AZG Daily #38, 13-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 120. «ԻՆՖՈՐՄԱՑԻԱ» ՏԵՐՄԻՆԻ ԵՎ ՆՈՒՅՆ ԱՐՄԱՏՈՎ ԱՅԼ ՏԵՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՅԵՐԵՆ ՀԱՄԱՐԺԵՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#009, 2017-03-10 > #010, 2017-03-17 > #011, 2017-03-24 > #012, 2017-03-31 > #013, 2017-04-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 24-03-2017



ԹՈՒՐՔԻԱ

Տեղադրվել է` 2017-04-04 23:57:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 2026, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՆՉՈ՞Ւ Է ԷՐԴՈՂԱՆՆ ՇՏԱՊՈՒՄ ՀԱՆՐԱՔՎԵ ԱՆՑԿԱՑՆԵԼ

Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

Ստորեւ թարգմանաբար ներկայացնում ենք «Ալ-Մոնիտորի» սյունակագիր Պինար Տրեմբլայի հոդվածը: Լրագրողուհին նաեւ քաղաքագիտության այցելու դասախոս է Պոմոնայի Կալիֆոռնիա պետական պոլիտեխնիկական համալսարանում: Նրա հոդվածները տպագրվում են «Թայմ», «Նյու Ամերիկա», «Հուրրիեթ», «Դեյլի Նյուս», «Թուդեյզ Զաման» եւ այլ պարբերականներում:

Թվում է Թուրքիայում հասարակությունը լուռ է ու խաղաղ, ինչը հիմք է տալիս մտածելու, որ երջանիկ է, ինչպես կառավարությունն է պնդում: Բայց, մյուս կողմից, ներկա համակարգում, որտեղ բողոքներն արգելված են, եւ այլախոհությունը պատժվում է, կարելի է կասկածել, որ պարզապես հնարավորություններ չկան բարձրաձայնելու ժողովրդի դժգոհությունները: Լռությունն այս դեպքում ավելի վախի եւ խորը վրդովմունքի արդյունք է, քան երջանկության արտահայտություն:

Անցյալ մի քանի տարիների ընթացքում նախագահ Էրդողանը հաճախ կրկնում է, որ «մեզ խաբեցին»ՙ խուսափելու համար պատասխանատվությունից: Արդյոք նրա այդ խուսափումը նշանակո՞ւմ է, որ օրինականության ճգնաժամ է հասունանում Թուրքիայում:

Մինչեւ նրան աննախադեպ լիազորություններով ապահովող հանրաքվեի անցկացման թվականը, առաջադրվող հարցերը հետեւյալն են. «ինչո՞ւ է Էրդողանն շտապում հանրաքվե անցկացնել հիմա», «ի՞նչ է նա դրանից ձեռք բերելու, որ մինչ այժմ չի կարողացել ձեռք բերել»: Էրդողանի նախագահական երազանքները գնալով բազմապատկվում են, ինչպես 2013 թվից «Ալ-Մոնիտորը» ահազանգում է:

Ուրեմն, ո՞րն է շտապողականության պատճառը: Հակառակ թվացյալ երեւույթին, որ ամեն ինչ նրա ամուր ձեռքերում է, նա հետզհետե կորցնում է վերահսկողությունը:

Կառավարական մարմինները վերածվել են բյուրոկրատական շիլաշփոթի: Հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո, իշխող «Արդարություն եւ բարգավաճում» (AKP) կուսակցությունը պատերազմ է մղում Ֆեթուլլա Գյուլենի հետեւորդների դեմ: Քաղաքական մաքրազտման այս շարժումը պատճառ դարձավ, որ ոչ միայն հազարավոր մարդիկ կորցնեն իրենց աշխատանքը, հաճախ առանց տրամաբանական պատճառի, այլեւ խորացրեց AKP-ի անդամների մտերմությունը իրար հանդեպ:

