AZG Daily #27, 21-07-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 35. ՏԵԳԵՐԿԻՆՆ ԱՍՈՒՄ Էՙ ՆԵՐԻ՛Ր, ՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#013, 2017-04-07 > #014, 2017-04-14 > #015, 2017-04-21 > #016, 2017-04-28 > #017, 2017-05-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 21-04-2017



Տեղադրվել է` 2017-04-20 23:21:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 2852, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԼՈՒՍԱՎՈՐՎԵԼ Է ԵՎՍ ՄԵԿ ԳՅՈՒՂ

Վայոց Ձորի մարզի Նոր Ազնաբերդ սահմանապահ գյուղն ունի շուրջ 70 տարվա պատմություն, սակայն հիմնադրման օրվանից այստեղ արտաքին լուսավորության համակարգ չի եղել:

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցությամբ իրականացվող «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակումՙ գյուղում իրականացվել է արտաքին լուսավորության ամբողջությամբ նոր ենթակառուցվածքների կառուցում: Նոր Ազնաբերդում տեղակայվել է 60 LED լուսարձակՙ լուսավորելով ամբողջ գյուղըՙ ավելի քան 2 կմ տարածություն:

Նորակառույց էներգախնայող համակարգի գործարկմանը ներկա են եղել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Զառիթափ համայնքի ղեկավար Սիմոն Բաբայանը եւ բնակիչները:

«Տեւական ժամանակՙ արդեն 4 տարի, գործընկեր կառույցի հետ ե՛ւ սահմանապահ, ե՛ւ հեռավոր մարզերի գյուղերն ապահովում ենք լուսավորությամբ: Ընդ որումՙ էներգախնայող համակարգով: Միայն այս տարի լուսավորվելու է 12 բնակավայր: Տարիներ առաջ մեր ընտրած ճանապարհն արդարացված է եւ կարեւոր լուծում է ոչ միայն տվյալ գյուղի, համայնքի, այլեւ լայն առումովՙ երկրի համար: Ամենամոտավոր հաշվարկներով, նոր տեխնոլոգիաների կիրառումն էապես կնպաստի տնտեսության զարգացմանը. կկրճատվեն անհարկի ծախսերը, տնտեսված գումարների հաշվին կլուծվեն այլ խնդիրներ, բնապահպանական կարեւոր հարց կլուծվի: Եվ որքան մեծ է լուսավորվող բնակավայրը, այնքան շատ կարող է լինել նաեւ էներգիայի խնայողությունն ու ֆինանսների տնտեսումը», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Բնակավայրերում արտաքին լուսավորության էներգախնայող համակարգի ներդրումը միտված է խնայելու համայնքային միջոցները եւ աշխուժացնելու գյուղի կյանքը: Հիմնականում անասնապահությամբ եւ այգեգործությամբ զբաղվող բնակիչների համար, գյուղի ենթակառուցվածքների զարգացումը կարեւոր է ոչ միայն հարմարավետության, քաղաքակիրթ պայմաններից օգտվելու, այլեւՙ ֆինանսական բեռի կրճատման տեսանկյունից:

Բնապահպանական եւ էներգախնայող LED լուսարձակների շահագործումը տնտեսապես արդյունավետ է բյուջետային համեստ միջոցներ ունեցող գյուղերի համար: Այսպիսի համակարգի օգտագործումը 80 տոկոսով կնվազեցնի էներգիայի ծախսըՙ թեթեւացնելով գյուղի ֆինանսական բեռը:

Լուսարձակներն ամռանը գյուղի փողոցները կլուսավորեն 21:00-ից մինչեւ 00:00, իսկ ձմռանըՙ 18:00-ից մինչեւ 23:00: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի ամբողջ գիշեր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 21-04-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.