AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 115. ՆՈՐԱՄՈՒԾՈՒՄ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#009, 2017-03-10 > #010, 2017-03-17 > #011, 2017-03-24 > #012, 2017-03-31 > #013, 2017-04-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 24-03-2017



Տեղադրվել է` 2017-04-04 23:57:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 4086, Տպվել է` 474, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ ԴԱՌՆՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՆՉԵՂՈՒԹՅՈՒՆ ՀԱՐՑ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Սա էր Սերգեյ Լավրովի հայտարարության ենթատեքստն ըստ պրոֆ. Նիկոլայ Հովհաննիսյանի

Ռուսաստանի արտգործնախարար Սերգել Լավրովը Regional Post-Caucasus ամսագրին տված հարցազրույցում, անդրադառնալով Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը եւ Հայաստանի վրա դրա հնարավոր բացասական ազդեցության մասին մտահոգություններին, ասել էր, որ այդ հարաբերությունների նորմալացումը սպառնալիք չէ հարեւան երկրների համար, միաժամանակ նշելով, որ Ռուսաստանը կարող է աջակցել Հայաստանի ու Թուրքիայի միջեւ բանակցություններին: Նա հետեւյալ ուշագրավ արտահայտությունն էր արելՙ «Մենք միայն կողջունեինք, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) արտաքին սահմանի հայ-թուրքական հատվածը բաց լինի մարդկանց, ապրանքների եւ ծառայությունների ազատ տեղաշարժի համար»: Փորձագետներից ոմանք սա գնահատեցին որպես առանց Ադրբեջանի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորություն: Այդուհանդերձ, ի՞նչ է ենթադրում իրենից «Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) արտաքին սահմանի հայ-թուրքական հատված» արտահայտությունը եւ ինչո՞ւ է Սերգեյ Լավրովն ընտրել այս, այլ ոչ թե «հայ-թուրքական սահման» ձեւակերպումը: Այս հարցն ուղղեցինք ԳԱԱ թղթակից անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանին:

- «Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) արտաքին սահմանի հայ-թուրքական հատված»-ի մասին արտահայտությունը բացառիկ հետաքրքրություն է ներկայացնում: Սերգեյ Լավրովը, լինելով մեր ժամանակների խոշոր դիվանագետներից մեկը, հարցի վերաբերյալ հետաքրքրական եւ ճկուն մոտեցում է ցուցաբերել: Նա օգտագործել է ոչ թե «հայ-թուրքական սահման» հասկացությունը, այլ «ԵԱՏՄ արտաքին սահմանի հայ-թուրքական հատված» ձեւակերպումը, դրանով շեշտելով ԵԱՏՄ-ի կարեւոր ինտեգրացիոն կառույց լինելը, որի դերն օրեցօր ավելի է ընդգծվում: Որպես դիվանագիտական քայլՙ դա նորություն էր: Սա նշանակում է, որ սահմանի բացումը պետք է ոչ միայն Հայաստանին եւ Թուրքիային, այլեւ ԵԱՏՄ երկրներին: Այս կառույցի հետ համագործակցության պայմանագրեր կնքելու ցանկություն ունեն եւ բանակցություններ են վարում նաեւ բազմաթիվ այլ երկրներ, հետեւաբար դա անհրաժեշտ է լինելու նաեւ այդ երկրներին: Այսինքն, ավելի է կարեւորվում հայ-թուրքական սահմանի բացման նշանակությունը որպես միջազգային հնչեղություն ունեցող հարց, որով շահագրգռված են նաեւ բազմաթիվ այլ երկրներ: Լավրովի հայտարարության ենթատեքստը սա էր ըստ էության:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 24-03-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.