AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 116. ԹԱՓԱՆՑԵՆՔ ԲԱՌԻ ԽՈՐՔԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#010, 2017-03-17 > #011, 2017-03-24 > #012, 2017-03-31 > #013, 2017-04-07 > #014, 2017-04-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 31-03-2017



Տեղադրվել է` 2017-03-31 17:54:16 (GMT +04:00)


Ընթերցված է` 3773, Տպվել է` 452, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՏԻԿԻՆ ՍՈՒՍԱՆՆ ՈՒ ԴՈՆՅԱ ՊԵՆԵԼՈՊԱՆ

Հ. ԱՖՅԱՆ

Մտածո՞ւմ է արդյոք երկու օրը մեկ, վաղ առավոտյան, շուկայի բանջարեղենի մեծածախ հատված գնացող տիկին Սուսանը իսպանուհի իր տարեկից դոնյա Պենելոպայի մասին: Հավանաբար ոչ: Ինչո՞ւ մտածի, ճանաչո՞ւմ է, որ մտածի, «էնքան ցավ ու դարդ ունի», որ մեկ էլ ուրիշների, այն էլ` այլազգի ուրիշների մասին մտածի՞: Արդեն բանջարեղենի մասում, որտեղ քաղաքի ամենաէժան պոմիդորներն են, տիկին Սուսանը մտածում է իր այդ օրվա ճաշի մասին: Ունեցած մթերքը նույնն է` պոմիդոր, մի քիչ ձեթ, մի քանի հատ ձու: Պոմիդորով ձվածեղ ընտանիքում բոլորն են սիրում, բայց դա չի նշանակում, որ ամեն օր պետք է հենց դա ուտեն: Տիկին Սուսանը սա, իհարկե, հասկանում է, դրա մասին են վկայում նրա թաց աչքերը, որոնք իբր ամենալավ պոմիդորներն են ընտրում` քաղաքի ամենավատ պոմիդորների մեջ:

- Երկու կիլոգրամ կշռեք,- ասում է նա` մեկնելով տոպրակում հավաքած պոմիդորը վաճառողին:

- Շատ գնի, էլի, տեսնում եմ, համարյա ամեն օր գալիս ես` չարչարվելով, միանգամից առ-տար, որ ամեն օր չգաս,- պատասխանում է վաճառողը, որն առաջինն է լինում այդ օրը, ով ժպտում է տիկին Սուսանին: Սուսանը եւս ի պատասխան ժպտում է, միայն ի պատասխան, նրա հոգին հայաստանցու հոգի է, այնտեղ ժպիտ չկա: Հասկանո՞ւմ է արդյոք Սուսանի այս` ի պատասխան լուռ ժպիտից վաճառողուհին, որ «ուրեմն փող չկա, որ շատ չեմ առնում», հավանաբար ոչ, որովհետեւ նա էլ հայաստանցի կին է` «էնքան ցավ ու դարդ ունի, որ ուրիշների մասի՞ն է հիմա էլ մտածելու»:

Տիկին Սուսանն ապրում է Հայաստանում, դոնյա Պենելոպան` Սեւիլիայում, այն իսպանական Անդալուզիայի վարչական կենտրոնն է` Գվադալկվիվիր գետի վրա տեղակայված:

Հենց գետի ափին էլ փոքրիկ տնակների թաղամաս կա: Այդ տնակներում ապրում են Սեւիլիայի աղքատները, նրանցից մեկը դոնյա Պենելոպան է, ով ամեն օր գետում անում է իր լվացքը եւ չի մտածում ուտելիքի մասին, քանի որ ուտելիքը եւս գետի մեջ է. դոնյան ամեն օր իր ու իսպանացի բազմաթիվ երիտասարդների պես աշխատանք չունեցող որդու համար ձուկ է պատրաստում` ամեն օր տարբեր ձեւով` մի օր տապակում է, մի օր խաշում, մի օր` խորովում, ամեն օր` տարբեր համեմունքներով, հետեւաբար ձուկն ամեն օր դոնյա Պենելոպայի մոտ տարբեր է ստացվում: Նա էլ, հավանաբար, լվացք անելիս չի մտածում տիկին Սուսանի մասին, որովհետեւ` «Ես իմ կյանքն ունեմ, որը հրաշալի է, եւ որը պետք է ապրել` առանց ավելորդությունների»:

Տիկին Սուսանն այսպես չի կարծում, տիկին Սուսանը Հայաստանում է ապրում, դոնյա Պենելոպան` Իսպանիայում: Տիկին Սուսանը կարծում է, որ ինքը չի ապրում, որ երկու օրը մեկ քաղաքի ամենաէժան պոմիդորն առնելով ապրել չի կարելի, հնարավոր չէ: Ու նա երազանք ունի` ապրել: Դոնյա Պենելոպան ապրում է, ճիշտ է` նրա որդին չի աշխատում, որովհետեւ նրա որդու պես բազմաթիվ այլ իսպանացի երիտասարդներ չեն աշխատում, բայց դոնյա Պենելոպան ապրում է Սեւիլիայի աղքատների թաղամասում, որովհետեւ կյանքը նրա համար հրաշալի է, որովհետեւ նրա մայրը եւս գետում էր լվացք անում, հիմա էլ նա է անում, ու դա սարսափելի չէ, դա ամոթալի չէ, որովհետեւ դա հենց կյանքն է, որը հրաշալի է, ինչպես... Գվադալկվիվիր գետում աճող ձկների համը` ամեն օր տարբեր:

- Էլի նույն պոմիդորով ձվածե՞ղը,- հիասթափությամբ նկատեց տիկին Սուսանի որդին, բացելով թավան:

Տիկին Սուսանը հասկացավ, վաղուց էր հասկացել, որ այնպես, ինչպես մենք ենք ապրում, ապրել չի կարելի...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 31-03-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.