AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 60. ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՄԵՐ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#010, 2017-03-17 > #011, 2017-03-24 > #012, 2017-03-31 > #013, 2017-04-07 > #014, 2017-04-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 31-03-2017



ՔԱՂԱՔԱԿԱՆ

Տեղադրվել է` 2017-03-31 17:54:16 (GMT +04:00)


Ընթերցված է` 3788, Տպվել է` 446, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՁԱՅՆԸՙ 20-30 ԵՎՐՈ

Ան. Հ., Գերմանիա

Գերմանական taz-ը մարտի 26-ին եւ 27-ին Երեւանում գտնված իր աշխատակիցների հրապարակումներով անդրադառնում է Հայաստանում ապրիլի 2-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին: «Ձայնըՙ 20 եվրո» վերնագրյալ հրապարակման հեղինակ Բարաբարա Օերթելը նկարագրելով 6-րդ համարը հանդիսացող Հանրապետական կուսակցության «Առաջընթաց եւ անվտանգություն» կարգախոսովՙ ամենուրեք տեսանելի պաստառները, լայնահուն փողոցներում հասուն տարիքի տղամարդկանց գովազդային վահանակները, շեշտում էՙ ապրիլի 2-ին հարավկովկասյան այս հանրապետությունում անցկացվող խորհրդարանական ընտրությունների մասին ավելին չի «ցուցվում»: 1991-ից անկախացած Հայաստանում, որտեղ ժողովրդավարական իշխանափոխություն չի էլ եղել, պարզ է, կրկին հանրապետականներն են ամենաշատը «հավաքելու», բայց ընտրական թոհ ու բոհի մեջ ընտրողին ավելի շատ հուզում էՙ ով, երբ, որտեղ ու ինչպես է հանդգնելու կեղծել:

Լրագրող Շահանե Խաչատրյանի գնահատմամբ նոր ընտրակարգում նվազագույն դրականը տեսախցիկների առկայությունն է, ընտրողների էլեկտրոնային մատնահետքը պարտադիր է, իսկ քվեարկածների ցուցակը հրապարակման ենթակա է, ինչը վստահություն կապահովի, թե ընտրել են կենդանի մարդիկ, ոչ թե ինչպես նախկինումՙ նաեւ մեռյալներ: Գերմանացի հոդվածագիրը նկարագրում է, թե ինչպես են ընտրությունների մասնակից ուժերի «էմիսարները» «ձայներ» գնելու գործընթացն իրականացնում: Լրագրող Արմեն Մ.- ի պատմելով, Երեւանում իր ծանոթի տանն ինքն ականատես է եղել ինչպես է հանրապետական մի տիկին դուռը թակել, բարեկամաբար խնդրել տանտիրոջ անձնագրի տվյալները, ուՙ եթե վերջինս ձայնը տա իր քարոզած կուսակցությանը, երախտագետ կլինեն: Ընդդիմությունն էլ առատաձեռն է, նշում է հոդվածագիրըՙ նկարագրելով «Բարգավաճ Հայաստանի» օգտին մարզերից մեկում ձայն հավաքագրող մի կնոջ վարքը, որ վստահեցրել է, թե ընտրության օրը ստուգելու էՙ եթե իր ցուցակում տեղ գտած ընտրողները խոստումնազանց չեն եղել, քվեարկել են իրենց օգտին, 10 հազար դրամՙ 20 եվրո հոնորար կստանան:

Քաղաքաբնակներինՙ 30 եվրո: Մի քանի հազար աշխատակից ունեցող SAS հանրախանութների ցանցի սեփականատեր հանրապետական Արտակ Սարգսյանը ձայն հավաքագրելու սեփական մեթոդներն ունի: Նա իր ենթականերից պահանջում է հապճեպ արձանագրվել իր ընտրատարածքում, ապա իր օգտին քվեարկել, ով հակառակվիՙ նոր աշխատատեղ պիտի որոնի:

Հանրապետականի թեկնածու «Արարատ» հեռուստաընկերությունից Միհրան Հակոբյանը ընտրակաշառքի պրակտիկայում խոտելի բան չի գտնումՙ պահանջարկ կա: Երեւանում 4 հոգանոց ընտանիքի պարագայում 120 եվրոն ամսական միջին աշխատավարձի գրեթե համարժեքն է: Շատերն են հարցնումՙ ինչպե՞ս են ստուգելու, թե ընտրողներն ինչպես են քվեարկել: Պիտի նախկինի նման բջջային հեռախոսով քվեաթերթիկը լուսանկարեն ու փողոցում ցույց տա՞ն: Յուրաքանչյուրը 9 քվեաթերթիկ է ստանալու, մեկի վրա նշում պիտի արվի, մյուսների տեղն աղբարկղն է: Իսկ եթեՙ ոչ: Ընտրություններն են աղբ, Շահանե Խաչատրյանի կարծիքն է մեջբերում գերմանացի լրագրողըՙ հավելելով, որ Շահանեն նախընտրում է ընտրություններին չմասնակցելով իր վերաբերմունքն արտահայտել: Սա էլ տարբերակ է, եզրափակում է հոդվածագիրը:

«Կեղծվողՙ քրեա-օլիգարխիկ վարչախմբին ծառայող ընտրություններին» չմասնակցելու տարբերակն է կոչ անում նախընտրել նաեւ Մուղնիում բնակվող քաղհալածյալ իրավապաշտպան Արմինե Առաքելյանը, որի հետ taz - ի աշխատակից Տիգրան Պետրոսյանի ծավալուն զրույցի տպավորությունը կարելի է կարդալ գերմանական հիշյալ թերթի մարտի 27-ի համարում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 31-03-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.