AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 108. ԲԱՑՕԹՅԱ՞, ԹԵ՞ ԲԱՑՕԴՅԱ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#013, 2017-04-07 > #014, 2017-04-14 > #015, 2017-04-21 > #016, 2017-04-28 > #017, 2017-05-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 21-04-2017



ՕՐԱԿԱՐԳ

Տեղադրվել է` 2017-04-20 23:21:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 5864, Տպվել է` 529, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐՁԱԿՈՒՄ «ԽՈՍՏՈՒՄԸ» ՖԻԼՄԻ ՎՐԱ

ՍԱՌԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ, Նյու Յորք

«Ամբոխի իմաստությո՞ւնը... IMDb կայքում Քրիստիան Բելի նոր ֆիլմը մինչեւ ցուցադրությունը ենթարկվել է բանդայի հարձակման »: Երկու օր առաջ «Դը Ուաշինգթոն Փոստ» -ի առցանց տարբերակն իր այս վերնագրի ներքո ահազանգ հնչեցրեց համացանցահենության վտանգավոր երեւույթի մասին: Դեռ չի կայացել «Խոստումը» ֆիլմի պաշտոնական բացումը կինոթատրոններում, սակայն IMDb կայքում, ուր մարդիկ նշում են հոլիվուդյան ֆիլմերի մասին իրենց գնահատականները (rating), «Խոստումը» ֆիլմին վերաբերող 120,000 արձագանքների կեսից ավելինՙ 62,000-ը, ամենացածրՙ մեկ աստղ պարունակող վարկանիշ են տվել:

Այս ցուցանիշը որեւէ կապ չունի շարժանկարի որակի հետ, ինչը շատերը դեռ չեն էլ դիտել: Սա թուրքական համացանցի կազմակերպած արշավի արդյունքն է, որով կոչ է արվում անվանարկող, փնովող, վատ մեկնաբանություններով խորտակել «Խոստումը» ֆիլմի վարկանիշը մինչեւ մեծ էկրան բարձրանալը, նշում է ազդեցիկ պարբերականը: Սիրային եռանկյունու մասին պատմությունը ապագա բժիշկ ուսանողի, հայուհի Աննայի եւ փարիզաբնակ ամերիկացի լրագրողի միջեւ գուցե այս աստիճան կրքեր չբորբոքեր, եթե չծավալվեր այն Օսմանյան կայսրության մայրամուտի տարիներին տեղի ունեցած 1.5 միլիոն հայերի բնաջնջման եւ բնազրկման միջավայրում, ինչն էլ հանգեցրել է Հայ դատի եւ թուրքական ժխտողականության միջեւ մինչ օրս շարունակվող անզիջում դիմակայության, իրազեկում է ընթերցողին օրաթերթը:

Պարբերականը մեջբերել է Ֆիլմը վատաբանող մեկնաբանություններից մի քանիսը.

«Տղերք, Հոլիվուդը մեծ ֆիլմ է թողարկել այսպես կոչվածՙ Հայոց ցեղասպանության մասին, ինչը արդեն դիտվել է 700 հազար անգամ: Մենք անհապաղ պետք է մի բան ձեռնարկենք»: «Այդ ֆիլմը հիմնված է ստի վրա եւ պարզ է, թե ինչ կարելի է ակնկալել»: «Ես ակամայից տրվեցի դրական գնահատականին` առանց գիտակցելու, որ սցենարը գրել են հայերը, առաջ մղելու համար իրենց քաղաքական օրակարգը այդ մասին գաղափար չունեցող դիտողների շրջանում»:

Դժվար է պարզել, թե վիրտուալ վարկանիշերն ունե՞ն փաստացի ազդեցություն ֆիլմի շուկայական վաճառքի վրա: Արդյո՞ք սպառողը ֆիլմ դիտելու իր ընտրությունը պայմանավորում է առցանցով: Որոշ բլոգերների կարծիքով, նշում է թերթը, չկա հարաբերակցություն, դրամարկղային վաճառքի եւ առցանց վարկանիշավորման միջեւ: Անկասկած, համակարգչային կարծիքի չափորոշիչ համակարգը, ինչը կարող է լինել խիստ միտումնավորված եւ քաղաքականացված, մի ավելորդ անգամ ապացուցում է իր անիմաստ եւ սին լինելը: Նշենք, որ IMDb կայքը պատկանում է Amazon-ին: Amazon-ի հիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրենըՙ Ջեֆրի Պ. Բեզոսն է: Նրան է պատկանում նաեւՙ «The Washington Post» օրաթերթը:

Այսօր, ապրիլի 21-ին, «Խոստումը» բարձրանալու է մեծ էկրան: Դիտումը հայության համար ուխտագնացության առաքելության է արդեն վերածվել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 21-04-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.