AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 78. ԻՆՉՈ՞Ւ ՔԵՐԹՈՂԱՀԱՅՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#009, 2017-03-10 > #010, 2017-03-17 > #011, 2017-03-24 > #012, 2017-03-31 > #013, 2017-04-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 24-03-2017



Տեղադրվել է` 2017-04-04 23:57:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 2011, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲՆԱԿԱՐԱՆԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸՙ ԵՐԿՐՈՒՄ ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՐՃԱՏԵԼՈՒ ՄԻՋՈՑ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից ֆինանսավորվող եւ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագիրը հինգ տարվա ընթացքում կարեւոր խնդիր է լուծելՙ ձգտելով բարելավել սոցիալապես անապահով խավի կյանքի որակը եւ նպաստել երկրում աղքատության ցուցանիշի կրճատմանը: Այդ առումով, ծրագիրը ռազմավարական կարեւորություն ունի մեր երկրի զարգացման համար:

Գործակցող կողմերի ղեկավարների հերթական շրջայցը եղել է Կոտայքի մարզում: Գեղաշեն եւ Կամարիս համայնքներում բնակարանամուտ է նշել երեք ընտանիք: Այստեղ, կողմերի աջակցությամբ ավարտին է հասցվել մեկ կիսակառույցի շինարարություն, իսկ երկու տուն վերանորոգվել է: Ընդհանուր առմամբ, Կոտայքի մարզում բնակարանաշինության ծրագրով աջակցություն է ստացել 6 ընտանիք:

Ծրագրի դրական ազդեցությունն արձանագրված ցուցանիշն է. հինգ տարվա ընթացքում բարեկեցիկ բնակարանային պայմաններով է ապահովվել 135 ընտանիքՙ 677 մարդ: Այդ նպատակի իրագործման համար ՎիվաՍել-ՄՏՍ-ն ավելի քան 333 մլն. դրամի ներդրում է կատարել: Ծրագրի առավել կարեւորՙ բարոյահոգեբանական կողմը, երկրի վաղվա օրվա նկատմամբ հավատի հաստատումն է: Արտագաղթի հիմնական պատճառներից մեկը սեփական երկրում բարեկեցիկ կենսամակարդակ ապահովելու անկարողությունն է: Երբ հաղթահարվում է հոգեբանական խնդիրըՙ ընտանիքը նախապատվություն է տալիս հայրենի հողի վրա ապրելուն: Ծրագրի գնահատումը ցույց է տվել, որ բնակարանաշինության ծրագրով աջակցություն ստացած ընտանիքներից ոչ մեկը չի արտագաղթել Հայաստանից:

Բարեկեցիկ բնակարանային պայմանները նպաստում են նրան, որ խոցելի ընտանիքները փոխեն իրենց կենսակերպը, ապահովեն իրենց երեխաների զարգացումը առավել նպաստավոր միջավայրում:

Ավելի քան 15 տարի երազել ենք մեր տունն ունենալ: Այսօր կրկնակի երջանկություն է այս տան մեջ հյուրընկալել այն մարդկանց, ովքեր մեր երջանկությունն իրականություն դարձրին,- ասել է Վարդանյան ընտանիքի մայրըՙ Քրիստինեն:

«Փորձենք միասին գնահատել այս ծրագիրը: Եթե մեզ հաջողվում է լուծել թեկուզ մեկ մարդու խնդիր, նրա մեջ ամրապնդել հույսը, տեսնել հայրենիքը չլքելու վճռականությունը, ապա վստահաբար կարելի է ասել, որ ծրագիրը կարեւոր է եւ արդարացված: Ուրախ ենք յուրաքանչյուրի ապրած երջանկությամբ: Հպարտ ենք, որ պատասխանատու մոտեցման մեր ռազմավարությունը արդյունք է տալիսՙ ոգեւորելով հասարակությանը, մեր աշխատակիցներին եւ երկրում գործող այլ կազմակերպությունների: Ավելի քան 11 տարի առաջնորդվել ենք այս սկզբունքով եւ ձգտում ենք շարունակել նույն ոգով»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

Ընտանիքի պահպանման, աղքատության եւ արտագաղթի նվազեցման ռազմավարական կարեւորությունից զատ, այս համագործակցությունը գնահատելի ազդեցություն ունի նաեւ համայնքների զարգացման գործում: Հնգամյա համագործակցության ողջ ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը երբեք չի սահմանափակվել միայն ֆինանսական ներդրում կատարելով, այլեւ, կորպորատիվ սոցիալական բարձր պատասխանատվությամբ, պարբերաբար մասնակցել է ընտանիքների համար կառուցվող տների շինարարական աշխատանքներին,- ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 24-03-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.