AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 58. ՄԵՏԱՂՆԵՐԻ ՀԱՅԵՐԵՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#010, 2017-03-17 > #011, 2017-03-24 > #012, 2017-03-31 > #013, 2017-04-07 > #014, 2017-04-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 31-03-2017



Տեղադրվել է` 2017-03-31 17:54:16 (GMT +04:00)


Ընթերցված է` 5604, Տպվել է` 480, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԸՆՏՐԱՊԻԵՍ»ՙ ՄԵԿ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՄԲ

ԱՐԾՐՈւՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ

Գրեթե գարուն: Կեսօր: Գյուղամեջ: «Սուպերմարկետ» կոչվող կրպակաչափ խանութի առջեւ, ըստ անձնագրիՙ դեռ երիտասարդ, ըստ արտաքինիՙ ծեր ու ատամնաթափ մի քանի տղամարդիկ ծխում էին ու ծույլ-ծույլ զրուցում եղանակից, սերմացուից, վառելիքի գներից, վարկերից, անցնող ձմեռվանից, աշխարհից: Հանկարծ հեռվից շարժիչների ձայն լսվեց, իսկ քիչ անց գյուղամեջիՙ ասֆալտի ստեղծման օրվանից ի վեր ասֆալտի երես չտեսած ճանապարհին 7 շքեղ, մի քիչ փոշոտ-ցեխոտ, բայց այնուամենայնիվ շլացուցիչ ավտոմեքենաներ հայտնվեցին ու կանգ առաջ խանութի առջեւ: «2 Ռենջռովեր, 1 Մերսեդես, 3 Ֆորդ ու 1 Տոյոտա»,- հետագայում չականատեսներին կպատմեն ականատեսները: Մի քանի րոպեից գյուղամեջի անդորրը խախտվեց 20-25 ժամանածների մի քիչ գրգռված, մի քիչ խռպոտված, մի քիչ հոգնած ձայներից: Բայց գերակշռողն, իհարկե, խոսափողի ձայնն էր: Գյուղամեջի տղամարդիկ հետագայում այդ ամբողջ աղմուկ-աղաղակից կհիշեն «Ես, ես», «Մենք, մենք», «Ձայն, ձայն տվեք» ու «Հայաստան» բառերը եւ պաստառ-դրոշակիկների առատությունը: Հա, մեկ էլ այն, որ ասում էինՙ ժողովուրդ, հարցեր չունե՞ք, հարցեր տվեք, ու առանց հարցը լսելու պատասխանում էինՙ դուք մեզ ընտրեք, ամեն ինչ լավ կլինի:

Դեռ գյուղամեջը չդատարկվածՙ հեռվից կրկին շարժիչների ձայն լսվեց...

Ինչ իմանային գյուղացիները, որ դեռ մեկ ամիս նոր մեքենաներ, նոր դեմքեր են տեսնելու եւ հին ու կրկնվող բաներ են լսելու: Ապա այդ ամենը ու ամենքը կորչելու են առնվազն 5 տարով, ասես իսկի չէին եղել:

Մայրամուտ:

Էէէէէ, ինչ մայրամուտՙ ՎԱՐԱԳՈՒՅՐ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 31-03-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.