AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 113. «ԱՆՑ» ԲԱՌԻ ԱՆՑՈՒԴԱՐՁԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#010, 2017-03-17 > #011, 2017-03-24 > #012, 2017-03-31 > #013, 2017-04-07 > #014, 2017-04-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 31-03-2017



Տեղադրվել է` 2017-03-31 17:54:16 (GMT +04:00)


Ընթերցված է` 2811, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԸ

Հ. Ծ.

Համաձայն «Ազատ Եվրոպա» եւ «Ազատություն» ռադիոկայանների հաղորդագրությունների` շարունակվում են Ադրբեջանում հետապնդումները հայտնի հետազոտող լրագրողուհի Խադիջա Իսմայիլովայի դեմ: Նրան հաճախակի հարձակման են ենթարկել, հետապնդել եւ արգելել երկրից դուրս գալ: Նա նաեւ 17 ամիս բանտարկված է եղել քաղաքական դրդապատճառներով մեղադրանքների հիման վրա: Բայց այն, ինչ վերջերս է պատահել իր հետ, նրան լռեցնելու «նոր հորիզոններ» է բացում ըստ իրեն:

Որպես վերոնշյալ ռադիոկայանների լրագրող նրան հրավիրել են մասնակցելու Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ Բրյուսելում կայացող քննարկումներին: Քանի որ նրան արգելված է թողնել երկիրը, նա այդ քննարկումներին համաձայնել է մասնակցել հեռարձակվող տեսանյութով: Բայց քննարկումների սկզբից 20 րոպե առաջ անջատվել է նրա ինտերնետային կապը: Քիչ անց անջատվել է նաեւ էլեկտրականությունը ոչ միայն իր տան, այլեւ ամբողջ թաղամասի: Այնուհետեւ երկու բջջային գլխավոր մատակարարներ դադարեցրել են իրենց ծառայություններըՙ խոչընդոտելով քննարկումներին մասնակցելու նրա հնարավորությունները: Նա նշմարել է իր տան մոտ երկու «SUV» տիպի արբանյակային հարմարություններով հագեցած ավտոմեքենաներ:

Ըստ իր պատմածի, նստել է տաքսի եւ փորձել գտնել իր թաղամասից հեռու ինտերնետային կապի միջոց: Վերջապես հաջողվել է նրան տաքսու միջից կապ հաստատել եւ մոտ 10 րոպե խոսել է կոնֆերանսի մասնակիցների հետ, որից հետո երբ մոտեցել է տաքսին մի թունելի, Իսմայիլովան խնդրել է վարորդին կանգ առնել մոտակա բենզալցակայանի առաջ, որպեսզի կապը չկտրվի: Մեքենան անմիջապես շրջապատել են հինգ ավտոմեքենաներ, երեքըՙ ոստիկանական, երկուսը` քաղաքացիական հագուստներով պաշտոնյաներ փոխադրող: Իսմայիլովան շուտ է կողմնորոշվել եւ խնդրել վարորդից դուրս գալ եւ զբաղեցնել նրանց մինչեւ ինքը կավարտի իր խոսակցությունը:

Ապա ոստիկաններից մեկը նստելով տաքսին հաղորդել է, որ պետք է մեքենան տանի ոստիկանական տեղամաս: Բարեբախտաբար, Իսմայիլովային թույլատրել է դուրս գալ մեքենայից: Նա կարողացել է մի հարցի եւս պատասխանել եւ կապը Բրյուսելի հետ կտրվել է:

Հետաքրքիր զուգադիպությամբ հարցազրույցը Իսմայիլովայի հետ համընկել է Իլհամ Ալիեւի Բրյուսել այցելության հետ: Նախագահը իր ելույթում ոչ մի ակնարկ չի արել Ադրբեջանում մարդու իրավունքների հարցերի վերաբերյալ:

Եվրոխորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը , այդուհանդերձ, նշել է, որ իրենց հանդիպման ընթացքում մարդու իրավունքների հարցը շոշափվել է:

«Ես շեշտեցի կարեւորությունը, որ մենք տալիս ենք մարդու իրավունքներին եւ քաղաքացիների տարրական ազատություններին, այդ թվում նաեւ խոսքի արտահայտման ազատությանը», ասել է Տուսկը:

Ալիեւը այնուհետեւ ջնջել է իր հանդիպումը Եվրոխորհրդարանի նախագահ Անտոնիո Տաջանիի հետ:

«Ազատություն» եւ «Ազատ Եվրոպա» ռադիոկայանների կողմից Ադրբեջանի կապի նախարարության հետ հաղորդակցվելու փորձերը հաջողություն չեն արձանագրել:

Նկար 1. Խադիջա Իսմայիլովա

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 31-03-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.