AZG Daily #29, 28-07-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 59. ԾԱՂԿԱԹԵՐԹԵՐԻ ՎՐԱՅՈՎ ԹՌՉՈՂ ԹԻԹԵՌԻ ԹԵՎԵՐԻՑ ՄԵԿԸ ԹԻԹԵՂԻՑ ԷՐ, ՄՅՈՒՍԸՙ ԹԵՐԹԻՑ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#012, 2017-03-31 > #013, 2017-04-07 > #014, 2017-04-14 > #015, 2017-04-21 > #016, 2017-04-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 14-04-2017



ՀԱՅԱՑՔ

Տեղադրվել է` 2017-04-19 16:01:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 4179, Տպվել է` 496, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, պ.գ.թ, Միջազգային անվտանգության եւ էներգետիկ աշխարհաքաղաքականության հարցերով մասնագետ

Չորրորդ մաս

Անվտանգության թեմայով իմ հոդվածաշարի նախորդ մասում արդեն անդրադարձել եմ այն սկզբունքին, որ պատերազմն ու խաղաղությունն են անվտանգային ռազմավարության այն հիմնական թիրախները, որոնք պետք է դրվեն պետության անվտանգային ռազմավարության մշակման հիմքում: Եթե պատերազմի մեջ գտնվող պետության համար կարեւորը խաղաղությանը պատրաստվելն է, ինչը անվտանգային լրջագույն ռեսուրս է պահանջում, ապա խաղաղության (առավել եւս համեմատական խաղաղության) մեջ գտնվող պետության համար ռազմավարական թիրախավորման հիմքում պետք է լինի սպասվելիք պատերազմը:

Այս սկզբունքները հնարավորություն են տալիս հստակ պատկերացնել այն խնդիրները, որոնց «լուծմանն» էլ ուղղված է լինելու տվյալ պետության ռազմավարությունը, հետեւաբար նման հստակեցումը եւ համապատասխան մշակումներն էլ հնարավորություն են տալիս պատասխանել ամենակարեւոր հարցին, թե ինչպես պատրաստվել դրանց: Այս հարցը հատկապես կարեւոր է այն պետության համար, որը գտնվում է ոչ պատերազմ եւ ոչ խաղաղություն երկիմաստ վիճակում, այսինքն սա անվտանգային ռազմավարության մշակմանը որոշակի բարդություն է հաղորդում, սակայն միաժամանակ հուշում է, թե ինչ խնդիրների է բախվելու նման իրավիճակում գտնվող պետությունը:

Այս պայմաններում ռազմավարական թիրախավորման համար հարկավոր է դիտարկել երկու իրավիճակներն էլՙ թե՛ պատերազմի եւ թե՛ խաղաղության: Այսինքն պետք է քննարկել անվտանգային զարգացման այն դինամիկան, որը կարող է եւ խորացնել առկա հակամարտությունը ընդհուպ լայնածավալ պատերազմը, եւ հակառակը: Ստեղծված անվտանգային միջավայրի երկիմաստությունն էլ հուշում է, որ տվյալ ռազմավարության մշակման համար ստանդարտ մոտեցումներն անընդունելի են եւ այստեղ պետք է փորձել իրականացնել նորարարական մեթոդաբանություն, որը կարող է հատուկ լինել միայն առանձին վերցրած մեկ դեպքի համար, ինչը հնարավոր է չունի նախադեպը աշխարհում: Սա նշանակում է, որ որպես թիրախավորում պետք է դիտարկել թե՛ պատերազմը եւ թե՛ խաղաղությունը, ու փորձել նոր մեթոդաբանության մշակմամբ իրականացնել դրանց վերլուծությունը, սկզբում իրարից առանձին, ապա փորձել դրանք միավորել:

Այսինք կարեւոր է հասկանալ, որ նմանատիպ լուծումներըՙ ռազմավարությունների մշակումները, չեն կարող լինել ստանդարտ ու դրանց իրականացման համար չկան ունիվերսալ մեթոդաբանություններ: Հետեւաբար ամեն տեսակի փորձերը կատարելու նմանատիպ ռազմավարությունների մշակումներՙ հիմնվելով ամերիկյան, ռուսական, չինական կամ այլ երկրներում իրականացված ու մշակված մեթոդաբանության վրա, դատապարտված են ձախողման: Դրանք լիարժեքորեն չեն արտացոլում ո՛չ այն խնդիրները, որոնք կանգնած են այս կամ այն պետության առաջ, պայմանավորված վերջիններիս աշխարհաքաղաքական դիրքից ու նրանց աշխարհատնտեսական շահերից, եւ ո՛չ էլ այն միջավայրի ու առկա մարտահրավերների առանձնահատկությունը, ինչը հատուկ է բացառապես միայն այդ տարածաշրջանին ու այնտեղ գտնվող պետություններին:

Հետեւաբար պատերազմի եւ խաղաղության միջեւ գտնվող պետության համար անվտանգային ռազմավարության մշակումը թե՛ իր մեթոդաբանությամբ, թե՛ իր մոտեցումներով, թե՛ հարցի պատմության (տվյալ դեպքումՙ հակամարտության) ու դրա ընկալման բացառիկությամբ, ստեղծում է գիտամեթոդական առանձնահատուկ մոտեցման անհրաժեշտությունը, ինչը կարելի է իրականացնել միայն Հայաստանումՙ գիտնականների ու մասնագետների լայն ներգրավմամբ:

