AZG Daily #27, 21-07-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 2. ՄԻ ԲԱՌԸ ՄԻ ԱՇԽԱՐՀ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#013, 2017-04-07 > #014, 2017-04-14 > #015, 2017-04-21 > #016, 2017-04-28 > #017, 2017-05-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 21-04-2017



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2017-04-20 23:21:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 3952, Տպվել է` 508, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲԱՑԵՔ ՁԵՐ ՏԵՏՐԵՐԸ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Լավ է, որ անցած խորհրդարանական եւ գալիք երեւանյան ընտրություններից հետո ամառ է գալու եւ այդ ընտրություններին մասնակցած, այդ ընտրություններում չարչարված, դրանցից հոգնած, ոմանքՙ բեզարած, հիասթափված, հաղթանակած, մի խոսքովՙ քրտնած պաշտոնյաները, եւ նրանք, ովքեր ուզում էին պաշտոն ստանալ, բայց չստացան, գնալու են ամառային հանգստի: Վատն այն է, որ նրանք բոլորն էլ հասուն տարիքի մարդիկ են եւ դպրոցում չեն սովորում, հակառակ պարագայում ամառային հանձնարարություններ կստանային: Օրինակՙ գրել շարադրություն, թե ինչպե՞ս անցկացրեցի ամառային արձակուրդսՙ Դուբայում: Համաձայնեք, ոմանց պարագայում այդ շարադրությունները շատ հետաքրքրական կլինեինՙ պարունակելով հայաստանյան քաղաքական դաշտի ինչ-ինչ ուշագրավ երկխոսություններ, պայմանավորվածություններ. մի խոսքով:

Բայց շարադրություն գրելը, անգամ Դուբայի կյանքի մասին, եթե իհարկե մեր պաշտոնյաներից որեւէ մեկը գրի, ամենակարեւորը չէ: Ամենակարեւորն այն է, որ նրանք ամառն օգտագործեն սովորելով: Քանի որ բոլորն էլ հրաշալի տիրապետում են ոսկեղենիկ հայերենին, ընտիր գիտեն մայրենիի քերականությունը, օրինակՙ նախկին պատգամավորներից մեկը մշտապես գերազանց է ստացել «բռնաբարել» բառը հոլովելիս, չնայած երբեք չի կարողացել գտնել այդ բառի նուրբ հոմանիշը, չնայած նրանք բոլորն էլ անգիր գիտեն հայ գրականությունը, հայոց պատմությունը, կան անգամ այնպիսիք, ովքեր փայլում են քվանտային ֆիզիկայի իրենց իմացություններով, բայց նրանցից քչերը գիտեն մի տարրական բանՙ հարցազրույց տալ: Ընդ որում, եթե հարցազրույցը գրավոր է, տպվելու համար է, կամ կայքում հրապարակվելու համար, ապա խնդիր չկա, բոլորն էլ կարող են, բայց եթե պետք է բանավոր հարցազրույց տալ, առավել եւս ուղիղ եթերում, ապա... Սովորել է պետք: Ամոթ չէ, ամոթն այն է, երբ օրինակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը գրավոր հարցազրույց է տալիս լրատվամիջոցներից մեկին, որտեղ ասում է, թե ինքն անձամբ դեմ է պատմության վերանայմանը, ռեւանշիզմին, արհեստական մաքրազերծումներին, եւ բոլոր նրանք, ովքեր կարդում են պարոն Մարգարյանի այդ հարցազրույցը չեն հավատում, որ պարոն Մարգարյանն այդ բառերն ասել է, քանի որ վստահ են, որ պարոն Մարգարյանը նման բառեր չգիտի որ ասի: Եթե կասկածում եք, ապա կարո՞ղ եք ասել վերջին անգամ ե՞րբ է պարոն Մարգարյանը հեռուստատեսությամբ հարցազրույց տվել, առավել եւսՙ ուղիղ եթերում... Քաղաքապետ է է՞, մայրաքաղաքի...

Առհասարակ յուրաքանչյուր մարդ իր խոսքում կիրառում է այն բառերը, որոնք գիտի: Ենթադրենք գեներալներից Սարոյանը գիտի «քրֆել» բառը, իր խոսքում օգտագործում է այդ բառը: Բայց գրագետ, կիրթ պաշտոնյան յուրաքանչյուր մարդուց տարբերվում է նրանով, որ ինքը շատ բառ գիտի, բայց իր խոսքում պարտադիր դրանք բոլորը չի կիրառում: Ենթադրենք բոլորն էլ, նկատի ունեմ կիրթ-գրագետները, գիտեն «բռնաբարել» բառը, բայց քանի որ կիրթ եւ գրագետ են, նաեւ դաստիարակված, այդ բառը չեն օգտագործում, հրապարակայնորեն գոնե: Այսինքն հարցազրույց տալու համար ոչ միայն պետք է շատ բառ իմանալ, այլեւ հասկանալ, զգալ, թե որ բառն է կարելի, անհրաժեշտ օգտագործել, որըՙ ոչ: Սա շատ կարեւոր է, ի դեպ առավել կարեւոր է պաշտոնյայի համար, քան հարցազրույց վերցնող լրագրողի, առավել եւս հասարակության: Լրագրողին ավելի լավ, որ պաշտոնյան բառ չգիտի, ու քանի որ բառ չգիտի, խոսել չգիտի, ու քանի որ խոսել չգիտիՙ խայտառակվում է ամեն անգամ, երբ խոսելու փորձ է անում: Ավելի լավ, քանի որ իր ստեղծագործելու դաշտը բացվում է, իր նյութն ավելի հետաքրքրական է դառնում, ավելի դիտված-ընթերցված, ինքն էլ, համապատասխանաբար, հայտնի: Հասարակության համար եւս խնդիր չէ, քանի որ ինքը պաշտոնյաների «չխոսք»-ից ոչ զարմանում է, քանի որ հրաշալի գիտի, ոչ էլ դարդ է անում, քանի որ պաշտոնյաներին հասարակությունն առանձնապես յուրային չի համարում: Սա, ինչպես արդեն ասացի, խնդիր է բացառապես պաշտոնյաների համար, քանի որ նրանք են խայտառակ լինում, իսկ նրանք խայտառակ լինում են:

Ու որպեսզի է՛լ այդպես չլինի, առաջարկում եմ մեր պաշտոնյաներին առաջիկա ամառն օգտագործելՙ սովորելով հարցազրույց տալ: Ոմանց կհերիքի, ոմանքՙ հաջորդ ամառ կշարունակեն, ոմանց էլ անգամ 60 տարին չի բավարարի, որ սովորեն: Իսկ եթե սովորեն, միայն մի վատ բան տեղի կունենա. աշխատանքից կազատվեն այն աղջիկներն ու տղաները, որոնք կարդում են, թե ինչ հարցեր են տվել իրենց շեֆին ու այդ հարցերին պատասխաններ են գրումՙ շեֆի փոխարեն:

Հա, մի խնդրանք էլ, աշնանն արդեն. երբ սովորած կլինեք, թե ինչպես է պետք հարցազրույց տալ, խնդրում եմ ձեր տետրերի վերջում նշեք այն ամբողջ գրականությունը, գրքերը, որոնցից օգտվել եքՙ սովորելու ժամանակահատվածում: Գրքից օգտվելՙ նշանակում է գիրք կարդալ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 21-04-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.