AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 108. ԲԱՑՕԹՅԱ՞, ԹԵ՞ ԲԱՑՕԴՅԱ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#009, 2017-03-10 > #010, 2017-03-17 > #011, 2017-03-24 > #012, 2017-03-31 > #013, 2017-04-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 24-03-2017



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2017-04-04 23:57:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 2027, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԱՎԵՐՈՒՄԸ» ԱՊՐԻԼԻ 15-ԻՆ ՈՒՈԹԵՐԹԱՈՒՆՈՒՄ

Հ. Ծ.

Ամերիկայի հայկական թանգարանը (ALMA) եւ Հարվարդի Սեմական թանգարանը միասին ծրագրել են ապրիլի 15-ին Ուոթերթաունի հայկական թանգարանում ցուցադրել Թիմ Սլեյդի «Հիշողության ավերումը» ֆիլմը, որը հիմնված է Ռոբերտ Բեվանի համանուն գրքի վրա:

Ըստ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթրի» ֆիլմը պատմում է ցեղասպանության շրջանակներում կատարված եւ կատարվող մշակութային արժեքների ավերմանը, որ մարդկությանը պատճառում է ահռելի վնասներ:

Մշակութային արժեքների դեմ պայքարը գնալով ավելի սաստկանում է: Ֆիլմում դրա մասին են արտահայտվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը, Միջազգային քրեական դատարանի դատախազը, Հարվարդ համալսարանի իսլամական ճարտարապետության վավերագրական կենտրոնի տնօրենը եւ այլ ճանաչված մասնագետներ:

Ֆիլմի ցուցադրումից հետո նախատեսվում է քննարկում Թիմ Սլեյդի, Հարվարդ համալսարանից Անդրաշ Ռիդլմեյերի եւ Սեմական թանգարանից Ջոզեֆ Գրինի հետ: Ռիդլմեյերը Օսմանյան կայսրության պատմության եւ մշակույթի մասնագետ է, ով 25 տարի ուսումնասիրել է եւ վավերագրել Բալկանյան պատերազմի (90-ական թվեր) ժամանակ կատարված մշակութային վանդալիզմը: Գրինը հնագիտության դոկտոր է եւ Թունիսում է աշխատել 80-ական թվերին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 24-03-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.