AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 44. ԳՈՐՏԸ, ՄՐՋՅՈՒՆԸ ԵՎ ՕՁԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#010, 2017-03-17 > #011, 2017-03-24 > #012, 2017-03-31 > #013, 2017-04-07 > #014, 2017-04-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 31-03-2017



ՊԱՏՃԱՌԱՀԵՏԵՎԱՆՔԱՅԻՆ

Տեղադրվել է` 2017-03-31 17:54:16 (GMT +04:00)


Ընթերցված է` 3394, Տպվել է` 322, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԷՐԴՈՂԱՆԸ ԴԱՍԱԿԱՆ ՕՐԻՆԱԿ Է ԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ

Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

Էրդողանն ու իր վարած քաղաքականությունը չեն դադարում զանգվածային լրատվամիջոցների կիզակետում լինել: Ստորեւ թարգմանաբար Նյու Յորքի համալսարանի գլոբալ հարցերի կենտրոնի միջազգային հարաբերությունների դասախոս դոկտ. Ալոն Բեն-Մայերի հոդվածը:

Շատ է գրվել Թուրքիայում համատարած կոռուպցիայի մասին, որն առկա է փաստորեն հասարակության բոլորՙ քաղաքական, իրավական, վարչարարական, զինվորական եւ քաղաքացիական շերտերում: Դա հակասում է նախագահ Էրդողանի վերամբարձ տեսլականին, որ Թուրքիան նշանակալի դերակատարություն կունենա գլոբալ թատերաբեմում: Տասնհինգ տարվա իշխանությունից հետո, Էրդողանն այսօր ղեկավարն է մի երկրի, որը թաղված է կոռուպցիայի, դավադրությունների եւ բանսարկությունների հորձանուտի մեջ: Նա իշխանության ամեն մի լծակ օգտագործում է ծածկելու համար ամենակուլ կոռուպցիան, որը ստվերում է առաջին ինը տարիների ընթացքում նրա ձեռք բերած առաջընթացը: Իր իշխանութունը ամրապնդելու նպատակով նա հետապնդեց քաղաքական հակառակորդներին, մաքրազտեց զինվորականների շարքերը, լռեցրեց լրատվամիջոցները եւ թուլացրեց դատավորական կորպուսը: Ավելին, նա ստիպեց խորհրդարանին փոփոխել սահմանադրությունը, որպեսզի երկարաձգի իր իշխանությունը:

«Transparency International-ի» թափանցիկության ցուցանիշներով Թուրքիան այժմ զբաղեցնում է 75-րդ տեղը նախկին (2015 թ.) 66-րդ հորիզոնականի փոխարեն: Կոռուպցիայի պատճառով տնտեսությունը դանդաղել է: Չափազանց դժվար է այժմ տնտեսության զարգացման արտոնություններ ձեռք բերելը, ինչը նվազեցրել է օտար եւ տեղացի ներդրողների քանակը, որոնք որեւէ ծրագիր իրականացնելու համար պետք է կաշառեն համապատասխան հիմնարկների աշխատակիցներին: 2013-ին կատարված հետաքննության արդյունքում 17.5 միլիոն դոլարի առձեռն գումար է հայտնաբերվել տարբեր պաշտոնյաների, այդ թվում նաեւ պետական Հալք բանկի տնօրենի, տներից:

Նման իրական հենքի վրա, հօդս են ցնդում Էրդողանի փառասիրական երազանքները Թուրքիային, մինչեւ 2023 թիվը, դարձնելու աշխարհի 10 տնտեսապես հզորագույն պետություններից մեկը: Նա անհանդուրժողականություն է ցուցաբերում քննադատության նկատմամբ: Բոլոր քննադատողները «պետության թշնամին են» որակվում: «Լրագրողների պաշտպանության կոմիտեի» տվյալներով ներկայիս 81 լրագրողներ բանտարկված են, 100 լրատվամիջոցներՙ փակված: Մինչդեռ ժողովրդավարական հասարակություններում լրատվամիջոցները կենտրոնական դեր են խաղում կառավարության ազնիվ գործունեությունը ապահովելու գործում: Թուրքիայում հետազոտական լրագրությունը տաբու է. որովհետեւ կառավարությունը սարսափում է կոռուպցիոն դեպքերի բացահայտումներից: Դրա արդյունքում ժողովրդավարական շատ երկրներ կասկածանքով եւ զգուշավորությամբ են մոտենում Թուրքիային: Թուրքերի երկու երրորդը հարցախույզի ժամանակ խոստովանեց, որ իրենք կոռումպացված են համարում քաղաքական կուսակցությունները: Թուրքական «Էկոնոմիկայի եւ սոցիալական ուսումնասիրությունների» հիմնադրամի համաձայն Թուրքիան չունի շահերի բախումը կարգավորող համակարգ, որպեսզի պատգամավորների գործարքները վերահսկի:

