AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 69. ԲԱՄԲԱՍԵԼԸ ԲԱՐԲԱՐՈՍՈՒԹՅՈՒՆ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#010, 2017-03-17 > #011, 2017-03-24 > #012, 2017-03-31 > #013, 2017-04-07 > #014, 2017-04-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 31-03-2017



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2017-03-31 17:54:16 (GMT +04:00)


Ընթերցված է` 3797, Տպվել է` 467, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԴԵՄՔԻՆ ՆԱՅԵԼՈՎ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հանրային հեռուստաընկերությունը ընտրություններին մասնակից բոլոր կուսակցություններին ու դաշինքներին առաջարկել էր ցուցակների առաջին համարների մակարդակով հեռուստատեսային բանավեճ անցկացնել: Այսինքն ընտրություններին մասնակից, ենթադրենք` ՕՐՕ դաշինքը բանավեճի էր ուղարկում իր առաջին համար Սեյրան Օհանյանին, ՀՀԿ-ն` իր առաջին համար Վիգեն Սարգսյանին, «Ելք» դաշինքըՙ Էդմոն Մարուքյանին, «Ծառուկյան» դաշինքըՙ Գագիկ Ծառուկյանին, Կոմկուսըՙ Տաճատ Սարգսյանին: Մի խոսքով, պատկերացրեցիք, նկատի ունեմ այս եւ այլ բոլորին մեկ սեղանի շուրջ, միմյանց հետ ոչ թե խաշ ուտելիս, այլ բանավիճելիս: Եթե պատկերացրեցիք, ապա ես ձեզ շնորհավորում եմ վառ երեւակայություն ունենալու համար, քանի որ ես, օրինակ, նման բան չեմ պատկերացնում:

Բանավեճը չկայացավ, բանն այն է, որ ոչ բոլոր առաջին համարներն են պատրաստակամություն հայտնել հրապարակավ բանավիճելու իրենց քաղաքական մրցակիցների հետ, եթե հետաքրքիր է, ապա «Ելք» դաշինքըՙ ի դեմս Էդմոն Մարուքյանի, «Ազատ դեմոկրատները»ՙ Խաչատուր Քոքոբելյանով, ՀՀԿ-նՙ Վիգեն Սարգսյանով համաձայնել են, մյուսներըՙ ոչ: Սակայն մյուսներն առաջարկել են ոչ թե առաջին համարին ուղարկել, այլ, օրինակ, երկրորդին, կամ, ասենք, 5-րդին: Հասկանալ մարդկանց կարելի է, համաձայնեք, ոչ բոլոր կուսակցությունների կամ դաշինքների առաջին համարները կարող են խոսել հանրայինի եթերում, այն էլ ուղիղ եթերում, մանավանդ` բանավեճի ֆորմատով: Մի խոսքով, տեսնելով, որ իր այս նախաձեռնությունը ոչ բոլոր առաջին համարներն են ընդունում, Հանրայինը արեց երկրորդ առաջարկությունը ընտրությունների մասնակցիներին: Եղբայր, առաջին համարներով չեք ուզում (բոլորդ), եկեք ուրեմն բանավիճեք ձեր վարչապետների թեկնածուներով: Օրինակ «Ազատ դեմոկրատներից»ՙ Հրանտ Բագրատյանը, ՀՀԿ-իցՙ Կարեն Կարապետյանը... ու վերջ: Շրջանը փակվեց. բանն այն է, որ բացի այս երկու կուսակցություններից` ընտրություններին մասնակից որեւէ այլ կուսակցություն չի հայտարարել, թե իր հնարավոր հաղթանակի ժամանակ ո՞վ է լինելու երկրի վարչապետը, մինչդեռ մենք թեւակոխում ենք խորհրդարանական կառավարման համակարգ, ուստի խորհրդարանական ընտրությունների մասնակից կուսակցությունները պետք է ունենան վարչապետի իրենց թեկնածուներին: «Ծառուկյան» դաշինքն, օրինակ, հայտարարում է, որ այս հարցն իրենք դեռ չեն քննարկել, բայց իրենց ցուցակում կան մարդիկ, ովքեր կարող են հավակնել այդ պաշտոնին, իրենց ցուցակում եւ իրենց սատարողների թվում: Սատարողների, կրկնում եմՙ սատարողների: Այսինքն, եթե առաջիկա ընտրություններում ծառուկյանա-կանները հաղթեն ու ձեւավորեն կառավարություն, իրենց ամենալավ սատարողին հնարավոր է նշանակեն վարչապետ, նա էլ կառավարություն ձեւավորի հենց նրանցից, ովքեր ամենանվիրյալ սատարողներն են:

