AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 40. ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԽՄԲԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#012, 2017-03-31 > #013, 2017-04-07 > #014, 2017-04-14 > #015, 2017-04-21 > #016, 2017-04-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 14-04-2017



ՏՆՏԵՍԱԿԱՆ

Տեղադրվել է` 2017-04-19 16:01:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 5995, Տպվել է` 500, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՎՆԱՍՈՎ ԱՇԽԱՏՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՎԵՐԱՆԱ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Պետական ձեռնարկությունները ավելի քան 209 մլրդ դրամի կրեդիտորական պարտքեր են կուտակել

Հետխորհրդային երկրներում, այդ թվում Հայաստանում, պետական ձեռնարկությունների գործունեության մասին առանձնապես շատ չի խոսվում: Դրանց թիվը փոքր է, քանի որ սկսած 90-ականներից լայնածավալ սեփականաշնորհում է տեղի ունեցել: Ինչպիսի՞ն են եղել մասնավորեցման ձեւերն ու արդյունքները, այլ հարց է: Ամեն դեպքում, հայտնի արտահայտությունը, որ պետությունը վատ տնտեսվարող է, ապացուցվել է սոցիալիստական տնտեսության տխուր վախճանով: Այն ժամանակ չկար մասնավոր սեփականություն, իսկ պետության կողմից նշանակված տնօրենը որպես կանոն առաջնորդվում էր պետական ձեռնարկությունից նրա հաշվին սեփական օգուտը ստանալ, ապա նոր միայն փորձեր կատարել Կոմունիստական կուսակցության մշակած «պլանը»:

Վերոնշյալը չի նշանակում, որ շուկայական տնտեսության մեջ պետությունը դեր չունի: Ընդհակառակը, պետությունը եւս պետք է գործի շուկայական տրամաբանությամբ եւ օրենքներով, ինչն առկա է բազմաթիվ երկրներում, որտեղ գոյություն ունեն պետական ձեռնարկություններ եւ պետական բաժնեմաս ունեցող ձեռնարկություններ: Դրանք ներկայացնում են տարբեր ոլորտներՙ սկսած պաշտպանական եւ հատուկ նշանակություն ունեցող ձեռնարկություներից մինչեւ առեւտրային գործունեություն ծավալող:

Պետական ընկերություններ Հայաստանում եւս կան: Դրանք գտնվում են տարբեր նախարարությունների եւ գերատեսչությունների ենթակայության ներքո եւ դրանց գործունեության արդյունավետության բարձրացման մասին պարբերաբար խոսում է վարչապետ Կարեն Կարապետյանը: Խոսքը 371 պետական ընկերությունների մասին է, որոնք գտնվում են 32 պետական մարմինների կառավարման տակ: Դրանց մի մասիՙ 194-ի պետական ընկերությունների վիճակը վերջերս քննարկվել էր կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որտեղ բավականին ուշագրավ տեղեկություններ են հրապարակվել, որոնց մասին նախկինում ոչ պետական մակարդակով, ոչ էլ անգամ լրատվամիջոցների կողմից չի խոսվել:

Ըստ 2015-ի ֆինանսատնտեսագիտական վերլուծության, այդ ընկերությունների միջին շահութաբերությունը կազմել է ընդամենը 1,2 տոկոս, ակտիվների մեծությունըՙ 752 միլիարդ 225 միլիոն դրամ, շահույթի ընդհանուր ծավալըՙ 8 մլրդ 947 մլն դրամ: Այսինքն, ըստ էության, այդ ընկերությունները աշխատել են, կարելի է ասել, խորհրդանշանական շահույթով: Այստեղ հարց է առաջանում. իսկապե՞ս այդքան է եղել նրանց շահույթը, թե՞ այդքան է ներկայացվել: Երկու դեպքերից որն էլ լինի իրականությունը, գործ ունենք անթույլատրելի կացության հետ:

Նույն խորհրդակցության ժամանակ նշվել է, որ եթե կազմակերպություններն առաջիկայում աշխատեն նվազագույնՙ բանկային վերաֆինանսավորման 6 տոկոս շահութաբերությամբ, ապա շահույթի ծավալը կկազմի 45 մլրդ դրամ: Կարելի է միայն ենթադրել, թե ինչ ռեսուրսներ ենք կորցնում կամ փոշիացնում պետական ընկերությունների տնօրենների վատ աշխատանքի կամ թաքցված շահույթի հետեւանքով: Այսուհետ պետական ձեռնարկությունների առջեւ 6 տոկոս շահութաբերությամբ գործելու պահանջ է դրվել: Եթե դա տեղի չունենա, ապա ձեռնարկությունը դրվելու է սեփականաշնորհման: Փաստորեն, առաջիկայում կտեսնենք, թե ինչպես են փոխվում (եթե փոխվեն իհարկե) պետական ընկերությունների աշխատանքն ու արդյունավետությունը:

Նույն վերլուծությունից պարզվել է նաեւ, որ պետական ձեռնարկությունների մի մասում վիճակն էլ ավելի վատթար էՙ 194 ընկերություններից 34-ն աշխատել է վնասով, իսկ 6-ըՙ զրոյական շահույթով: Սա նշանակում է, որ նրանց բեռը մենք բոլորս կրում ենք մեզ վրա: Ո՞րն է նման ձեռնարկություններ պահելու իմաստը, եթե դրանք պետք է վնաս բերեն պետությանն ու բնակչությանը եւ օգուտՙ նրանց տնօրեններին եւ վերջիններիս շրջապատին: Վերլուծության մեջ նշվում է, որ «այդ ընկերությունների մի մասի գործարար ակտիվության ցածր մակարդակը եւ կառավարման թերացումները հանգեցրել են կրեդիտորական պարտավորությունների առաջացմանը` 2015-ի տարեկան տվյալներով դրանք կազմել են 203 մլրդ 879 մլն դրամ»: Թե ինչպե՞ս են այդ պարտավորությունների բեռից դուրս գալու այդ ձեռնարկությունները, հայտնի չէ: Այս պարագայում այդ ձեռնարկությունների տնօրեններին աշխատանքից ազատելը բավարար չէՙ նրանք պետք է առնվազն նյութական պատասխանատվություն կրեն իրենց մեղքով առաջացած պարտքերի համար, իսկ ձեռնարկություններըՙ մասնավորեցվեն:

Մյուս կողմից, կան կազմակերպություններ, որոնց պետական կարգավիճակն ամեն դեպքում ավելի նպատակահարմար է պահպանելՙ հիվանդանոցներ, պոլիկլինիկաներ, դպրոցներ, գիտահետազոտական ինստիտուտներ եւ այլն: Պարզապես դրանց համար հարկ է սահմանել հստակ կանոններ: Պետական կարգավիճակի կամ գոնե պետական բաժնեմասի պահպանումը կարող է նպատակահարմար լինել նաեւ պաշտպանության, էներգետիկ, գյուղատնտեսության ոլորտների, ինչպես նաեւ ռազմավարական նշանակություն ունեցող առանձին ձեռնարկությունների համար: Այստեղ պետական վերահսկողությունը ավելի խիստ պետք է լինի: Բոլոր դեպքերում, հիմնական խնդիրը պետք է լինի արդյունավետ գործունեությունըՙ «վնասով աշխատող ձեռնարկություն» հասկացությունը պետք է պարզապես վերանա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 14-04-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.