AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 74. ԶԱՐՄԱՆԱԼԻ «ԳԱԼ» ԲԱՌԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#009, 2017-03-10 > #010, 2017-03-17 > #011, 2017-03-24 > #012, 2017-03-31 > #013, 2017-04-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 24-03-2017



Տեղադրվել է` 2017-04-04 23:57:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 2103, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՌԵՍՈՒՐՍԱՅԻՆ ԴԱՍԱՍԵՆՅԱԿԸ»` ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄՈԴԵԼ

«Երեխաների զարգացման միջազգային կենտրոնը» (ԵԶՄԿ) միջանկյալ հարթակ է ձեւավորել աուտիզմ եւ զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների համար: Մասնագետները ներառական կրթության արդյունավետ մոդել են գործարկել մայրաքաղաքի հիմնական դպրոցներից մեկում: 30 երեխայի համար ստեղծվել է միջազգային չափորոշիչներին համապատասխանող «Ռեսուրսային դասասենյակ», որը թիրախային այս խմբին թույլ կտա առավելագույնս ներգրավվել կրթական ընդհանուր գործընթացում: Մասնավորապես, ունենալ մասնագիտական ծրագիր, ուսումնառության օրվա միայն որոշակի ժամանակահատվածում լինել «Ռեսուրսային դասասենյակում», իսկ հիմնականումՙ համադասարանցիների հետ:

Ներառական կրթության այս մոդելի կիրառմանն աջակցել են ոչ միայն տարբեր կազմակերպություններ, այլեւՙ ծնողներ: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը վերանորոգել է դասասենյակը, իսկ ՎիվաՍել-ՄՏՍ-ըՙ դեռեւս 2007 թվականից ստանձնել եւ շարունակում է մնալ կենտրոնի հիմնական աջակիցը: 2010թ.-ին, ներառական կրթության փորձնական մոդելը, նույնՙ Հենրի Մորգենթաուի անվան հիմնական դպրոցում որպես նախագիծ ներդրվել է Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորի հետ գործընկերության շնորհիվ: ՎիվաՍել-ՄՏՍ-ը աշխատավարձային ֆոնդ է տրամադրել նաեւ երեխաների հետ կենտրոնում եւ տանն աշխատող մասնագետներին:

2007-2017 թվականների համագործակցության ընթացքում, ՎիվաՍել-ՄՏՍ-ը «Երեխաների զարգացման միջազգային կենտրոնին» հատկացրել է ավելի քան 170 մլն դրամՙ աուտիզմ ունեցող երեխաներին կիրառական վարքային վերլուծության սկզբունքների սահմաններում հատուկ վերականգնողական թերապիա ապահովելու համար: ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցության շնորհիվ 2016 թվականին այդ ծրագրից օգտվել է աուտիզմ ունեցող 42 երեխա: Իսկ 2007 թվականից մինչեւ օրսՙ ինտենսիվ վարքային թերապիա է ստացել ավելի քան 180 երեխա:

Գործընկերության շնորհիվ նաեւՙ կենտրոնն առաջընթաց է արձանագրել. բարձրացել է դպրոցի հարմարավետության եւ նրա նկատմամբ վստահության ցուցանիշը: Բարելավվել են այդ երեխաների հաղորդակցվելու հմտությունները եւ լուծվել է ներառական դպրոցում նրանց ինտեգրման խնդիրը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 24-03-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.