AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 40. ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԽՄԲԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#009, 2017-03-10 > #010, 2017-03-17 > #011, 2017-03-24 > #012, 2017-03-31 > #013, 2017-04-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 24-03-2017



Տեղադրվել է` 2017-04-04 23:57:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 2890, Տպվել է` 415, Ուղարկվել է էլ.փոստով` 0

LE RIDICULE NE TUE PAS

Հ. ԱՖՅԱՆ

Ծիծաղելին չի սպանում: Երեւի միայն ծիծաղելին չի սպանում: Սպանում է (ամեն դեպքում կարող է սպանել), միշտ ծիծաղելը, օրինակՙ ադրբեջանցիների վրա: Հետեւաբար, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պաշտոնական այցով Փարիզ է գնում, եւ նրան Շառլ դը Գոլի անվան օդանավակայանում դիմավորում է Ֆրանսիայի... գյուղատնտեսության նախարարը, պետք չէ ծիծաղել, նախագահների հասցեին առհասարակ ծիծաղելը չի խրախուսվում, քանի որ վաղը մեզանից յուրաքանչյուրը կարող է լինել նրանց փոխարեն:

Մեր նախագահն էլ այս օրերին Մոսկվա մեկնեց, պաշտոնական այցով, Պուտինն անձամբ էր հրավիրել, եւ ո՞վ դիմավորեց նրան Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում... Նախագահի պաշտոնական կայքը ոչինչ չի ասում, ասում է միայն, որ տեղի է ունեցել նախագահ Սարգսյանի դիմավորման արարողությունը: Եթե Պուտինն անձամբ դիմավորեր, կամ գոնե Մեդվեդեւը, թեկուզՙ Լավրովը, նախագահի կայքն անպայման կասեր, որ նախագահ Սարգսյանին դիմավորել է... Քանի որ այս երեքից ոչ մեկն էլ չի դիմավորել (Մեդվեդեւը հիվանդացել է այս օրերին), դրա համար էլ նախագահի կայքը չի գրում, թե ով է դիմավորել: Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքն էլ չի գրում, որ Ալիեւին Փարիզում Ֆրանսիայի գյուղնախարարն է դիմավորել, մենք սա այլՙ ոչ ադրբեջանական աղբյորներից ենք իմանում:

Ինչեւէ, նախագահի պաշտոնից հեռացող Օլանդը հաշված օրերի ընթացքում Ելիսեյան պալատում ընդունեց նախ պաշտոնական այցով Փարիզ մեկնած նախագահ Սարգսյանին, ապա կրկին պաշտոնական այցով Փարիզ մեկնած նախագահ Ալիեւին: Վերջինս Փարիզում, Օլանդի հետ հանդիպումից հետո, համատեղ ասուլիսին, վերահաստատել է այն հանգամանքը, որ այս պահին Հայաստանի հետ ղարաբաղյան թեմայով բանակցություններ տեղի չեն ունենում ու շեշտել, որ այդ բանակցությունները հարկավոր է վերականգնել: Եթե Ալիեւը Փարիզում չլիներ, այլ ասենք Բաքվի Շեհիդների պուրակում, կամ զինվորական հոսպիտալի դիմաց, ապա կհայտարարեր, որ բանակցություններ տեղի չեն ունենում, ու ժամանակն է ռազմական ճանապարհով հետ բերել «մաքուր ադրբեջանական» հողերը, ինչի միջազգային իրավունքը Ադրբեջանն ունի: Բայց քանի որ Փարիզում է եղել, ասել է, որ հարկավոր է շատ արագ վերականգնել բանակցությունները:

Զուգահեռաբար, Էյֆելյան աշտարակի հարեւանությամբ Փարիզի ադրբեջանական համայնքը ցույց էր կազմակերպել: Նրանք Ադրբեջանի եւ Ֆրանսիայի դրոշները պարզածՙ պահանջում էին Փարիզից, որ Հայաստանը ճանաչվի ագրեսոր: Շուրջ հարյուր հոգի: Շուրջ հարյուր հոգի ամեն օր Փարիզում կարող է ինչ-որ բան պահանջել, ենթադրենքՙ արգելել, որ մահմեդական ներգաղթյալ կանայք հիջաբ կրեն, կամ հակառակըՙ պահանջել, որ չարգելեն: Նորմալ է, եթե Փարիզն աներ այն, ինչ իրենից պահանջում է ամեն հարյուր հոգի, մենք Փարիզում Էյֆելյան աշտարակ չէինք տեսնի, Օլանդն էլ նորից նախագահ կընտրվեր:

Պուտինը, գաղտնիք չէ, նորից նախագահ ընտրվելու խնդիր չունի: Մոսկվայում նա, իր իսկ խոսքերովՙ «շատ արդյունավետ եւ ավանդույթի համաձայնՙ գործնական ու բարեկամական բանակցություններ վարեց Հայաստանի նախագահի հետ», շեշտելով, որ Հայաստանի նախագահին այս անգամ հյուրընկալում են Հայաստանի համար կարեւոր ժամանակահատվածում, երբ երկիրը վերաձեւվում է խորհրդարանականի...Ի դեպ, Պուտինը հաջողություն մաղթեց այս առումով, պարզապես չհստակեցրեցՙ Սերժ Սարգսյանի՞ն, թե՞ Հայաստանին: Ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանն ու Հայաստանը տարբեր բաներ են:

Արցախի հարցով Պուտինն ասել է, որ Ռուսաստանը շարունակում է ջանքեր գործադրել հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ: Սերժ Սարգսյանն էլ ասել է, որ Հայաստանը ու Ռուսաստանի, ինչպես նաեւ ողջ միջազգային հանրության (բացի Ադրբեջանից) տեսակետներն այս առումով համընկնում են:

Վերջում Սարգսյանը երկու անգամ շնորհակալություն է հայտնել Պուտինին. առաջին անգամ ջերմ ընդունելության համար, երկրորդ անգամ հատուկ շնորհակալություն է հայտնել Հայաստանի պատկերասրահից գողացված Միխաիլ Վրուբելիՙ «Հրեշն ու Թամարայի հոգով հրեշտակը» կտավը հայտնաբերելու եւ Հայաստանին վերադարձնելու պատրաստակամության համար: Ռուսներն այդպես են. միայն հրեշտակներ Հայաստան չեն ուղարկում, կամ միայն հրեշներ:

Դե, իսկ Ալիեւը Օլանդից բաժանվել է սիրով, ամեն դեպքում` Ելիսեյան պալատում հրաժեշտի պահին դեմքին ժպիտ կար: Նա, ի դեպ, չի մոտեցել փարիզաբնակ ադրբեջանցիներին, ովքեր պահանջում էին Փարիզից, որ Հայաստանին ճանաչի ագրեսոր, մինչդեռ կարող էր: Հնարավոր է Ալիեւը համաձայն չէ ցուցարարների պահանջի հետ: Ամեն դեպքում ծիծաղելի է, իսկ ինչպես ֆրանսիացիներն են ասումՙ Le ridicule ne tue pas/ ծիծաղելին չի սպանում):

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 24-03-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.