AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 41. ՏԱՎԱՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#009, 2017-03-10 > #010, 2017-03-17 > #011, 2017-03-24 > #012, 2017-03-31 > #013, 2017-04-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 24-03-2017



Տեղադրվել է` 2017-04-04 23:57:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 4059, Տպվել է` 474, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀՈԳԵՎՈՐ ԽՈՆԱՐՀՈՒԹՅԱՄԲ ԳՐՎԱԾ «ՌԵՔՎԻԵՄ»

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

«Կլասսիկ ակցենտե» կայքն իր մարտ ամսվա «առաջարկ» բաժնում խորհուրդ է տալիս ծանոթանալ Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ի նոր լույս տեսած ձայնասկավառակին:

Մանսուրյանի «Ռեքվիեմը» հիշեցնում է հայ ժողովրդի տառապանքների մասին: Նա համբերատար եւ խնամքով է նկատառել ժամանակակից ռեքվիեմի երաժշտական հնարավորություններըՙ հոգեհանգստյան իր առաջին երկը մատուցելով մեզ, որ ձոն է Հայոց ցեղասպանության զոհերին, գրում է երաժշտագիտական կայքն իր խմբագրականում: Այսօր դեռ կարո՞ղ է երգահանը ռեքվիեմ ստեղծել, գրեթե հռետորական այս հարցի պատասխանը, ըստ նույն կայքի հետեւյալն էՙ ժամանակակից կոմպոզիտորի համար մեծագույն մարտահրավեր է դասական հոգեհանգստյան երկ արարելը. Կրոնական ավանդույթը խզվել է, լատիներեն տեքստն ինքնըստինքյան ընկալելի չէ, եւ ահռելի աշխատանք է կոմպոզիտորի համար սփոփանքիՙ սերնդե սերունդ ավանդված խոսքերին կենաց նոր արթնացում ապահովել: Բայց, ինչպես շարադրում է հիշյալ կայքը, անցյալ տասնամյակներին ավանգարդ այնպիսի արվեստագետներ, ինչպիսիք են էստոնացի Արվո Պերթը Arvo PՊrt, Ալֆրեդ Շնիտտկեն, Քշիշտոֆ Պենդերեցկին հոգեւոր, չափազանց տպավորիչ երկեր են ստեղծել: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ նրանց ստեղծած երաժշտական երկը տպավորում է նաեւ կրոնի հանդեպ անտարբեր ունկնդրին, հասկանալի է դառնում, որ կրոնական ավանդույթին զգայական թելերով կապված կոմպոզիտորը հերկուլեսյան հանձնառության առջեւ էՙ այն էՙ ժամանակակից հնչյուններով նեցուկ լինել հնագույն տեքստին: Հայ վարպետ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը հենց սկզբից է գիտակցել ռեքվիեմ ստեղծելու հանձնառության ահռելի դժվարությունը, բայցեւ կամեցել է հաղթահարել այնՙ հանուն 1915-1917-ին Թուրքիայում Հայոց ցեղասպանությանը զոհ գնացած իր ժողովրդի: Այդ զոհերի թվում են եղել նաեւ նաեւ իր ընտանիքի անդամները, գրում է «Կլասսիկ ակցենտե»-ն Մանսուրյանի 2010-11-ին երկնած «Ռեքվիեմի» մասին ծավալուն հոդվածումՙ բազմաթիվ բարձրարժեք գնահատականների մեջ ընդգծելով, մեր կարծիքով, առանձնահատկություններից կարեւորըՙ երկի հոգեւոր խոնարհությամբ գրված լինելը:

ECM-ի թողարկած ձայնասկավառակի մասին դրական գրախոսականում արժանին է մատուցված գերմանական RIAS կամերային երգչախմբին, բարիտոն Էնդրյու Ռեդմոնդին, սոպրանո Անյա Պետերսենին, խմբավար Ալեքսանդր Լիբրայխին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 24-03-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.