AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 29. ԴՈՒՆՉ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#010, 2017-03-17 > #011, 2017-03-24 > #012, 2017-03-31 > #013, 2017-04-07 > #014, 2017-04-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 31-03-2017



Տեղադրվել է` 2017-03-31 17:54:16 (GMT +04:00)


Ընթերցված է` 3031, Տպվել է` 165, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐԸ ՈՐՊԵՍ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑ

Հ. Ծ.

Մ. Նահանգների կոնգրեսի ներկայացուցիչների պալատի պատգամավորներ Դեյվիդ Տրոթն (հանրապետական) ու Ադամ Շիֆը (դեմոկրատ) միանալով հայկական հարցերով զբաղվող կոնգրեսական խմբակցության իրենց գործընկերներին հակացեղասպանական նոր բանաձեւ են ներկայացրել երկու կուսակցությունների անունից, որով կոչ են անում Հայոց ցեղասպանության դասերն օգտագործել կանխելու համար մերօրյա վայրագությունները Մերձավոր Արեւելքում:

Բանաձեւը շեշտում է, որ «պատշաճ հիշատակումն ու հետեւողական դատապարտումը Հայոց ցեղասպանության կամրապնդի մեր միջազգային հեղինակությունը ժամանակակից ցեղասպանությունների կանխարգելման գործում», եւ կոչ է անում Օսմանյան կայսրության կողմից հայերի, ասորիների, հույների, պոնդացիների, քաղկետոնացիների եւ այլոց հանդեպ իրագործված ցեղասպանական գործողություններից դասեր քաղել եւ պաշտոնական դիրքորոշում որդեգրել հանուն ճշմարտության:

Ամերիկայի հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը շնորհակալություն է հայտնել նախաձեռնողներ Տրոթին, Շիֆին եւ նրանց աջակիցներին եւ հույս հայտնել, որ ցեղասպանությունների կանխարգելման այս նոր բանաձեւը հառաջիկա շաբաթների ընթացքում կընդունվի կոնգրեսի ներկայացուցիչների պալատի կողմից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 31-03-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.