AZG Daily #24, 23-06-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 106. ԶԵ՞ՐԴ, ԹԵ՞ ԶԵՐԹ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#012, 2017-03-31 > #013, 2017-04-07 > #014, 2017-04-14 > #015, 2017-04-21 > #016, 2017-04-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 14-04-2017



Տեղադրվել է` 2017-04-19 16:01:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 3880, Տպվել է` 489, Ուղարկվել է էլ.փոստով` 0

60-ԱՄՅԱԿ

ՍԻՐԱՆՈՒՇ ՄՈՍՈՅԱՆ, Բարեգործական ճաշարանի հասարակական կարգով վերստուգող

Ապրիլյան գարնանային ծաղկունքի հետ է ծնվել ռուս-հայկական դարավոր, ջերմ բարեկամությունը միահյուսող ասպետըՙ Արա Աբրահամյանը : Ապրիլի 15-ին բոլորվում է նրա 60-ամյակը: Կյանքի շատ բովանդակալից, իմաստալից ճանապարհ է անցել եղեգնաձորցի բարեգործը: Դեռ պատանեկան տարիներից նրա հոգում թեւածում էր աբովյանական իմաստուն պատգամը. «Ով հայ ժողովուրդ, քո օրհասական պահին հայացքդ ուղղիր դեպի հյուսիս, դեպի ռուս մեծ ժողովուրդը»: Այս միտքը լուսավոր փարոս դարձավ նրա ուղուն: Եվ պատահական չէ, որ կյանքի ընկերուհի ընտրեց սիրունատես ռուս աղջկան եւ կազմեց հիանալի ընտանիք:

Անչափ մեծ է երկու ազգերի բարեկամությունը միահյուսող բարերարի գործունեությունը: Նա իր աշխատանքային ներդրումն ունի թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ մշակութային բնագավառներում: Սակայն նա իր բարեգործության շեշտը հիմնականում դրեց սոցիալապես անմխիթար վիճակում գտնվող մարդկանց վրա: Աստվածաշնչյան պայծառաշող խոսքը նրան մղեց եկեղեցաշինության: Սկզբում նա հոյակերտ եկեղեցի կառուցեց հայրենի Մալիշկա գյուղում, ապա Երեւանում: Երեւանի Արաբկիր շրջանի «Բարեգործական ճաշարանը», որը կրում է նրա լուսահոգի ծնողներիՙ «Արշավիր եւ Պայծառ Աբրահամյաններ հիմնադրամ» անունը, արդեն 16 տարեկան է: Այստեղ հաճախող տարբեր տարիքի ու մասնագիտության տեր մարդիկ ու երեխաներ իրենց գոհունակությունն են հայտնում թե՛ Արա Աբրահամյանին, թե՛ ճաշարանի աշխատակազմին: Եվ գնալով ավելանում է հաճախող անդամների թիվը: Այստեղ են այցելում նաեւ Սիրիայից ներգաղթած հայեր:

Բարեգործական ճաշարանի անդամները եւ աշխատակազմը Արա Աբրահամյանի 60-ամյա հոբելյանի գեղեցիկ առիթով իրենց հոգու ջերմ ողջույնն են հղում նրան եւ նրա ընտանիքինՙ բարեմաղթելով առողջություն եւ երջանկություն ու հարուստ, պայծառ կենսագրական նոր էջեր:

«Ազգ»ի խմբագրությունը միանում է շնորհավորանքներին ու բարեմաղթանքներին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 14-04-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.