AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 114. ԻՆՉՈ՞Ւ ԿԼՈՆ ԵՎ ՈՉՙ ԿՐԿՆԱԿ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#011, 2017-03-24 > #012, 2017-03-31 > #013, 2017-04-07 > #014, 2017-04-14 > #015, 2017-04-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 07-04-2017



Տեղադրվել է` 2017-04-06 23:20:27 (GMT +04:00)


Ընթերցված է` 4198, Տպվել է` 482, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅՐ, ՆԵՐԻՐ ՆՐԱՆՑ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՉԳԻՏԵՆ ԻՆՉ ԵՆ ԱՆՈՒՄ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հանրահայտ հանրապետական Էդուարդ Շարմազանովը ընտրություններից հետո, պատասխանելով հարցին, թե ի՞նչ իրավիճակ է տիրում ՀՀԿ-ում, մանավանդ երբ մի շարք զիլ հանրապետականներ չկարողացան այս անգամ էլ հայտնվել խորհրդարանում, պատասխանել է. «ՀՀԿ-ն մեկ ընտանիք է, որն ունի մեկ հայրՙ Սերժ Սարգսյան»:

Փաստորեն, ինչպես, օրինակ, Եհովայի վկաներ կոչվող աղանդում, ՀՀԿ-ում եւս քույրեր ու եղբայրներ են, բայց կարեւորը դա չէ: Ինձ, որպես Հայաստանի քաղաքացու հետաքրքրում է մեկ այլ ու ամենեւին էլ ոչ կուսակցական հարց. ՀՀԿ-ն, ինչպես գիտենք, Հայաստանի ամենամեծ կուսակցությունն է, ու որպեսզի ՀՅԴաշնակցությունը մեզանից չնեղանա, ճշտեմՙ նկատի չունեմ տարիքով: Ըստ որոշ տվյալների, ՀՀԿ-ի անդամները 200 հազարն անցնում են, այսինքն ավելին քան 200 հազար մարդ, եթե Շարմազանովը ճիշտ է ասում, իսկ ես հիմք չունեմՙ հակառակը կասկածելու, Սերժ Սարգսյանին ընկալում է որպես իր հայր: Այս համատեքստում շատ հետաքրքրական է, թե ի՞նչ է մտածում ՀՀ չափահաս բնակչության մեծամասնությունը, որը, ինչպես գիտենք, վերջին ընտրություններին գնաց եւ ընտրեց ՀՀԿ-ին: Նրանց համար Սերժ Սարգսյանն ի՞նչ է, էլի հա՞յր: Եթե այո, ինչը թերեւս բնական է, ելնելով քաղաքական այս ուժի ներքին դրվածքից, ապա չի՞ պատրաստվում արդյոք ՀՀԿ-ն, լինելով խորհրդարանի ամենամեծաթիվ խմբակցությունն ու բացարձակ մեծամասնությունն ունեցող ուժՙ օրենքի ուժով Սերժ Սարգսյանին հռչակել հայ ժողովրդի հայր: Բոլոր հիմքերը կան: ՀՀԿ-ի համար նա հայր է, ՀՀԿ-ն ամենամեծ կուսակցությունն է, ունի բնակչության մեծամասնության անկոտրում աջակցությունը, եւ ինչպես բոլոր ժողովրդավարական երկրներում, այնպես էլ Հայաստանում, նա ում հայր է կոչում մեծամասնությունը, հայր է բոլորի համար:

Բացի սրանից, Սերժ Սարգսյանին հայ ժողովրդի հայր կոչելու նաեւ արտաքին հիմքեր կան: Բանն այն է, որ մեր բոլոր դարավոր ու ստիպված դաշնակիցները, այն էՙ Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը,... ունեն իրենց հայրերը: Ճիշտ է, Պուտինը չի համարվում ռուս ժողովրդի հայր, ի տարբերություն ասենք Նազարբաեւի, կամ Լուկաշենկոյի, բայց դա ընդհամենը ժամանակի հարց է: Ավելին, մեր ոխերիմ թշնամիներն էլ ունեն իրենց հայրերըՙ Ադրբեջանում, ինչպես գիտենք, հայրը Ալիեւն է, Թուրքիայումՙ Աթաթուրքը, բայց դա էլ ժամանակավոր է, ինչը չենք կարող ասել Թուրքիայում Էրդողանի իշխանության մասին:

Այնպես որ ե՛ւ դաշնակիցների, ե՛ւ թշնամիների պարագայում մենք բացատրվելու կարիք չենք ունենա, եթե Սերժ Սարգսյանին հռչակենք հայ ժողովրդի հայր: Միակ խնդիրը Եվրոպան է, բայց հազիվ թե խնդիրների մեջ եռացող Եվրոպան շատ անհանգստանա այս փաստից: Եթե անգամ անհանգստանա ու խզի մեզ հետ իր կապերը, ապա կարիք չկա, որ մենք անհանգստանանք. ամենայն հավանականությամբ այս խիստ անհրաժեշտ գործընթացը փառքով եւ պատվով հաղթահարելուց հետո, մեր երկրում իր դեսպանատունը կբացի Հյուսիսային Կորեան, չի բացառվում, որ հենց Հանրապետության հրապարակում:

Մի խոսքով, հայկական դրամների վրա կհայտնվեն Սերժ Սարգսյանի դիմանկարները, ինչը կնշանակի, որ Չարենցը, Թումանյանը, Իսահակյանը, Սարյանը, Աբգար թագավորը գլուխները չեն կախի: Քաղաքների տարբեր վայրերում կտեղադրվեն հայ ժողովրդի հոր արձանները, նրա արած արտահայտությունները կդառնան թեւավոր խոսքեր, բոլոր «խիյարները թարս կաճեն» եւ յուրաքանչյուր նոր նշանակված կամ ընտրված պաշտոնյա, լինի նա վարչապետ, նախախար, ԱԺ նախագահ թե պատգամավոր, պարտադիր կօրհնվի ժողովրդի հոր ձեռամբ, հակառակ պարագայում նա իր պաշտոնում չի հաստատվի:

Սերժ Սարգսյանին էլ ներկայանալիս պարտադիր կլինի մինչեւ գետին խոնարհվելը, կամ գլուխը կախելը: Այս հարցը կդրվի համաժողովրդական հանրաքվեի, ու ժողովուրդն այնպես կքվեարկի, ինչպես իր հայրն է ուզում: Իսկ թե ինչպես նա կցանկանա՞... Սա այն հարցն է, որն ինձ հետաքրքրում է, որպես ՀՀ քաղաքացի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 07-04-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.