Ինչպես հասկացաք, Հանրայինի այս նախաձեռնությունն էլ մերժվեց: Կար, իհարկե, տարբերակ, որ Հանրայինը բանավեճ կազմակերպեր այդ հրավերն ընդունածների միջեւ, ենթադրենք 9 քաղաքական ուժերից երեքը համաձայն են բանավեճի, երեքն էլ մասնակցում են, իսկ մյուս վեց աթոռները մնում են դատարկ, դիմացները դրված ջրի բաժակներըՙ լեցուն, յուրաքանչյուրի վրա մի մաքուր սպիտակ թերթ, որ փոշի չնստի հանկարծ: Բայց Հանրայինն այս քայլին չգնաց ու իմ կարծիքով իրավացի գտնվեց: Բանն այն է, որ վաղուց է հասունացել ժամանակը, որ ի դեմս Հանրային հեռուստաընկերության` բոլոր լրատվամիջոցները փորձեն հասնել հետեւյալ օրենքի ընդունմանը: Ընտրությունների մասնակից քաղաքական բոլոր ուժերը պարտավոր են առաջին համարների մակարդակով մասնակցել հեռուստատեսային բանավեճերի: Օրենքով: Ընդ որում, այն առաջին համարները, որոնք կհրաժարվեն կատարել օրենքի այս պահանջը, կզրկվեն ընտրություններին մասնակցելու հնարավորությունից եւ չեն կարող հավակնել երկրի ղեկավարմանը, լինի այդ ղեկավարումը օրենսդիր, թե գործադիր դաշտում: Հետաքրքրական է, թե նման օրենք ընդունելուց հետո ո՞ր գործիչներն են մերժելու բանավիճելու հրավերքը, կամ մերժելո՞ւ են արդյոք:

Հիմա ունենք այն, ինչ ունենք: Իսկ ունենք մի շատ հատկանշական բան: Ինչպես բոլորս, ավելի ճիշտՙ շատերս, կամ գուցե ավելի ճիշտՙ բոլորս, այնպես էլ բոլոր քաղաքական լիդերները սիրում են, կարողանում են, ցանկանում են, ոմանքՙ տենչում են բանավիճել իրենց ընդդիմախոսների հետ, բայց բացառապես հեռավորության վրա, վիրտուալ, առանց վերջիններիս դեմքը տեսնելու: Սա ոչ թե հայաստանյան քաղաքական հիվանդություն է, այլ պարզապես հայաստանյան հիվանդություն է, բամբասկոտ հասարակության առաջին ախտանիշներից մեկը: Դեմքին ասել մենք չենք կարողանում: Ոչ, սիրելիս, ոչ, ատելիս: Վախենո՞ւմ ենք, հազիվ թե, ամեն դեպքումՙ ոչ բոլորը: Սովոր չե՞նք, գուցե, բայց իմ կարծիքով մենք մեր ընդդիմախոսների հետ ուղիղ բանավեճից խուսափում ենք, քանի որ վաղը, կամ մյուս օրը, գուցե մեկ շաբաթից կամ ամսից, հնարավոր էՙ տարուց, մենք նրանց հետ ձմռանը խաշ ենք ուտելու, ամռանըՙ խեցգետին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 31-03-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.