AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 36. ԿԱՆԱՑ ՍՐԱՀ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#009, 2017-03-10 > #010, 2017-03-17 > #011, 2017-03-24 > #012, 2017-03-31 > #013, 2017-04-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 24-03-2017



Տեղադրվել է` 2017-04-04 23:57:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 3927, Տպվել է` 472, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅ-ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱԺՈՂՈՎ ՏՏ ՈԼՈՐՏՈՒՄ

Ա. Մ.

Մարտի 9-10-ը Լոնդոնում տեղի է ունեցել հայ-բրիտանական տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) գործարար համաժողով, որին մասնակցել են մեկ տասնյակից ավելի հայկական ՏՏ առաջատար ընկերություններՙ ներկայացնելով իրենց ծառայությունները եւ ապրանքները: Այդ ընկերությունները, ունենալով մեծ փորձ տեղական ու միջազգային շուկաներում, համաժողովի միջոցով հնարավորություն ստացան բարձրորակ ՏՏ ծառայություններ եւ լուծումներ առաջարկելու բրիտանական շուկային, առաջիկայում բրիտանական ընկերությունների համար երկարաժամկետ եւ վստահելի գործընկերներ դառնալու հեռանկարով:

Միջոցառումը տեղի է ունեցել Լոնդոնում գտնվող «Դաբլ Թրի բայ Հիլթոն Իլինգ» հյուրանոցում, որին մասնակցել են ավելի քան 5 տասնյակ բրիտանական եւ հայկական, ինչպես նաեւ բիզնեսին աջակցող կազմակերպություններ: Երեւանի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Անդրանիկ Ալեքսանյանը ողջունել է մասնակիցներին եւ ներկայացրել Հայաստանում առկա գործարար հնարավորությունները եւ երկկողմ համագործակցության հնարավորությունները: Հայաստանում բրիտանական դեսպանատան առեւտրի եւ զարգացման հարցերով պատասխանատու Արտաշես Դավթյանը իր ելույթում նշել է, որ որ Մեծ Բրիտանիայի դեսպանատունը Երեւանում ուրախ է տվյալ նախաձեռնության ֆինանսավորող կողմ հանդիսանալու համար, ինչը նպատակաուղղված է գործարար կապերի հաստատմանը հայկական եւ բրիտանական ընկերությունների միջեւ: Հայկական ՏՏ ընկերությունների ներկայացուցիչները շնորհանդեսների միջոցով հակիրճ ներկայացրել են իրենց ընկերություններՙ ցուցադրելով իրենց կարողությունները եւ արտադրանքը, որին հաջորդել են գործարար հանդիպումները հայկական եւ բրիտանական ընկերությունների միջեւ: Երկու երկրների ընկերությունները իրենց հետաքրքրությունն են արտահայտել համագործակցելու համապատասխան ոլորտներում, իսկ միջոցառման երկրորդ օրը արդեն բրիտանական ՏՏ ոլորտի ներկայացուցիչներն են ներկայացրել Մեծ Բրիտանիայի գործարար միջավայրը, որից հետո շարունակվել են հայկական եւ բրիտանական ընկերությունների միջեւ գործարար հանդիպումները:

Գործարար համաժողովը նախաձեռնել եւ համաֆինանսավորվել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող Իստ Ինվեստ ծրագրի շրջանակներում եւ Երեւանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան կողմից: Կազմակերպիչներն էին Երեւանի առեւտրաարդյունաբերական պալատը եւ «Բի Էս Սի» բիզնեսի աջակցման կենտրոնը: Ծրագրի մյուս գործընկերներն են եղել Ձեռնարկությունների եվրոպական ցանցը, Լոնդոնի առեւտրի պալատը, Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանությունը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը եւ Հայաստանի Հանրապետության առեւտրաարդյունաբերական պալատը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 24-03-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.