AZG Daily #38, 13-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 103. ՄԱԶԱՊՈՒՐԾ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#009, 2017-03-10 > #010, 2017-03-17 > #011, 2017-03-24 > #012, 2017-03-31 > #013, 2017-04-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 24-03-2017



ՀՈՍԱՆՔՆԵՐ

Տեղադրվել է` 2017-04-04 23:57:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 2079, Տպվել է` 73, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍԱՌԸ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ՋԵՐՄՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ, Տեխնիկական գիտությունների թեկնածու

Ձմեռն անցավ, սակայն նորից ձմեռ է գալու: Անցած ցուրտ ձմեռը ցույց տվեց Երեւան քաղաքի բնակելի եւ հասարակական շենքերի ջեռուցման բոլոր դժվարությունները եւ հետագայում կատարվելիք աշխատանքների կարիքը: Անհրաժեշտ է նշել, որ հիմնականում շենքերի տաքացումը տեղի ունեցավ էլեկտրական սալիկների միջոցով, որի դեպքում մոտ չորս անգամ ավելի վառելիքաէներգետիկ ռեսուրսներ ծախսվեցին, իսկ արդյունքները, մեղմ ասած, գոհացուցիչ չէին: Երեւանում գոյություն ունեն 4835 բնակելի շենքեր:

Դեռեւս անցյալ տարի հավանության է արժանացել «Երեւան քաղաքի կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագիրը» (մոտ 160 էջ), որում տեղ են գտել նաեւ բազմաթիվ միջոցառումներ էներգախնայողության, արեւային էներգիայի օգտագործման եւ այլ հարցերի վերաբերյալ: Անշուշտ կատարված է մեծ ծավալի աշխատանք:

Սակայն անելիքներ դեռեւս կան:

Այժմ հակիրճ ներկայացնեմ Երեւան քաղաքի շենքերի ջեռուցման անցած ուղին :

Երեւան քաղաքի կենտրոնացված ջերմամատակարարման համակարգերի ստեղծումը սկսվել է 1960-ական թվականներին: Այն իր զարգացումն ապրեց բնակելի շենքերի զանգվածային շինարարության տարիներին` 1970թ. հետո: Այդ ժամանակ, համաձայն հանրապետության կառավարության հանձնարարության, «Հայգլխէներգո» վարչության պատվերով մշակվեց Երեւան քաղաքի ջերմամատակարարման զարգացման գլխավոր սխեման, որը հետագայում երկու անգամ ենթարկվեց վերանայման: Սխեմայի համաձայն` քաղաքի կենտրոնացված ջերմամատակարարումը հիմնականում պետք է իրականացվեր 12 շրջանային ջերմային կաթսայատներից եւ Երեւանի ՋԷԿ-ից: Այդ տարիներին հետեւողականորեն իրագործվում էր գլխավոր սխեմայով նախատեսված օբյեկտների շինարարությունը եւ վերացված էին փոքր հզորության եւ ցածր արդյունավետություն ունեցող կաթսայատները:

1986թ. դրությամբ Երեւանում գործում էին 9-ը շրջանային կաթսայատներ, որոնց շահագործման պատճառով վերացվեցին 500 փոքր կաթսայատներ:

Այդ տարիներին ջերմամատակարարման հարցերը հիմնականում կատարվում էր «Ջերմային տնտեսություն» ՊՓԲԸ միջոցով, որն իր ենթակայության տակ ուներ 9-ը շրջանային կաթսայատներ, 235 կաթսայատուն, 223 կենտրոնական ջերմային հանգույց, 622.1 կմ ընդհանուր երկարության ջերմային ցանցեր, որից 97.7 կմ-ը` մայրուղային: Սկսած 1991-1992թթ., տնտեսության ընդհանուր ճգնաժամի եւ շուկայական հարաբերությունների անցման շրջանում վառելիքաէներգետիկ պաշարների մատակարումների կտրուկ նվազման եւ սպառողների վճարունակության անկման պատճառով էապես կրճատվեցին ջերմամատակարարման ծավալները` կազմելով պահանջարկի մոտ 20 տոկոսը:

Երեւանում 1991-1992թթ. ձմռան ամիսներին շենքերի ջեռուցումը եղել է մասնակի չափով, 1992-1993թթ.` ջեռուցում չի եղել: Սկսած 1993-1994թթ. վերականգնվել է շենքերի ջեռուցումը: Այդ ձմռան ընթացքում ջեռուցվել է Երեւանի 640 շենք: Քաղաքի կենտրոնական մասում գտնվող բնակելի շենքերը չեն ջեռուցվել: Նախկինում նրանք ջեռուցում հիմնականում ստանում էին Չարենցի կաթսայատնից, որն այժմ գտնվում է անմխիթար վիճակում:

2000-2001թթ. ջեռուցման շրջանի ընթացքում Երեւանում շահագործվել են Ավան, Նորք 1,2, Հարավ-Արեւմտյան, Դավիթաշեն, Տերյանի կաթսայատները: Ջեռուցում ստացել են քաղաքի մոտ 800 բնակելի շենքեր: Համեմատության համար նշենք, որ լավագույն տարիներին Երեւանում ջեռուցվել են 4310 շենք, 7.3 միլիոն քառակուսի մետր բնակելի մակերեսով:

