AZG Daily #30, 18-08-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 65. ԱՏՅԱՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#012, 2017-03-31 > #013, 2017-04-07 > #014, 2017-04-14 > #015, 2017-04-21 > #016, 2017-04-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 14-04-2017



ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Տեղադրվել է` 2017-04-19 16:01:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 3943, Տպվել է` 483, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՆՐԱՔՎԵՆ ՄԵԾ ՌԻՍԿԻ ՏԱԿ Է

Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

Ստորեւ թարգամանաբար Յարոսլավ Տրոֆիմովի հոդվածը ամերիկյան «Ուոլ Սթրիթ Ջոռնըլ-ից»:

Ապրիլի 16-ի հանրաքվեի քարոզարշավին մասնակցող միայն մեկ կուսակցություն կարող է հուսալ նոր լիազորություններով օժտել նախագահ Էրդողանին:

Շենքերի մեծությամբ ցուցատախտակներին Էրդողանի նմանությամբ հսկայական դեմքն է, որ ժողովրդին հորդորում է «այո» քվեարկել: Հեռուստատեսային ալիքներով կառավարության պաշտոնյաները «ահաբեկիչներին աջակցողներ» կամ «դավաճաններ» են հորջորջում բոլոր նրանց, ովքեր դեմ են ավելի մեծ իշխանություն տալ նախագահին: «Ոչ» ասողների արշավ գրեթե չկա: Բայց արտաքին ցուցանիշները կարող են խաբուսիկ լինել: Իրականում, նման լարված մթնոլորտում, Էրդողանի հաղթանակը անհստակ է: Հարցումները ցույց են տալիս, որ ժողովուրդը մասնատված է: Նույնիսկ իշխող AKP կուսակցության անդամների նշանակալի մի հատվածը չի ցանկանում հրաժարվել ավանդական խորհրդարանական ժողովրդավարությունից:

«Սա լուրջ խնդիր է նրանց համար: Կարծում էին, թե հեշտությամբ ձեռք կբերեն քվեների 60 տոկոսը: Եթե ընտրության արդյունքում անակնկալ տեղի ունենա, դա ի նպաստ «ոչ-ի» է լինելու: Կառավարությունը «այո» քվեների մթնոլորտ է ստեղծել, բայց մարդկանց մեծ մասը վախենում է խոստովանել, որ «ոչ» է քվեարկելու: Նրանք պարզապես ճշմարտությունը չեն ասում հարցախույզներին», նշում է AKP կուսակցության առաջնորդներից, նախկին վարչապետ Ահմետ Դավութօղլուի խորհրդական Էթիեն Մահջուբյանը :

Նույնիսկ այն փաստը, որ հանրաքվեն անցկացվելու է արտակարգ իրադրության պայմաններում, բացահայտ քվեների լցոնումներ կատարելը դժվար է լինելու:

Էրդողանի ճամբարը, իհարկե, կարող է հաղթել: «Մենք վստահ ենք, որ մեծամասնություն կկազմենք: Ընդդիմությունը վստահություն չի ներշնչում: Նրանց միակ փաստարկը այն է, որ մենք միանձնյա վարչակարգ կամ բռնատիրություն ենք ցանկանում երեւան բերել, ինչը ճիշտ չէ», նշում է AKP-ի փոխնախագահ Յասին Աքթայը :

Բայց, իրականում, փաստն այն է, որ հանրաքվեի արդյունքի կասկածելի լինելը նոր կորով ու եռանդ է պարգեւել ընդդիմությանը: Եթե Էրդողանը պարտվի, դա լինելու է նրա ամենաողբերգական պարտությունը 2003-ին իշխանության ղեկը ստանձնելու օրվանից ի վեր: Դա բերելու է աշխարհաքաղաքական իրադրության լուրջ փոփոխութուն Մերձավոր Արեւելքում Ամերիկայի եւ ՆԱՏՕ-ի ամենակարեւոր գործընկերներից մեկի նկատմամբ եւ դա հենց այն ժամանակ, երբ Էրդողանն ինքը թուլացնում է Թուրքիայի ավանդական կապերը Արեւմուտքի հետ:

«Եթե «ոչը» հաղթանակիՙ անշրջելի կացություն է ստեղծվելու AKP-ի համար: Նրանք դրան նայում են որպես կյանքի ու մահվան խնդիր: Եթե դա տեղի ունենա, AKP-ն նույնը չի լինելու, ոչ էլ Թուրքիան: Քաղաքացիները, որոնք այժմ հուսահատված են, նոր հույս ու վստահություն են ձեռք բերելու», նշում է ժողովրդահանրապետական միջանկյալ ընդդիմադիր կուսակցության օրենսդիր Սեզգին Թանրիկոլուն :

Պարտությունը, եթե դա տեղի ունենա, չի ստիպելու, որ Էրդողանը հրաժարական տա իր պաշտոնից: Նրա լիազորությունները դեռ ուժի մեջ են մնալու մինչեւ 2019 թվականը: Բայց, ինչ խոսք, հանրաքվեի «ոչ» արդյունքը նոր քաղաքական անկայունություն է բերելու երկրին:

Էրդողանի մարտավարությունը մինչ այժմ եղել էՙ մարտահրավերների պարագայում ճգնաժամեր առաջացնել կամ եղած ճգնաժամերը խորացնել: Դրանից են շատերը Թուրքիայում եւ արեւմտյան երկրներում վախենում այժմ: 2015-ի ամռանը, երբ AKP-ին չհաջողվեց մեծամասնություն ձեռք բերել ընտրություններում, Էրդողանը պատերազմ սանձազերծեց քրդերի դեմ եւ պահանջեց անցկացնել նոր ընտրություններ: AKP-ն վերակազմեց մեծամասնություն: Վերջին շաբաթներում էլ, պաշտպանելու համար իր ազգայնամոլական քվեն (եւ անձնական շահերը), նա դիվանագիտական ընդհարում ունեցավ Գերմանիայի եւ Նիդերլանդների հետ:

Նման պաշտպանության Էրդողանը անկասկած կարիք ունի իր ազգայնամոլական (նացիոնալիստական) էլեկտորատի կողմից, որը ավանդաբար հետեւում է MHP (Ազգայնամոլական շարժում) կուսակցության հորդորներին: MHP-ն խորհրդարանում ներկայացված չորս կուսակցություններից մեկն է: Էրդողանը նրա ղեկավարության հետ դաշնակցելուց հետո է, որ կարողացավ խորհրդարանում անցկացնել հանրաքվեի մասին օրենսդրությունը:

Այդ խորհրդարանական պաշտպանությունը պետք է դեռ փոխանցվի MHP-ի իրական ընտրազանգվածին, զգուշացնում է նախկին օրենսդիր Սինան Օգանը , ով անձամբ դեմ է առաջարկված փոփոխություններին: MHP-ն անցյալ նոյեմբերի ընտրություններում կարողացավ ապահովել քվեների 11.9 տոկոսը: Օգանի գնահատմամբ «բանալին այժմ գտնվում է այդ կուսակցության ձեռքում: MHP-ի ղեկավարները ասում են «այո», հասարակ մարդիկ ասում են «ոչ»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 14-04-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.