AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 81. ԱՐԴՅՈ՞Ք ԱՐԴՈՒԿՈՎ ՀԱՐԴԱՐԵԼԸ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ Է ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#010, 2017-03-17 > #011, 2017-03-24 > #012, 2017-03-31 > #013, 2017-04-07 > #014, 2017-04-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 31-03-2017



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2017-03-31 17:54:16 (GMT +04:00)


Ընթերցված է` 2769, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐՏԱՔԻՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ` ՀՈՐԲԱՏԵՂ ԳՅՈՒՂՈՒՄ

Վայոց Ձորի մարզի Հորբատեղ գյուղը մեկն է այն բնակատեղիներից, որտեղ հաճախակի են վայրի կենդանիներիՙ գայլերի եւ արջերի հարձակումները: Շուրջ 262 բնակիչ ունեցող գյուղի տնային տնտեսությունների եկամտի հիմնական աղբյուրն անասնապահությունը, մեղվապահությունը եւ այգեգործությունն է: Չլուսավորված փողոցների պատճառով, երեկոյան ժամերին վայրի կենդանիները գյուղ են մտնում, վնասում են տնամերձ այգիներն ու ցանքատարածությունները, մեղվի փեթակները, հոշոտումՙ ոչխարների, խոյերի, ցլիկների:

Ինչպես Հայաստանի մի շարք գյուղերում, այստեղ եւս, խորհրդային հասարակարգի փլուզումից հետոՙ արտաքին լուսավորության քայքայված ենթակառուցվածքներ են եղել: Գյուղի համեստ բյուջեն երբեք չի բավականացրել խնդիրը լուծելու համար:

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցությամբ իրականացվող «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում, գյուղում իրականացվել է արտաքին լուսավորության նոր ենթակառուցվածքների ամբողջական կառուցում: Հորբատեղում տեղակայվել է 65 LED լուսարձակՙ ամբողջությամբ լուսավորելով գյուղըՙ 2,300մ երկարությամբ տարածություն:

Էներգախնայող նորակառույց համակարգը գործարկվել է առաջին անգամ: Միջոցառմանը ներկա են եղել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Հորբատեղ համայնքի ղեկավար Գագիկ Սանդրոսյանը եւ բնակիչները:

«Այն, ինչ փորձում ենք իրականացնել այս ծրագրով, անչափ կարեւոր է: Սա մի մարտահրավեր է, որի լուծման արդյունքն ավելին է լինելու, քան պարզապես լուսավորություն ապահովելը: Քաղաքակիրթ եւ հեռատես աշխարհը ձգտում է նվազագույնի հասցնել սպառողական մոտեցումը: Դա, թերեւս, աղքատությունը կրճատելու, մարդկանց կյանքը բարելավելու ամենակարճ եւ արդյունավետ ճանապարհն է: Բնապահպանական, էներգախնայող համակարգի գործարկումը եւ դրա երկարաժամկետ արդյունքը շահավետ է բոլորի համար»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

Բնակավայրերում արտաքին լուսավորության էներգախնայող համակարգի ներդրումը միտված է կրճատելու համայնքային ծախսերը եւ աշխուժացնելու գյուղի կյանքը:

Բնապահպանական եւ էներգախնայող LED լուսարձակների շահագործումը տնտեսապես արդյունավետ է բյուջետային համեստ միջոցներ ունեցող գյուղերի համար: Այսպիսի համակարգի օգտագործումը 80 տոկոսով կնվազեցնի էներգիայի ծախսըՙ թեթեւացնելով գյուղի ֆինանսական բեռը:

Լուսարձակներն ամռանը գյուղի փողոցները կլուսավորեն 21:00-ից մինչեւ 00:00, իսկ ձմռանըՙ 18:00-ից մինչեւ 23:00: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի ամբողջ գիշեր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 31-03-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.