2004-2005թթ. ջեռուցման շրջանում հնարավոր է եղել ջեռուցել ընդամենը 20 շենք:

Նախորդ տարիներին Երեւանի ՋԷԿ-ի ջեռուցած շենքերը եւս (Էրեբունի եւ Շենգավիթ համայնքներում), վարձավճարների անբավարար հավաքման պատճառով, զրկվել են դրանցից: Քաղաքապետի որոշումներով` 2004թ. ֆիզիկական եւ իրավաբանական անձանց վարձակալության տրամադրվեցին ջերմամատակարարման 25 օբյեկտ, որից 3-ը` ջերմամատակարարման ընդհանուր ծրագրով, մյուսները` քաղաքապետարան ներկայացված գործարար ծրագրերով:

Գիտական ուսումնասիրությունները վկայում են, որ անհրաժեշտ է մշակել Երեւան քաղաքի ջերմամատակարարման համակարգերի զարգացման ծրագիր` հաշվի առնելով առկա հզորությունները:

Տեխնիկապես հնարավոր է եւ տնտեսապես շահավետ, եթե տեղադրվեն գազատուրբինային կայանքներ: Այս դեպքում հնարավոր է ստեղծել գազատուրբինային ջեռուցման ՋԷԿ, համատեղ ցիկլով արտադրել ե՛ւ ջերմային, ե՛ւ էլեկտրական էներգիա: Վառելիքի օգտագործման արդյունավետությունը կազմում է մոտ 75 տոկոս: Սակայն ոչ բոլոր կաթսայատները կարելի է վերափոխել այդպիսի ՋԷԿ-երի:Գազատուրբինային կայանքների շահագործումը հեշտ է, դժվարությունների հետ կապված չէ: Աշխարհում ներկայումս շահագործվում են ավելի քան 13 հազարի հասնող էներգետիկական գազատուրբինային կայանքներ:

Ինչ պետք է անել

1. Առաջին հերթին անհրաժեշտ է մշակել գիտականորեն հիմնավորված Երեւան քաղաքի զարգացման էներգետիկական ծրագիր: Նրա մեջ պետք է ներառել էլեկտրա-ջերմա եւ վառելիքամատակարարման այնպիսի սխեմաներ,որի իրականացման դեպքում կունենանք իրական արդյունք եւ վառելիքաէներգետիկ ռեսուրների խնայողություն:

2. Անհրաժեշտ է մշակել համապատասխան օրենսդրական դաշտ,որը հնարավորություն կտա ե՛ւ բնակիչներին, ե՛ւ շահագործող կազմակերպություններին աչալուրջ լինել այս հարցերի նկատմամբ: Օրինակ, փակ դռների դեպքում սեփականատերը պարտավոր է հոգալ բնակելի տարածքի ջեռուցման համար, քանի շենքը ամբողջական չջեռուցելու դեպքում տարիների ընթացքում կունենանք բնակելի ֆոնդի քայքայում: Հետագայում ավելի շատ միջոցներ կպահանջվեն այն վերականգնելու համար: Այս հարցում կարեւոր նշանակություն ունի նաեւ զանգվածային լրատվամիջոցների դերը:

3. Ջերմության մեծ մասը կորչում է, քանի որ շենքերի մեծ մասը պատրաստ չեն ձմռան պայմաններին: Ջերմային կորուստները մեծ են: Այդ իսկ պատճառով ջեռուցման արդյունավետությունը փոքրանում է:

Փաստորեն ջերմային էլեկտրակայաններում վառելիքի այրման հետեւանքով ստանում ենք ջերմային էներգիաՙ մեծ կորուստների գնով: Այնուհետեւ, հատկապես ձմռան ընթացքում մեծ ծախսերի գնով ստացված էլեկտրական էներգիան բնակարաններում վեր է ածվում ջերմային էներգիայի:Թանկ է ստացվում:Հետեւաբար պատրաստ չենք ձմռանը:

4. Ճիշտ կլիներ նաեւ,որպեսզի Երեւան քաղաքն ունենա գլխավոր էներգետիկի հաստիք: Նրա լիազորությունների մեջ կմտնի իրականացնել խորհրդատվության իրականացումը:

5. Անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր շենք ունենա իր էներգետիկական անձնագիրը եւ այլն:

Իհարկե, վերը նշված առաջարկությունների իրականացումը կպահանջի կապիտալ հսկայական ներդրումներ, եւ բնական է, որ առաջիկա ժամանակահատվածում նրա իրականացումը բարդ խնդիր է: Թերեւս ճիշտ կլիներ կազմել մշտական գործող մասնագիտական հանձնաժողով, որտեղ պարբերաբար կքննարկվեն ոլորտին առնչվող խնդիրները եւ փուլ առ փուլ այն դարձնել իրականություն:

Հարկ է նշել նաեւ, որ այս տարի լրանում է Երեւան քաղաքի էներգետիկայի 110 ամյակը :

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 24-03-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.