Ինչպես արդեն նշեցինք, պատերազմի ու խաղաղության հիմնախնդիրն է դառնում ռազմավարական թիրախավորման նպատակը, հետեւաբար սպասվելիք պատերազմին դիմակայելը դառնում է գլխավոր այն նպատակը, որը դրվում է անվտանգային ռազմավարության հիմքում: Այս ռազմավարությունն էլ պետք է թելադրի պետության զարգացման տրամաբանությունըՙ ելնելով ռազմավարական նշանակության առկա ու սպասվելիք մարտահրավերից: Այսինքնՙ գլոբալ առումով պետք է փորձել մշակել եւ իրականացել անվտանգային այն քաղաքականությունը, որը ռազմավարական համապատասխան պաշար ու խորություն կստեղծի սպասվելիք պատերազմին դիմակայելու համար:

Այդ ռազմավարության արդյունքում մշակված քաղաքականությունը պետք է պատասխանի մի շարք կարեւոր հարցերիՙ թե ինչ տնտեսական, պաշտպանական (այդ թվում ռազմատեխնիկական ու ռազմաարդյունաբերական), էներգետիկ (այդ թվում էներգակիրների ներմուծման նվազման կամ ընդհատման պայմաններում), կրթական (ռազմահայրենասիրական դաստիրակություն), դեմոգրաֆիկ, բարոյահոգեբանական եւ այլ տիպի քաղաքականություն պետք է իրականացնի պետությունը եւ նրա քաղաքացիական հատվածը նմանատիպ սպառնալիքներին դիմակայելու եւ ամենակարեւորըՙ կարճատեւ ժամանակաշրջանում դրանք հաղթահարելու համար:

Այսինքն պատերազմի սպասումը ոչ թե դեպի անխուսափելին գնալու անհուսություն է դառնում, այլ վերածվում է զարգացման հզոր խթանի, ինչը նպաստում է պետության հզորացմանը :

Դրան հասնելու համար հարկավոր է իրականացնել տնտեսական ու տեխնոլոգիական նոր համակարգերի ներդրում, կառավարման (այդ թվում ռազմական) նոր ու ավելի արդյունավետ մեթոդոլոգիաների կիրառում, ճանապարհային ու կոմունիկացիոն համակարգերի բազմազանացում, գյուղատնտեսության համապատասխան (որոնք հատկապես պատերազմական իրավիճակում գտնվող շրջապատված պետության կարիքները կհոգան) ճյուղերի զարգացում, եւ այսպես շարունակ: Նշենք, որ սրանք հիմնականում ռազմավարական թիրախավորման ներքին համակարգերն են, կամ ինչպես մասնագետները կասենՙ ներքին մատրիցան, որը պետք է լրացվի արտաքին բաղադրիչով, առանց որի լիարժեք անվտանգության համակարգ գոյություն ունենալ չի կարող:

Այսինք, հարկավոր է իրականացնել ներքին ու արտաքին միջավայրերի շարունակական վերլուծություն, ինչը չի կարող ընդհատվել եւ այն պետք է պարբերական բնույթ ստանա ու ըստ դրա էլ անընդհատ վերանայվի ու թարմացվի անվտանգային ռազմավարությունը: Պետք է շարունակաբար քննարկել ու վերլուծել, թե արդյոք ռազմավարության մեջ ճի՞շտ է արտացոլված անվտանգային միջավայրի փոփոխությունները, արդյոք կատարվել է գրագետ գնահատում ու հասկանալի է ստեղծված իրավիճակի փոփոխությունների տրամաբանությունըՙ դրա ուժեղ ու թույլ կողմերը, մրցակցային առավելությունները եւ հնարավորությունները, ռիսկերը եւ վտանգները:

Հատկապես պետք է մեծ ուշադրություն դարձնել թույլ կողմերի վրա, որոնք կարող են խոչընդոտներ ստեղծել տարածաշրջանում սրվող մրցակցության պայմաններում, չնպաստելով պետության դիրքերի ամրապնդմանը: Հարկավոր է կատարել դրանց գնահատում եւ ըստ դրա էլ փորձել հասկանալ, թե ինչպիսի փոփոխություններ պետք է իրականացնել այդ թույլ կողմերն ու առաջացած սպառնալիքները չեզոքացնելու ու հաղթահարելու համար:

Նույն այդ ռազմավարության թիրախավորման հստակեցումն ու դրա արդյունքում կատարված վերլուծությունը հանրավորություն է տալիս գործող իշխանություններին մատնանշել արտաքին քաղաքկանության մեջ առկա ու պետության անվտանգային ռազմավարությանը համապատասխանող առաջնահերթությունները, եւ ըստ դրա էլ կազմել արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, ինչը կնվազեցնի արտաքին միջավայրում եղած ու ծագող նոր սպառնալիքներն ու մարտահրավերները:

(շարունակելի)

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 14-04-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.