AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 19. Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՆԴ. ԱՆԱՀԻ՞Տ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#009, 2017-03-10 > #010, 2017-03-17 > #011, 2017-03-24 > #012, 2017-03-31 > #013, 2017-04-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 24-03-2017



Տեղադրվել է` 2017-04-04 23:57:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 2378, Տպվել է` 235, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹՐԱՄՓԻ ՎԱՏԱԳՈՒՅՆ ԳՈՐԾԱՐՔԸՙ ԱԴՐԲԵՋԱՆԻ «ԹՐԱՄՓ ԹԱՈՒԵՐԸ»

Պատրաստաց Հ. Ծ.

Դոնալդ Թրամփի ԱՄՆ նախագահ ընտրվելուց ի վեր սկանդալային պատմությունները չեն ավարտվում: Այս մեկը առնչվում է Բաքվում 33 հարկանի շքեղ կառույցի հետ, որը պետք է լիներ 5-աստղանի հյուրանոց (13 հարկ) եւ բնակմակերես, բայց իրականություն չդարձավՙ գործարքը վատահամբավ մարդկանց հետ կնքելու հետեւանքով: Ներկայիս շենքի վերեւում մնացել է TRAMP բրենդային անունը միայն:

Լրագրող Ադամ Դեյվիդսոնը 9 օր Բաքվում անցկացնելուց հետո իր հետազոտական երկար հոդվածը հրատարակել է «The New Yorker» պարբերականում, որտեղից քաղում ենք հետեւյալ տեղեկությունները:

Կորաձեւ կառույցը գտնվում է «Հեյդար Ալիեւ պրոսպեկտի» վրա, որը քաղաքը օդանավակայանի հետ միացնող պողոտան է. իր նավթի եւ ջրի պետական ընկերությունների բետոնե-ապակեպատ արդիական շենքերով եւ «Հ. Ալիեւ» կենտրոնով: Տեղանքը հարմար չէ շահութաբերության առումով, որովհետեւ կենտրոնի արեւելյան թերի զարգացած մասում է գտնվում, որտեղ նեղլիկ, անհրապույր խանութներ են եւ նարգիլեի բարեր: «Թրամփ կազմակերպությունը» 2014-ին է հայտարարել կառույցը հյուրանոց դարձնելու մտադրության մասին, երբ շինարարական բումը Բաքվում ավարտին էր հասել եւ գներն էլ անկում ապրել:

Ծրագրի ադրբեջանական գործընկերները եղել են տրանսպորտի նախկին նախարար Զիա Մամադովի մոտիկ ազգականները: Զիային Ամերիկայում ճանաչում են որպես ծայրահեղորեն կոռումպացված անձնավորություն: Գործարքի ժամանակ նրա տարեկան եկամուտը եղել է 12 հազար դոլար, բայց նա դարձել է միլիարդատեր եւ ամենակարող օլիգարխ շատ կարճ ժամանակում:

Բաքվի «Թրամփ Թաուերի» շինարարության սկզբնական բյուջեն նախատեսվել էր 195 միլիոն դոլար, բայց շատ ավելի թանկ է արժեցել, որովհետեւ, ըստ շինարարության վրա աշխատողների, ամեն քայլափոխին կաշառք պետք է տրվեր հարկային եւ մաքսային աշխատողներին, կառավարական վերահսկիչներին, որոնք մերթ ընդ մերթ հայտնվում էին գրպանելու համար իրենց բաժինը:

Հակառակ Թամփի ներկայացուցիչների պնդումներին, որ բացի բրենդային անունից իրենք առնչություն չեն ունեցել կառույցի հետ, WikiLeaks-ը բացահայտել է, որ նրանք, հատկապես Թրամփի դուստրըՙ Իվանկան, խորապես ընդգրկված են եղել ծրագրում եւ ոչ մի մանրամասնություն իրականություն չի դարձել առանց նրանց հավանության: Մեծ ուշադրություն է դարձվել պատերի տախտակապատման աշխատանքներին: Թրամփի կազմակերպությունը գործարք էր կնքել Զիա Մամադովի եղբորՙ Էլտոնի (խորհրդարանի պատգամավոր) եւ որդուՙ Անարի (ձեռնարկատեր) հետ: Էլտոնն է հիմնել «Բաքու 21-րդ դար» ընկերությունը, որի սեփականությունն է Բաքվի «Թրամփ Թաուերը», իսկ Անարը մոտ մեկ տասնամյակ հակահայկական քարոզչությամբ է զբաղվել Նյու Յորքում եւ Վաշինգտոնում իր իսկ հիմնած «Ադրբեջան-Ամերիկա դաշինքի» միջոցով:

Իրենց կոռումպացված գործունեությունից բացի Մամադովները տարիներ շարունակ ֆինանսական հանցագործ կապեր են ունեցել նաեւ, ըստ Դեյվիդսոնի հոդվածի, իրանական «Հեղափոխության պահապաններ» ընկերության հետ:

Մ. Նահանգները այդ կորպուսն ու ընկերությունը համարել է ահաբեկիչներին օժանդակող եւ փողերի լվացմանը նպաստող կառույցներ:

Իսկ «Ազատ Եվրոպա» եւ «Ազատություն» ռադիոկայանները (Radio Free Europe/Radio Liberty) բացահայտել են, որ էլտոնի «Բաքու 21-րդ դար» ընկերությունը ունի առնվազն երկու ուրիշ բաժնետերեր, որոնցից մեկը «Զկանն» է, որը կազմված է Զիա Մամադովի, նրա կնոջ` Կանիրայի, որդուՙ Անարի եւ դստերՙ Նիգարի անունների սկզբնատառերից, իսկ մյուսըՙ «Բաղլան Գրուպը», որի ղեկավարն է Զիայի մոտիկ ընկերներիցՙ ադրբեջանցի մի գործարար: Նրանք գործել են միասնաբար տրանսպորտի նախարարության հովանու ներքո: «Զկանը» հիմնվել է 2000 թվին եւ հիմնականում Զիայի (64 տարեկան) հսկողության տակ է եղել: Վախենալով մի օր կորցնել իրենց իշխանությունը, Մամադովները հոգացել են ժամանակին հարստություն կուտակելու մասին:Նրանք որպես սեփականություն ունեն հյուրանոցներ, մոլեր, ինքնաթիռներ, վիլլաներ եւ այլն:

Ինչ վերաբերում է գործարքի հակաօրինական լինելուն, հոդվածի հեղինակը երկմտում է, բայց հատկանշական է համարում ԱՄՆ-ի նախագահի հետ առնչությունը, որն այնքան ամոթալի է, եթե հաշվի առնենք, որ գործարքը կնքվել է Ադրբեջանի նման կոռումպացված մի երկրի նույնքան կոռումպացված եւ կասկածելի անձնավորության հետ:

Բայց Բաքվի վերոնշյալ պայմանագրի կամ գործարքի կնքումը միակը չէ, որ Թրամբի անվան հետ է առնչվում: Ըստ «Պրոպաբլիկա» կենտրոնիՙ Թրամփի գործարարական ծրագրերը Հնդկաստանում, Ուրուգվայում, Ինդոնեզիայում, Ֆիլիպիններում, Պեկինում, Վրաստանում եւ այլուր նույնպես կարող են հարցականներ առաջադրել:

Օհայոյից սենատոր Շերոդ Բրաունը, ով բանկային, բնակարանաշինության եւ քաղաքաշինության հանձնաժողովի դեմոկրատ անդամ է, հույս է հայտնել, որ ֆեդերալ հետաքննություն կանցկացվի պարզելու համար, թե նախագահի վարչակազմին որեւէ վտանգ չի՞ սպառնում արդյոք, եւ հակասության մեջ չի՞ գտնվում արդյոք ադրբեջանական գործարքը «Օտար կոռումպացված ընկերությունների հետ գործունեություն ծավալելու մասին» օրենքի հետ:

Ծանոթագրություն.- Թրամփի նախագահական թեկնածու դառնալուց անմիջապես հետո մի շարք լրատվամիջոցներ (Ասոշիեյթեդ պրես, Վաշինգտոն փոստ եւ այլն) զգուշացրել էին Բաքվի ծրագրի հետ նրա ներառվածության մասին: Բարեբախտաբար նրա կազմակերպությունը այդ ծրագրի հետ կապերը խզել էր Թրամփի նախագահ ընտրվելուց մեկ ամիս անց:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 24-03-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.