AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 48. ՄԻ ՏՐՑԱԿ ԿԱՆԱՉԻ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#010, 2017-03-17 > #011, 2017-03-24 > #012, 2017-03-31 > #013, 2017-04-07 > #014, 2017-04-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 31-03-2017



ԱՆԴՐԱԴԱՐՁ

Տեղադրվել է` 2017-03-31 17:54:16 (GMT +04:00)


Ընթերցված է` 3582, Տպվել է` 432, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՐԵՎԱՆԻ ՓՈՂՈՑՆԵՐԻ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ, Տեխնիկական գիտությունների թեկնածու

Մինչեւ 20-րդ դարի սկզբները Երեւան քաղաքի փողոցների լուսավորումը կատարվում էր նավթային լապտերներով: 1870-ական թվականներին լուսավորության հարցերը տնօրինում էին քաղաքային իշխանությունները: Քաղաքի լուսավորությունը 1897 թ. սկսած տրվում էր կապալովՙ մեկ կամ երեք տարի ժամկետով: 1878 թ. Երեւան քաղաքի փողոցներում 74 լապտեր կար, 1880 թ.ՙ 85, 1881 թ.ՙ 100, 1906 թ.ՙ 722, 1913 թ.ՙ 228: Ինչպես երեւում է բերված թվերից, Երեւանում նավթային լապտերների թիվը մինչեւ 1906 թ. գնալով ավելացել է, իսկ դրանից հետոՙ կտրուկ անկում ապրել: Այս հանգամանքը պայմանավորված է 1907 թ. «Ամպեր» ընկերության էլեկտրակայանի շահագործման հետ: Երեւանի կենտրոնական մասերում գտնվող նավթային լապտերների մեծ մասը փոխարինվեց էլեկտրական էներգիայով աշխատող լապտերներով: Չնայած էլեկտրակայանի առկայությանը, նավթային լապտերները շարունակեցին գոյություն ունենալ մինչեւ 1920-ական թվականները:

Երեւանում օգտագործվում էին երկու տեսակի լապտերներՙ հասարակ եւ «Գալկինի»: 1880 թ. կապալառուն 83 վառվող լապտերի համար ստացել է 2058 ռուբլի 50 կոպեկ, 1889 թ. փողոցների, պուրակների լուսավորության ծախսերը կազմել են 4784 ռուբլի, 1913 թ.ՙ 2451 ռուբլի:

Նավթային լապտերները միացվում էին մութն ընկնելուց հետոՙ մինչեւ ժամը 23-ը: Աստաֆյան փողոցում (այժմՙ Աբովյան) 1913 թ. 1500 մետր երկարության վրա կար երկու լապտեր, իսկ քաղաքի ծայրամասերը մութն ընկնելուց հետո խորասուզվում էին խավարի մեջ: Նորքի փողոցները չէին լուսավորվում: Թաղամասի լուսավորության վիճակը ծանր էր նաեւ 20-րդ դարի սկզբներին: 1905 թ. Նորքի փողոցներում կար ութ հին նավթային լապտեր, որոնք չէին լուսավորում նույնիսկ մի քանի մետրի վրա:

1901 թ. ապրիլի 13-ին ինժեներ Ն.Պասեկը Երեւան քաղաքի ղեկավարությանը ներկայացնում է ծրագիրՙ երկաթգծի, էլեկտրական լուսավորության եւ հիդրոէլեկտրակայան կառուցելու վերաբերյալ: Նա նախատեսում էր քաղաքի գլխավոր փողոցներում եւ երկու պուրակներում իրականացնել էլեկտրական լուսավորությունՙ փայտյա սյուների վրա տեղադրել 70 լապտեր: Ցանկանում էր նաեւ էլեկտրական տրամվայ անցկացնել երկաթուղային կայարանից մինչեւ գլխավոր հրապարակն ընկած տարածությունում, Աստաֆյան փողոցի մի մասով: Տրամվայի գծի ընդհանուր երկարությունըՙ ըստ ծրագրի, կազմում էր երեք վերստ: Դրա համար Զանգու (Հրազդան) գետի վրա նա առաջարկում էր կառուցել 147 կՎտ (200 ձիաուժ) հզորությամբ հիդրոէլեկտրակայան: Մտահղացումը կյանքի կոչելու համար կպահանջվեր 18 ամիս եւ 300 հազար ռուբլի: Քաղաքային խորհուրդը մերժում է ինժեներ Ն.Պասեկի առաջարկությունըՙ այն համարելով անարդյունավետ:

