AZG Daily #38, 13-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 87. ՍՓՅՈՒՌՔԸ ՓՐՓՈՒՐ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#012, 2017-03-31 > #013, 2017-04-07 > #014, 2017-04-14 > #015, 2017-04-21 > #016, 2017-04-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 14-04-2017



Տեղադրվել է` 2017-04-19 16:01:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 3035, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԱԳՈՆ-ՏՆԱԿԻՑՙ ՀԱՐՄԱՐԱՎԵՏ ԲՆԱԿԱՐԱՆ

1988-ի ավերիչ երկրաշարժը հսկայական ազդեցություն ունեցավ ոչ միայն դրանից անմիջականորեն տուժած, այլեւ աղետից շատ ավելի ուշ ծնված սերնդի վրա. վագոն-տնակները երկրաշարժից հետո կացարան դարձան բոլոր այն ընտանիքների համար, որոնք բնակարանի կարիք ունեին թե՛ աղետի գոտում, թե՛ Հայաստանի տարբեր մարզերում:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ եւ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագիրն ուղղված է դժվար պայմաններում հայտնված մեր հայրենակիցների կեցության պայմանների բարելավմանը: Հինգ տարվա համագործակցության արդյունքում լուծվել է 135 ընտանիքի բնակարանային խնդիրը:

Համագործակցող կողմերի ղեկավարները հերթական շրջայցով եղել են Գեղարքունիքի մարզում, որտեղ ծրագրի շրջանակում, 2016թ.-ի ընթացքում աջակցություն է ստացել երեք ընտանիք: Նրանցից երկուսը վերանորոգել են բնակարանը, իսկ մեկն ավարտել է կիսակառույց տան շինարարությունը:

Վարսեր համայնքում բնակվող Ստեփանյանների ընտանիքը նախ բնակվել է ընտանիքի հորՙ Վալտերի հայրական տանը, 12 անձով փոքր բնակարանում, ապա տեղափոխվել է վագոն-տնակ:

«Վագոն-տնակում բնակվել ենք 17 տարի: Հայրական տունը շատ փոքր էր: Տեղափոխվեցինք վագոն-տնակ. ուրիշ ճար չունեինք: Երեք երեխաներս երկաթյա պատերի ներսում են մեծացել ու, կարելի է ասելՙ մանկություն չեն տեսել: Անցած գարնանը ՎիվաՍել-ՄՏՍ-ի օգնությամբ, վերսկսեցինք մեր նոր տան շինարարությունը, որը սկսել էինք տարիներ առաջ ու ոչ մի կերպ չէինք կարողանում ավարտին հասցնել: Անսահման երախտապարտ ու երջանիկ ենք»,-ասել է ընտանիքի հայրըՙ Վալտերը:

«Հաճախ, երբ մարդիկ խոսում են թվերի լեզվով, կենտրոնանում են հատկապես ցուցանիշների վրա: Մինչդեռ կա ավելի կարեւոր, նուրբ հարց. հարկավոր է հիշել, որ այդ թվերի հետեւում մարդկային կյանք կա: Տասնյոթ տարին մի ամբողջ պատանեկության շրջան է: Այս ընտանիքի երեխաներն այն ապրել են վագոն-տնակում: Նրանց անհոգ ու լուսավոր երազանքները փոխարինվել են ծնողների հոգսը ժամանակից շուտ զգալու գիտակցությամբ: Ապրած տարիները վերադարձնել հնարավոր չէ, բայց հետագա կյանքն այս ընտանիքի համար փոխվելու է: Ուզում եմ հավատալ, որ հարմարավետ պայմանները կստիպեն, որ դժվար հիշողությունները անցյալում մնան»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

«Վագոն-տնակների առկայությունը մեր համայնքներում, ցավոք սրտի, խոսում է այն մասին, որ դեռ շատ գործ ունենք անելու եւ, որ մեր հայրենակիցներից շատերը զրկված են կյանքի համար անհրաժեշտ տարրական պայմաններից: Բնակարանային կարիքը Հայաստանում շատ մեծ է. ուրախ ենք, որ մեր գործընկերոջ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության արդյունքում հնարավոր է լինում լուծել խնդրի թեկուզեւ ինչ-որ մասը»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը :

Բնակարանաշինության իրականացման համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը 2016թ. ընթացքում կատարել է մոտ 105 մլն. ՀՀ դրամի, իսկ հինգ տարվա ընթացքումՙ ավելի քան 333 մլն. ՀՀ դրամի ներդրում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 14-04-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.