AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 46. ՋԵՐՄԵՌԱՆԴ ԶԵՌՈՒՆԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#010, 2017-03-17 > #011, 2017-03-24 > #012, 2017-03-31 > #013, 2017-04-07 > #014, 2017-04-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 31-03-2017



Տեղադրվել է` 2017-03-31 17:54:16 (GMT +04:00)


Ընթերցված է` 5379, Տպվել է` 471, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍՅՈՒՆԻՔԻ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻՙ ԵՎՍ ՄԵԿ ՔԱՅԼ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՌՆԱԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Ա. Մ.

Սյունիքի մարզի Ագարակ քաղաքային, Կարճեւան գյուղական համայնքների եւ Արաքս գետով պարփակված տարածքումՙ օտարերկրյա ուղղակի ներդրումների, երկրի ներդրումային գրավչության բարձրացման, արտահանման ուղղվածություն ունեցող արտադրանքի ստեղծման, արտահանման ծավալների ավելացման, նոր աշխատատեղերի ստեղծման եւ կայուն տնտեսական զարգացումը խթանելու նպատակով կառավարության երեկվա որոշմամբ կստեղծվի ազատ տնտեսական գոտի: Այն կլինի արտադրաարդյունաբերական եւ լոգիստիկՙ գյուղատնտեսության, մշակող արդյունաբերության, էլեկտրականության մատակարարման, մեծածախ առեւտրի, փոխադրումների եւ պահեստային տնտեսության, մասնագիտական եւ տեխնիկական գործունեության, մշակույթի, զվարճությունների եւ հանգստի ոլորտներում:

Ինչպես նշված է որոշման հիմնավորման մեջ, ազատ տնտեսական գոտին կունենա 32 հա տարածք, սկզբնական փուլում «Սյունիք ազատ տնտեսական գոտի» ՍՊԸ-ն կկատարի մոտ 10 մլն դոլարի ներդրում, կստեղծվի մինչեւ 80ՙ միջինից բարձր վարձատրվող նոր աշխատատեղ: Հետագայում ակնկալվում է ներգրավել մինչեւ 120ՙ հիմնականում օտարերկրյա շահագործողներ, որոնց համախառն ներդրումները կկազմեն շուրջ 350-400 մլն դոլար, կարտահանեն միջին տարեկան շուրջ 100 մլն դոլարի արտադրանք եւ գործունեության տարիների ընթացքում կստեղծեն 2500 եւ ավելի նոր աշխատատեղ: Արտահանման հիմնական շուկաները ակնկալվում է, որ կլինեն Իրանի, Ռուսաստանի, ինչպես նաեւ ԵՏՄ եւ ԱՊՀ այլ երկրների, Վրաստանի, Մերձավոր Արեւելքի, Արեւելյան Եվրոպայի շուկաները:

Անդրադառնալով այս որոշմանը, վարչապետ Կարեն Կարապետյանը հանձանարարեց տնտեսական զարգացման եւ ներդումների նախարար Սուրեն Կարայանին տեղեկացնել ԵԱՏՄ երկրներիՙ Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, ինչպես նաեւ Վրաստանիՙ մասնակցության ցանկություն ունեցող գործարարներին, որ Հայաստանը նաեւ պայմաններ կապահովի իրանական կողմի հետ բանակցությունների անկացման համար: Լրագրողների հետ զրույցի ժամանակ էլ Սուրեն Կարայանը նշեց, որ արդեն հոկտեմբերին ազատ տնտեսական գոտին կսկսի գործել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 31-03-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.