1909 թ. գերմանական հայտնի մի ֆիրմա ցանկություն է հայտնել Երեւանում Զանգու գետի վրա կառուցել 515 կՎտ (700 ձիաուժ) հզորության էլեկտրակայանՙ 90000 ռուբլի գումարով: Նրա մեջ մտնում էր շենքի կառուցման, մեքենաների արժեքները (բացառությամբ ջրանցքի), քաղաքի մեջ տարածվող էլեկտրական գծի կառուցման ծախսերը, որոնք կարժենան 40-50 հազար ռուբլի: 1910 թ. Երեւանի մեծահարուստ Հաջի Իրզան դիմում է քաղաքային ինքնավարությանըՙ Զանգվի ափին, իր ունեցած ջրաղացների տեղում 110 կՎտ (150 ձիաուժ) հզորության հիդրոէլեկտրակայան կառուցելու համար եւ քաղաքի փողոցներում անցկացնելու էլեկտրահաղորդման գծեր: Այդ թվականներին Երեւան քաղաքում գտնվող երկու հիդրոէլեկտրակայաններից միայն «Ամպեր» ընկերության կայանն էր քիչ թե շատ բավարարում փողոցների լուսավորությունը: «Երեւանսկիե օբյավլենիա» թերթի 1913թ. թիվ 59-ից տեղեկանում ենք, որ «Ամպեր» ընկերության էլեկտրակայանի մեքենաները փչանալովՙ չեն կարողանում լույս մատակարարել քաղաքի շատ տեղերում: Շատ տներ եւ խանութներ դարձյալ դիմում են նավթի օգնությանը...: Նույն թերթի մեկ այլ համարում գրված է. «...Քաղաքի լուսավորությունը գտնվում է անմխիթար վիճակում, փաստորեն քաղաքում կիսախավարն է իշխում, կանոնավոր չեն ոչ էլեկտրական լամպերը եւ ոչ էլ նավթայինը»:

20-րդ դարի 10-ական թվականներին Երեւանի հիդրոէլեկտրակայանների կողմից արտադրված էլեկտրական էներգիան անբավարար էր եւ անմատչելի քաղաքի աղքատ բնակչության համար:

1911 թ. նոյեմբերի 9-ի նիստում Երեւանի քաղաքային խորհուրդը ընտրել է 10 մարդուց բաղկացած հանձնաժողով, որին հանձնարարվել է ուսումնասիրել էլեկտրակայան ունենալու խնդիրը, քննարկել եւ կազմել համապատասխան ծրագիր: Հանձնաժողովը դուրս է գալիս անգործունյա: Սկսված պատերազմը իր «լուծումն» է տալիս Երեւանի փողոցների լուսավորության հարցին: Քաղաքը ընկղմվում է կիսախավարի մեջ:

Երեւանի արտաքին լուսավորության ցանցը շահագործման է հանձնվել դեռեւս 1954թվականին: Մինչեւ 1992թ. այն գործել է 928 փողոցներում, մայրուղիներում, հրապարակներում եւ այգիներում: Նրանց ընդհանուր երկարությունը կազմում էր 795կմ: Տարբեր մակնիշի 49909 հատ լուսատուներ` տեղակայված էին 31279 հենասյուններին:

Մայրաքաղաքի արտաքին լուսավորությունը խորհրդային Միության տարիներին լավագույններից մեկն էր: Խորհրդային միության փլուզումից հետո մթությունը տիրեց ամենուր: Փողոցներում մնացին քաղաքը լուսավորող հատուկենտ լամպեր: Միայն 2000թ. սկսեց աստիճանաբար բարելավվել արտաքին լուսավորությունը: Ներկայումս Երեւանում լուսավորված է 895 փողոց: Բոլոր 105 գլխավոր փողոցները լուսավորվում են մինչեւ լուսաբաց: Ամբողջությամբ լուսավորված մնում են Իսակովի եւ Մաշտոցի պողոտաները: Մայրաքաղաքային լուսավորությունը երեք ռեժիմ ունի` նորմալ,գիշերային եւ տոնական: Քաղաքը բաժանված է յոթ տեղամասերի: Մայրաքաղաքի լուսավորության վրա ծախսվում է ժամում 13 հազար ԿՎտժ էլեկտրական էներգիա:

Նկար 1. Էլեկտրական լամպ փայտե սյունների վրա, Երեւան , Արամի փողոց, 1920 թվական

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 31-03-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.