Էրդողանի նախարարներից մի քանիսը (տնտեսության, ներքին գործերի, բնապահպանության եւ այլն) հրաժարական ներկայացրին այն բանից հետո, երբ նրանց որդիներին ձերբակալեցին կաշառակերության մեղադրանքներով: Դրանց հետեւեց հազարավոր ոստիկանների, դատախազների եւ դատավորների հրաժարականը, արդեն Էրդողանի կարգադրությամբ: ԱՄՆ-ի դատարաններում իրանա-թուրքական ոսկու առեւտրով զբաղվող Ռեզա Զարրաբի դեմ հարուցված գործը նշանակալի սպառնալիք է ուղղված Էրդողանի իշխանության դեմ, քանի որ դրանում ընդգրկված են նաեւ իր անմիջական ընտանիքի անդամները: Կառավարամետ լրատվամիջոցներն անմիջապես մեղադրեցին ամերիկացի դատախազներին, Գյուլենի գործակիցները լինելու հանցանքի մեջ:

Լայնատարած կոռուպցիայի արձագանքները նաեւ վատ են անդրադառնում օտար կառավարությունների հետ Թուրքիայի հարաբերությունների վրա, մասնավորապես նրանց հետ, ովքեր անհրաժեշտությունից ելնելով են, որ հարաբերվում են Անկարայի հետ (օրինակ, Եվրոմիությունը, որն իր անվտանգությունն է դնում ռիսկի տակ):

«Global Corruption Barometer-ի» 2013-ի տվյալների համաձայն, տնային տնտեսությունների 13 տոկոսը (այժմ այդ թիվը ավելացել է) հայտարարել է, որ կաշառք է տալիս ամեն անգամ, որ դատական մարմինների հետ գործ է ունենում: Իսկ Եվրոմիության «Progress Report 2016-ի» տվյալներով անսահման իրավական պաշտպանություն է տրվում ահաբեկչության դեմ մարտնչող անձնակազմին, եւ հետախուզական մարմիններն ու զինվորականությունը բավականաչափ հաշվետու չեն խորհրդարանի պատգամավորների առաջ: Աուդիտորական մարմինների հաշվետվությունները մնում են անհասանելի ըստ նույն զեկույցի:

Հարյուրավոր գեներալների ձերբակալումն ու փոխարինումը նորերով թուլացրել է երկրի մարտավարական հնարավորությունները եւ մեծապես ցնցել է Թուրքիայի դիրքը ՆԱՏՕ-ում: Թուլացել է նաեւ ռազմական մարտունակության եւ պատրաստվածության մակարդակը: Թուրքիան մարտահրավեր է նետում ՆԱՏՕ-ի կանոնադրությանը, որը պահանջում է «պահպանել անդամ երկրների ժողովուրդների ազատությունը, համընդհանուր ժառանգությունը եւ քաղաքակրթությունըՙ հիմնվելով ժողովրդավարության եւ օրինականության սկզբունքների վրա»: Չպահպանելով այս սկզբունքները Թուրքիան փաստորեն կանգնում է այդ կառույցից վտարվելու սպառնալիքի առաջ:

Կոռուպցիան վախ է ծնում հասարակության շրջանակներում: Անհատներ, որոնք ցանկանում են բարձրաձայնել կոռուպցիայի դեպքերի մասին, այժմ վախենում են գործին ներգրավվելուց: Ըստ «Transparency International-ի» աշխատակից Օյա Օզարսլանի «այսօր մարդ չի կարող ոչ լավ, ոչ էլ վատ խորհուրդ տալ մարդկանց, որովհետեւ կոռուպցիայի հետ կապված դատական նիստերը անտանելի են դարձել Թուրքիայում: Դա իր հերթին նշանակում է, որ կաշառակերությամբ զբաղվողները, այնուամենայնիվ, կարողանում են դուրս պրծնել եւ չպատժվել»:

Տասնհինգ տարի իշխանությունը ղեկավարող Էրդողանը դասական օրինակ է այն բանի, թե ինչպես իշխանությունը կարող է կոռումպացվել: Ժամանակն է, որ հասարակությունը եւ ընդդիմադիր կուսակցությունները պահանջեն նրա հեռացումը քաղաքական դաշտից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 31-03-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.