AZG Daily #38, 13-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 64. ԼԻՆԵՆՔ ԱՌԱՔԻՆԻ, ՊԱՐԿԵՇՏ, ԱԶՆԻՎ ԵՎ ԲԱՐԻ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#009, 2017-03-10 > #010, 2017-03-17 > #011, 2017-03-24 > #012, 2017-03-31 > #013, 2017-04-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 24-03-2017



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2017-04-04 23:57:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 3005, Տպվել է` 468, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊԱՍՏԱՌՆԵՐԻՑ «ՉԽԱԲՎԵՔ»

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Սերժ Սարգսյանն էլ չի ուզում իշխանություն ունենալ, չէ՞: Ամեն դեպքում նա հայտարարել էր, որ վարչապետի պաշտոնը (խորհրդարանական համակարգում) չի ուզում, ԱԺ նախագահի պաշտոնը չի ուզում, ավելին, նա չկա ՀՀԿ-ի համամասնական ցուցակում, անգամ ռեյտինգայինում չկա: Կնշանակի նա անձամբ է՛լ իշխանություն չի ուզում: Բայց այդ պարագայում ի՞նչ գործ ունի նրա լուսանկարը ՀՀԿ-ի քարոզչական պաստառներում: Հասկանալի է, ՀՀԿ-ի նախագահն է, բայց դե յուրե նա կապ չունի ընտրությունների հետ, չի ընտրվում: Ուրեմն ի՞նչ կապ ունի Սերժ Սարգսյանի լուսանկարի հետ ՀՀԿ-իՙ «Անվտանգություն եւ առաջընթաց» կարգախոսը: Նա՞ է ապահովելու, ոչ: Նա՞ է ապահովել: Այդ պարագայում կնշանակիՙ ե՛ւ անվտանգ ենք, ե՛ւ առաջընթաց արձանագրած, էլ ի՞նչ կարիք կա հավելյալ անվտանգության ու առաջընթացի: Չի բացառվում, սակայն, որ ՀՀԿ-ն պարզապես խնդրել է Սերժ Սարգսյանինՙ թույլ տալ օգտագործել վերջինիս լուսանկարները սեփական քարոզչությունն իրականացնելիս, քանի որ Սերժ Սարգսյանը երկրով մեկ, Մեղրիիցՙ մինչեւ Ամասիա, բարձրագույն վարկանիշ ունի եւ ամբողջ ժողովուրդը ընտրելու է նրան: Ամեն դեպքում, քանի դեռ որեւէթ մեկն ավելի խելամիտ պատասխան չի տվել, այս տարբերակն ամենահավանականն է թվում:

Նույնը վարչապետ Կարեն Կարապետյանի առումով: Նա, ինչպես զգացել ենք, ՀՀԿ-ի դեմքն է, ռուսի ասածՙ լիցո պարտիի: Բայց արի ու տես, որ նա էլ ցուցակում չկա, չնայած ՀՀԿ-ից ԱԺ փոխնախագահ Շարմազանովը հայտարարել է, որ Կարեն Կարապետյանը վարչապետի իրենց թեկնածուն է, այսինքն, եթե ՀՀԿ-ն հաղթի ընտրություններում, ձեւավորի կառավարություն, վարչապետն էլի Կարեն Կարապետյանն է լինելու: Բոլորս գիտենք, թե ինչ բարձր մակարդակ ունի Էդուարդ Շարմազանովը երկրում պառլամենտարիզմի զարգացման, խորհրդարանական դիվանագիտության ու հատկապես Իլհամ Ալիեւին պատասխանելու ասպարեզներում:

Մի խոսքով, ՀՀԿ-ն իր քարոզչությունը, գոնե պաստառներին, կառուցել է երկու հոգու վրա, որոնք ամենեւեին կապ չունեն ՀՀԿ-ի ցուցակի հետ, ավելին, մեկըՙ Սերժ Սարգսյանը, այլեւս չի հավակնում որեւէ բարձր պաշտոնի, այսինքն հեռանում է իշխանությունից:

Լավ, բա Տարոն Մարգարյա՞նը: Ի դեպ, ըստ վերջին սոցիոլոգիական հարցումներից մեկիՙ երեւանցիների 60 տոկոսն ուզում է, որ Տարոն Մարգարյանը շարունակի պաշտոնավարարել Երեւանի քաղաքապետի պաշտոնում: Դե այսինքն երեւանցիների մեծամասնությունը սիրում է Տարոն Մարգարյանին: Բայց նրա լուսանկարով պաստառներ մայրաքաղաքի, շեշտում եմ, մայրաքաղաքի փողոցներում չկան, եթե կան էլ, ապա դրանցում պարոն Մարգարյանը մենակ չէ, նրա կողքին կանգնած են պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը եւ արդարադատության նախարարուհի Արփինե Հովհաննիսյանը: Ինչո՞ւ, սիրուն չէ՞, ամեն դեպքում այն պաստառները, որտեղ Արփինե Հովհաննիսյանը կա, սիրուն են: Եվ առհասարակ ո՞վ է որոշել, թե ովքե՞ր են լինելու կուսակցության դեմքերը, նկատի չունեմՙ առաջին, այլՙ պաստառային: Ասենք ՀՀԿ-ն հերթական շաբաթվա հերթական աղմկահարույց ԳՄ նիստն էՙ արել (աղմկահարույց, քանի որ այդ նիստերին նախորդում ու հաջորդում է մեքենաների ազդանշանների աղմուկը), եւ լուրջ դեպքերով լուրջ դեմքերը նստած որոշել են, թե ովքեր են նկարվելու: Հետո հրավիրել են դիզայներ-լուսանկարչի, նրան իմիջիայլոց տվել ՀՀԿ-ի անդամատոմս, մեկով ավելացնելով կուսակցության անդամների թիվն, ու նա էլ ասել էՙ գաղափարակիցներ ջան, թող նկարվի վարչապետը, քանի որ սիրուն է, եւ նախագահը, քանի որ նախագահն է: Սրանից հետո էլ ո՞վ կարող էր ընդդիմանալ: Միաձայն որոշում են կայացրել, որ նկարվում են նախագահն ու վարչապետը, բա հո գեներալները չէի՞ն նկարվելու: Չնայած արժեր, գուցե ֆոտոգենիկ են: Ամեն դեպքում սարսափելի կլիներՙ երկու գեներալ մեկ պաստառի վրա, տակ էլ գրվածՙ «Ընտրության ենք գնում, ախպերս ու ես»:

Կատակը մի կողմՙ շուտով բոլորս ենք գնալու ընտրության: Ու մեր քաղաքների ու գյուղերի պաստառային այս բռնաբարությունը շուտով ավարտվելու է: Սկսվելու է ուրիշ բռնաբարություն, բայց դա վաղվա խոսակցություն է: Ի դեպ, Արմավիրի մարզում ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածու Առաքել Մովսիսյանը, հայրենի գյուղում քարոզարշավ անելիս, հուշել է իր համագյուղացիներին, որ երբ գնան ընտրության եւ քվեաթերթիկույմ չգտնեն «Շմայս» մականունը, չխառնվեն իրար: Ձեր ձայնը կտաք Առաքել Մովսիսյանին, դա ես եմ, անձամբ իմացեք, Շմայսն էսօրվանից Առաքել Մովսիսյան ա, որ չխաբնվեք...:

Չեք խաբնվի չէ՞, նկատի ունեմ պաստառներից, եւ ոչ միայն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 24-03-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.