AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 90. ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ ՏԱՌԱՍԽԱԼՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#011, 2017-03-24 > #012, 2017-03-31 > #013, 2017-04-07 > #014, 2017-04-14 > #015, 2017-04-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 07-04-2017



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2017-04-06 23:20:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 5936, Տպվել է` 491, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀՈՌԵՏԵՍԱԿԱՆ ՄՏՔԵՐ ՄԻԱՀԵԾԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Սովորաբար, ասում են բնագետները, բնության մեջ հանկարծակի լռություն է տիրում բնական աղետներից ու փոթորկից առաջ: Մինչդեռ Հայաստանում, ընդհակառակը, լռություն տիրեց... ընտրություններից հետո: Անսովոր, աննախադեպ լռություն, որը չընդհատվեց նույնիսկ ընտրությունների շեմը չհաղթահարած հնգյակի կողմից: Մինչդեռ շատերը, որոնց թվում նաեւ ես, ակնկալում էինք բողոքի երթեր, ցույցեր, հանրահավաքներ: Վերջապես խախտվեց տասնամյակների ավանդույթը, բարեբախտաբար: Սակայն դա ամենեւին էլ նշան չէ պարտվողների քաղաքակիրթ վերաբերմունքի. պարտվեցի՞ր, շնորհավորիր հաղթողներին ու պատրաստվիր հաջորդ ընտրություններին. այս սկզբունքը չի գործում մեր պարագայում:

Այսուհանդերձ, չարաշուք մի բան կա այդ լռության մեջ, գոնե իմ ընկալմամբ: Ու թեեւ բնավ չեմ ցանկանում չարագուշակի դեր ստանձնել, սակայն չեմ կարող չարձանագրել, որ մեր նորընտիր խորհրդարանը շատ ավելի հեռու է լինելու հասարակության տարբեր խավերին հուզող լրջագույն խնդիրներն ու սպասելիքները ներկայացնելու, մտքերի ու գաղափարների հանդիպման, բախման ու հաշտեցման ասպարեզ դառնալու իր գործառույթներից, քան նախորդները: Ընդամենը լինելու է մի դակիչՙ իշխող կուսակցության ներսում առնված որոշումներին օրենսդրական ուժ ապահովելու համար: Եվ մի բուռ ընդդիմախոսների (ընդդիմադիր դժվար է որակել նրանց) ղժղժոցն ու ճչոցները ոչ մի նշանակություն չեն ունենալու հասարակության շահերի տեսակետից:

Եվ սա իսկապես աղետ է. լռությունը սկզբո՞մ, թե՞ վերջում լինի: Հատկապես այն պայմաններում, երբ ապրիլի 2-ից հետո մի շարք քաղաքական ուժեր եւ նրանց ծանոթ լիդերները փաստորեն եւ բնականաբար շարքից դուրս եկան, իսկ նոր սերունդըՙ երիտասարդությունը, դեռեւս բավարար եւ անհրաժեշտ չափով ներկայացված չէ Ազգային ժողովում: Այստեղիցՙ հոռետեսական մի կարեւոր եզրակացություն. առաջիկա հինգ տարին համեմատաբար երկար ժամանակ է անհամբեր երիտասարդության համար խելահեղ արագությամբ ընթացող մեր ժամանակներում դրսեւորվելու, համապատասխան ղեկերին տեր դառնալու եւ պատասխանատվություն ստանձնելու համար: Ուստի նա, երիտասարդությունը, ստիպված է կա՛մ մերվել իշխող կուսակցությանը եւ ժառանգել կաշառակերության ու կաշառատվության նրա ավանդույթները, եւ կամ ընդվզել նրա դեմՙ բախումնային սուր վիճակ ստեղծելով երկրում: Կա նաեւ 3-րդ տարբերակը, որն ավելի վտանգավոր է ու քայքայիչՙ դուրս գալ երկրից, մանավանդ երբ Ռուսաստանը շուտով ընդունելու է քաղաքացիության մասին ավելի թույլատու օրենքներ:

Այո, հիանում ենք մեծ վարպետի բծախնդիր ու մանրակրկիտ հաշվարկելու կարողությամբ, որի օգտակար գործողության գործակիցը, սակայն, հասարակության, ազգի ու պետության համար հավասար է զրոյի: Քվեարկողների մեծամասնությանը ստիպել, ավելի ճիշտՙ դնել այնպիսի պայմանների մեջ, որ պարտադրված ընդունի քո թելադրած պայմանները, նշանակում է ստրկացնել նրան, ենթարկեցնել քեզ, նրան դնել արտագաղթելու կամ ընդվզելու երկընտրանքի առջեւ: Առաջինը մենք տեսնում ենք արդեն 25 տարի շարունակ, իսկ երկրորդը ունի նաեւ այլ անուն, նույնքան ողբերգական հետեւանքներով:

Իսկապես կա՞ ելք: Առայժմ չգիտեմ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 07-04-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.