AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 81. ԱՐԴՅՈ՞Ք ԱՐԴՈՒԿՈՎ ՀԱՐԴԱՐԵԼԸ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ Է ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#010, 2017-03-17 > #011, 2017-03-24 > #012, 2017-03-31 > #013, 2017-04-07 > #014, 2017-04-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 31-03-2017



Տեղադրվել է` 2017-03-31 17:54:16 (GMT +04:00)


Ընթերցված է` 2726, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԾԱՌԱՏՈՒՆԿՙ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԱՀՊԱՆՄԱՆԸ

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) եւ գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը, անտառների եւ ծառերի միջազգային օրվա շրջանակներում, ծառատունկ են իրականացրել Ուրցաձորում: Գործընկեր կառույցների աշխատակիցների ջանքերով, Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (ԿԿԱ) հիմնական տնկադաշտը համալրվել է ծիրանենու եւ սալորենու մի քանի հարյուր տնկիով:

ԿԿԱ տնկարանային տնտեսությունը հիմնվել է Վայրի բնության եւ մշակության արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) եւ ԱՄՆ Անտառային ծառայության Միջազգային ծրագրերի համագործակցության շրջանակում: Լայնածավալ սերմնահավաքի շնորհիվ, դեռեւս նախորդ տարի ստեղծվել է սերմնային բանկը, ինչը կենսաբազմազանության պահպանության գործում բազային կարեւոր ռեսուրս է: Ծրագրի շրջանակում նախատեսվում է սերմնաբուսակների արտադրության նորարարական տեխնոլոգիաների փորձարկմամբՙ տարեկան 5000 տեղական եւ տարածաշրջանային ծագման ծառ տնկել Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (ԿԿԱ) տարածքում: Այնպիսի ծառատեսակները, ինչպիսիք ենՙ նշենին, խնձորենին, բալենին, սալորենին, տանձենին, գերիմաստին եւ այլն, սննդի անփոխարինելի աղբյուր են ԿԿԱ տարածքում հանդիպող որոշ կենդանիների համար:

ՎիվաՍել-ՄՏՍ-FPWC համագործակցությամբ վերսկսվել է ԿԿԱ տնկարանային տնտեսության ծրագրի նոր, լայնամասշտաբ փուլը: Գործընկեր կազմակերպությունների համատեղ ջանքերով իրականացվող մի շարք ծրագրեր միտված են ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ ու կիրառմամբՙ Հայաստանի էկոհամակարգի պահպանմանն ու համայնքային զարգացմանը:

Ծառատունկին մասնակցել են FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը, FPWC «Արեւորդի» էկոկրթական նախագծի մասնակից պատանիները:

«Բնության հետ հարկավոր է համերաշխ ապրել: Եթե այսօր մենք անտարբերության մատնենք խնդիրները, վաղը դրանց հետեւանքները կարող են զգալ մեր երեխաները: Այն, ինչ անում ենքՙ կարեւոր է էկոհամակարգի պահպանման համար: Գործընկեր կազմակերպության հետ, տարիներ շարունակ ձգտում ենք առաջնորդվել պատասխանատու մոտեցմամբ: Դրա հիմքում հետեւյալ տրամաբանությունն է. առողջ միջավայրն ու վաղվա կյանքի որակը մեր ձեռքերում են»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

«Տարեկան 5,000 ծառերի տնկումը կենսաբազմազանության պահպանության ծրագրի մեկնարկն է միայն: Հուսով ենք, որ առաջիկայում ծառերի թվաքանակը ավելացնելու հնարավորություն կունենանք: Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում տարիներ շարունակ իրականացվող նախաձեռնությունների հիմքը միջազգային փորձն ու նորարարությունն է: Մենք փորձարկել եւ արդեն հաջողությամբ օգտագործում ենք նորագույն համակարգերՙ հիդրոգել ջրի կուտակիչ պոլիմերային նյութ, ոռոգման կաթիլային եւ խորը արմատային ջրման համակարգ, որոնք ոչ միայն երաշխավորում են դրական արդյունքը, այլեւՙ նպաստում բնական ռեսուրսների կայուն օգտագործմանը»,-ասել է FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը :

Դեռեւս 2016թ.-ի գարնանը, Հայաստանում առաջին անգամ պերմակուլտուրայի ու ագրոանտառաբուծության մեթոդների կիրառմամբ ԿԿԱ-ում ստեղծվել է ուտելի անտառ: Հարեւանությամբ էլ ստեղծվել է անտառայգի, որտեղ մինչեւ տարեվերջ նախատեսվում է տնկել տեղական-տարածաշրջանային ծագմամբ այնպիսի ծառատեսակներ, որոնք բնորոշ են տարածքին եւ հարմարեցվածՙ բնակլիմայանական պայմաններին: Դա բարձր արտադրողականության ցուցանիշի գրավական է: Ծառատունկին զուգահեռ իրականացվել է նաեւ հողի բնականՙ գոմաղբով պարարտացում:

Տարածքում ջրային ռեսուրսների սակավությունը հաշվի առնելովՙ անտառայգում կիրառվում է ոռոգման ժամանակակիցՙ խորը արմատային ոռոգման համակարգ: Այս մեթոդի առավելությունն այն է, որ ոռոգիչ ձողի միջոցով ողողվում է ոչ թե հողի վերին շերտը, այլ անմիջապես արմատաբնակ մասըՙ նվազեցնելով գոլորշիացումը եւ ջրի կորուստը:

Անտառայգիներն ունեն բնական էկոհամակարգերի կառուցվածք եւ իրականացնում են նույն գործառույթները, ինչը հնարավորություն է տալիս ստեղծել վերահսկելի արտադրողականությամբՙ բնականին մոտ միջավայր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 31-03-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.