AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 38. ՈՐՊԻՍՈՒԹՅՈՒՆՆ ԻՄԱՆԱԼՈՒ ԴԻՄԵԼԱՁԵՎԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#011, 2017-03-24 > #012, 2017-03-31 > #013, 2017-04-07 > #014, 2017-04-14 > #015, 2017-04-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 07-04-2017



Տեղադրվել է` 2017-04-06 23:20:27 (GMT +04:00)


Ընթերցված է` 3772, Տպվել է` 333, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՊՐԻԼԻ 23-ԻՆՙ «ԹԱՅՄՍ ՍՔՈՒԵՐՈՒՄ»

Հ. Ծ.

Ինչպես ամեն տարի, այս տարի եւս հազարավոր հայեր եւ օտարներ ապրիլի 23-ին, կիրակի օրը, ժամը 14:00-ից մինչեւ 16:00-ը հավաքվելու են Նյու Յորքի «Թայմս Սքուերում» հարգանքի տուրք մատուցելու մեր անմեղ զոհերի հիշատակին: Ի նշան ճանաչման, որ ապրիլը «Ցեղասպանության իրազեկման ամիս» է ընդհանրապես, հիշատակվելու են նաեւ Հոլոքոսթի եւ մեր ժամանակներում գործադրված այլ ցեղասպանությունների տարելիցները: Ելույթներ են ունենալու քաղաքագետներ, ակադեմականներ, արվեստագետներ եւ մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Լաֆայեթ քոլեջի պատմության դասախոս դոկտ. Ռեյչլ Կոշկարյանը եւ էսկվայր Արմեն ՄկՕմբերը նախագահելու են միջոցառումը, որն այս տարի անցկացվելու է «Թուրքիան մեղադրվում է ցեղասպանության մեջ: Անժխտելին ժխտելը հանցագործություն է» կարգախոսի ներքո:

Հարյուրերկուերորդ տարելիցի հիշատակությունը կազմակերպել են «Վարդանանց ասպետների եւ դուստրերի» միջազգային հայկական միաբանության միջին-Ատլանտյան մասնաճյուղերը ՀԲԸՄ-ի, Ամերիկայի հայկական համագումարի, Հայ դատի, ՌԱԿ Գերագույն խորհրդի համահովանավորությամբ:

Այդ առթիվ Դանիել Վարուժան Հեջինյանի պատրաստած էլեկտրոնային ազդագրերը կրում են «Ճանաչիր Հայոց ցեղասպանությունը» վերտառությունն ու դեպի «Լեառն Մասիս» Հռոմի պապի եւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ.ի ուղարկած աղավնիների միջոցով խաղաղության ուղերձը: Դրանք մինչեւ ապրիլի 30-ը կախված կմնան հանրային աչքի ընկնող վայրերում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 07-04-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.