AZG Daily #24, 23-06-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 9. ՏԻՐ ԱՍՏՎԱԾԸ ԵՎ ՏՐԵ ԱՄԻՍԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#013, 2017-04-07 > #014, 2017-04-14 > #015, 2017-04-21 > #016, 2017-04-28 > #017, 2017-05-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 21-04-2017



Տեղադրվել է` 2017-04-20 23:21:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 2936, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

2017 թ. ապրիլի 28-ին, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի համաժողովների դահլիճում տեղի կունենա կլոր սեղան «ԵԱՏՄ դերն ու տեղը բազմաբեւեռ աշխարհում» խորագրով: Միջոցառման կազմակերպչներն են «Ինտեգրում եւ զարգացում» հետազոտության եւ վերլուծության հասարակական կազմակերպությունը, Եվրասիական փորձագիտական ակումբը, Սոցիալական ծրագրերի աջակցության ռուսաստանյան ազգային հիմնադրամը եւ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամը:

Ելույթ կունենան Եվրասիական փորձագիտական ակումբի անդամներ, տնտեսագիտության թեկնածու, ՀՊՏՀ դոցենտ Աշոտ Թեւիկյանը , քաղաքական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ Գրիգոր Բալասանյանը , պատմական գիտությունների թեկնածու, ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Արմեն Մանվելյանը եւ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ինտեգրացիոն գործընթացներ ուսումնասիրող հեղինակային կոլլեկտիվի ղեկավար Աշոտ Թավադյանը : Նրանց ելույթներում կլուսաբանվեն հետեւյալ թեմաները.

1. Միասնական առեւտրական եւ ֆինանսական տարածքը: ԵԱՏՄ անդամ-երկրների ֆինանսական համակարգերի միավորման հիմնական փուլերը:

2. ԵԱՏՄ-ն որպես անդրտարածաշրջանային կազմավորում, ինչպես նաեւ ընդհանուր եւ միասնական հաղորդակցական տարածք:

3. Միջազգային լարվածության սրումը աշխարհում, աշխարհաքաղաքական մրցակցությունը եւ Եվրասիայի տարածքում կոլեկտիվ անվտանգության ապահովման անհրաժեշտությունը:

4. ԵԱՏՄ եւ այլ ետխորհրդային ինտեգրացիոն միավորումների զարգացման հեռանկարները: Եվրասիական ապագայի կերպարը:

Կլոր սեղանը կազմակերպված է Հայաստանի բուհերի, ուսանողների, ասպիրանտների եւ երիտասարդ գիտնականների, հետաքրքրված հասարակական կազմակերպությունների անդամների, փորձագիտական հանրության ներկայացուցիչների համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 21-04-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.