Ժողովրդի վստահությունը կառավարական ինստիտուտների հանդեպ նվազել է: Էրդողանը որոշել է այլեւս երբեք դաշինքներ չկնքել Գյուլենի նման հզոր եւ ժողովրդականություն վայելող խմբավորումների հետ: Փոխարենն այժմ տարբեր կրոնական փոքր սոցխմբեր կարող են երկկողմ հարաբերություններ մշակել կառավարության հետ եւ ըստ այդմ բաժանել որոշ պաշտոններ իրար մեջ: Սա կարող է ունենալ երկու իրար հետ շաղկապված հետեւանքներ:

Առաջին: Կառավարությունում աշխատանք գտնելն առավել հեշտ կլինի, եթե պատկանում ես կրոնական այդ խմբերից որեւէ մեկին: էրդողանի կառավարությունը այժմ հենվում է այդ փոքր խմբավորումների վրա: Սա կարող է սկզբնական շրջանում լավ մարտավարություն լինել, բայց քանի այդ խմբավորումների պահանջները ավելանան եւ բաժանելի տնտեսության աղբյուրները նվազեն, կառավարությունը ի վիճակի չի լինելու բավարարել բոլորի պահանջները: Էրդողանը գիտակցում է սա: «Ալ-Մոնիտորը» անցյալ նոյեմբերից տեղեկացնում է, որ այդ խմբավորումներից մի քանիսը զինում է իրեն, որպեսզի պատրաստ լինի մեկ ուրիշ հեղաշրջման փորձի դեպքում:

Նման փոքր խմբավորումների իրար դեմ լարվածությունը ոչ միայն ավելորդ ուռճացում է պատճառում կառավարությունում զբաղվածության ոլորտում, այլեւ թուլացնում է տնտեսական մթնոլորտը եւ քաջալերում անվստահությունը պետական ինստիտուտների հանդեպ:

Էրդողանը տեսնում է վտանգը: Նա իր աջակիցներին փետրվարի 18-ին խոստացավ, որ հանրաքվեից հետո պաշտոնապես կվերականգնի AKP-ն, չնայած սահմանադրությամբ նա պարտավոր է չեզոք լինել: Իրադրությունը հետեւյալն է. կամ սիրում ես Էրդողանին եւ ծափահարում նրան, կամ էլ ատում ես նրան եւ քննադատում: Երրորդ տարբերակ չկա:

Երկրորդ հետեւանքը այս քաոսային իրավիճակի օրինականության խորացող ճգնաժամն է եւ իրավունքի գերակայության սկզբունքի վերացումը: Մենք տեսում ենք, թե ինչպես են կալանավորվում բազմաթիվ արվեստագետներ, ակադեմականներ, լրագրողներ եւ քաղաքագետներ: Ոստիկանական շուրջկալները, ձերբակալումներն ու երկիրը թողնել-հեռանալու արգելքները դարձել են առօրյա երեւույթներ: Գործելու որոշակի ձեւ է որդեգրվել: Բյուրոկրատական մարմինների միջեւ առկա հակասությունները եւ հաղորդակցությունների բացակայությունները պատճառ են դառնում անհամաչափ գործողությունների: Որպես օրինակ նշեմ ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունից օրենսդիր Իդրիս Բալուկենի պարագան, որին անցյալ նոյեմբերին ձերբակալեցին, հունվարին ազատ արձակեցին, հետո փետրվարին դարձյալ ձերբակալեցին:

Ստամբուլում գործող անվանի մի դատապաշտպան «Ալ-Մոնիտորին» հայտնեց հետեւյալը. «Շատ դեպքերում երբ դատախազների հետ զրուցում ենք, ասում են, թե չգիտեն ինչ են ակնկալում իրենցից: Ավագ բյուրոկրատներ գաղտնաբար մեզ ասում են, որ գիտեն, որ մեղադրյալը անմեղ է եւ չեն հասկանում, թե ինչի համար է ուրվականների այս որսը: Բայց տարբեր հաստատություններ կամ պատկան մարմիններ տարբեր, երբեմն հակասական շահեր եւ առաջնահերթություններ ունեն, որոնք պատճառ են դառնում է՛լ ավելի շփոթ կացություն ստեղծելու եւ անմեղ մարդկանց դատապարտելու: Դեպքեր են եղել, որ մեղադրանք է առաջադրվել վաղուց մահացած մարդկանց նկատմամբ: Անկանոնությունը կանոն է դարձել: Օրվա վերջում փորձում եմ հանգստացնել ոստիկաններին, որոնք ծանր հոգեկան լարվածության մեջ են գտնվումՙ գիտենալով, որ ծառայում են մի համակարգի, որը դատապարտված է անկման»:

Իրադրությունն այնքան է խառնված իրար, որ «Ալ-Մոնիտորի» սյունակագիր Քադրի Գյուրսելին եւ այլոց մեղադրող դատախազը ի՛նքը մեկ ալ գործով մեղադրյալի դերում է հայտնվել, իբր Գյուլենի համախոհը լինելու համար:

Առօրյա երեւույթ է դարձել այն, որ AKP-ի նվիրյալ լրագրողներ բացահայտորեն սպառնում են իրենց գործընկերներին, որ կձերբակալվեն իրենց այս կամ այն հոդվածների համար:

Խորքային պետության դեմ պայքարելու նպատակով Էրդողանի կառավարությունը ստեղծել է այսպես կոչված բաժանմունքային մարմիններ, որոնք միմյանց դեմ են երբեմն պայքարում ի վնաս ժողովրդի: Սա եւս բացատրում է, թե ինչու մարդիկ մեկ ձերբակալվում են, մեկ ազատ արձակվում, հետո նորից ձերբակալվում:

Էրդողանը ժամանակի պակասն է զգում: 2014-ին նախագահ ընտրվելուց հետո նա սահմանադրությանը հակառակ է գործում, պահանջելով ավելին, քան խորհրդանշական իր պաշտոնն է: Ինչքա՞ն երկար կարող է դիմանալ նրա կառավարությունը, երբ տնտեսությունը գնալով ավելի է անկում ապրում: Այս հարցը հաճախ է հնչում Անկարայում: Ըստ ենթադրաբար արտահոսված մի զրույցի, Էրդողանի 2014 թվի ավագ խորհրդատու Էֆքան Ալան իբր ասած լինի մի բյուրոկրատի, որ ամեն միջոց ի գործ դնելով իրականացնի նպատակները, իսկ հետո օրենքներ կստեղծվեն, որպեսզի արդարացնեն գործողությունները: Այս մտածելակերպը դարձել է կենսակերպ, եւ այժմ շաբաթական նոր օրենքներ են հայտնվում:

Հանրաքվեի 18 լրացումները անհրաժեշտ քայլեր են պահպանելու Էրդողանի իշխանությունը: AKP-ն համառորեն պայքարում է «այո» քվեներ ստանալու համար: Ամեն օր ժողովրդավարության հակացուցումների մասին են բարձրաձայնում ընտրազանգվածների առաջ: Փետրվարի 22-ին, օրինակ, էրդողանի պաշտոնական «թվիթերում» բացատրվում էր, թե ինչու իշխանության բաժանումը վնասակար է Թուրքիային: Իսկ փետրվարի 26-ին, պատասխանելով ընդդիմադիրների բողոքներին, որ մի անձի ձեռքում է կենտրոնանալու ամբողջ իշխանությունը, վարչապետ Բինալի Յըլդըրիմը ասաց. «Իսկ ուրիշ ինչ կերպ պետք է լիներ: Իհարկե միանձնյա իշխանություն է լինելու»: Մի տեսաժապավեն փետրվարի 24-ին անմիջապես «հիթ» դարձավ սոցմեդիայում: Երբ արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն շուկայում շրջագայում էր եւ զրուցում վաճառողների հետ, նրանցից մեկը ֆինանսական դժվարությունների եւ գնաճի մասին է ակնարկել: Չավուշօղլուն եւ իր անձնակազմը հեռացել են, երբ խոսակցությունը սկսել է թեժանալ: Վաճառողը հետեւից գոռացել է «Մի հեռացեք առանց ինձ պատասխանելու: Դուք պարտավոր եք ինձ պատասխանել»: Բայց այդպես էլ նախարարը չի պատասխանել:

Թուրքիայի կառավարությունը վաղուց է դադարել պատասխանատու լինելուց իր գործողությունների համար: Հարց է առաջանում. ի՞նչ է անելու էրդողանը, եթե սահմանադրական փոփոխությունները հավանության չարժանանան:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 24-03-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.