AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 13. ԲԱՐՈՎ ԵԿԱՐ, ԱՄԱՆՈՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#009, 2017-03-10 > #010, 2017-03-17 > #011, 2017-03-24 > #012, 2017-03-31 > #013, 2017-04-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 24-03-2017



Տեղադրվել է` 2017-04-04 23:57:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 3013, Տպվել է` 470, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՀԱՅ ԿԻՆ» ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ՓԱՍԱԴԵՆԱՅՈՒՄ

Հ. Ծ.

ՀԲԸՄիության «Հայ կին» հանձնախումբը եւ նրա երիտասարդական մասնաճյուղը ապրիլի 1-ին Փասադենայի (Կալիֆոռնիա) «Վաչե եւ Թամար Մանուկյան» կենտրոնում անցկացնելու են իրենց տարեկան 11-րդ միջազգային համաժողովը, որը նվիրված է լինելու Հայաստանում եւ սփյուռքում հայկական ընտանիքների դերի եւ նշանակության վրա ազդող փոփոխություններին, տեղեկացնում է այդ առթիվ խմբագրությանը հասցեագրված հաղորդագրությունը:

Համաժողովին մասնակցելու եւ ելույթներ են ունենալու վեց մասնագետ-հետազոտողներ: Երեւանի պետհամալսարանից Միշա Մարգարյանը խոսելու է գյուղական վայրերի ընտանիքների դերի եւ արժեքների մասին, ԱՄՆ-ի արեւմտյան թեմից երիտասարդների օգնության բաժնի տնօրեն Հայր Վազգեն Մովսեսյանը անդրադառնալու է հոգեւոր պատասխանատվության հարցերին: Այնուհետեւ քրիստոնեական եկեղեցիների օգնության հանձնախմբից հոգեւոր հովիվ Դանիել Ալբարյանը կենտրոնանալու է ընտանիքի մշակութային դաստիարակության հարցերի վրա, իսկ Երեւանի պետհամալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանի տեղակալ Անահիտ Նորա Սահակյանը սեռով պայմանավորված հղիության ընդհատումներինՙ որպես ընտանեկան բռնության միջոցի վրա:

Ընդմիջումից հետո Լոս Անջելեսի փաստաբանական գրասենյակից Ֆրեդերիկ Մեսրոպին խոսելու է «Ընտանեկան բռնության օրենքները Կալիֆոռնիայում» թեմայի շուրջ, իսկ Ֆրեզնոյի պետհամալսարանի սոցիոլոգիայի ամբիոնի դասախոս Մեթյու Ջենդյանը զեկուցելու է «Ամերիկացի լինելով հանդերձ հայ մնալու» թեմայի շուրջ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 24-03-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.