AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 43. ԱՎԱՆԱԿԸ Է՞Շ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#014, 2017-04-14 > #015, 2017-04-21 > #016, 2017-04-28 > #017, 2017-05-05 > #018, 2017-05-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 28-04-2017



Տեղադրվել է` 2017-04-28 01:26:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 5622, Տպվել է` 485, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՌԵՎՏՐԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԲՈՂՈՔԸՙ Ո՞ՐՆ Է ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐԸ ԵՎ Ի՞ՆՉ ԵՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Կառավարության շենքի առջեւ Երեւանի տոնավաճառների առեւտրականների բողոքի ցույցի պատճառը նույնն է, ինչ եղել է ամեն անգամ, երբ կառավարությունը փորձում է այս ոլորտում գործող ստվերը բացահայտել ու փաստացի արտոնյալ հարկային դաշտը վերացնել: Սկսած 2002-2003 թվականներից, տոնավաճառների առեւտրականները նախՙ դեմ են հանդես եկել ՀԴՄ-ների տեղադրմանը, ապա բողոքել են, երբ որոշվել է հաստատագրված վճարի փոխարեն անցում կատարել շրջանառության հարկին, հետոՙ շրջանառության հարկի դրույքաչափի դեմ, այն դեպքում, երբ խոսքը այն 3,5 տոկոսից 1 տոկոս իջեցնելու որոշմանն էր վերաբերում: Հիշեցնենք, որ նախորդ կառավարության որոշմամբ, հարկային դրույքաչափի իջեցման փոխարեն պահանջվում էր փաստաթղթերով հիմնավորել առեւտրային գործունեություն իրականացնողի շրջանառությունը:

Սակայն ամեն անգամ ստվերի բացահայտման քայլերը բախվել են այն պահպանել ցանկացող տոնավաճառային առեւտրականների բողոքներին: Այս ոլորտում ահռելի ստվերի առկայության մասին է խոսում այն հանգամանքը, որ 3,5 անգամ հարկային դրույքաչափի իջեցումը դժգոհություն է առաջացնում: Դա նշանակում է, որ տոնավաճառների առեւտրականների իրական շրջանառությունն առնվազն 5-6 անգամ ավելին է, քան իրենց կողմից ներկայացվող շրջանառության ցուցանիշը ու ավելի բարձր տոկոսադրուքով իրենք ավելի քիչ հարկ են վճարում, քան ավելի ցածր տոկոսադրուքի դեպքումՙ եթե բացահայտեն իրական շրջանառությունը: Ավելի հստակ նշենք, որ առեւտրականների կողմից վճարվող միջին ամսական շրջանառության հարկը 15-20 հազար դրամ է, այն դեպքում, երբ ամսական շրջանառության ծավալներն այստեղ, անգամ պահանջարկի վերջին երկու տարիների անկման պարագայում, սկսվում են առնվազն 1 մլն դրամից: Եթե իրական շրջանառությունն ավելի ցածր լիներ, ապա միանգամայն ձեռնտու կլիներ 1-1,5 տոկոս հարկային դրույքաչափը: Ի դեպ, նշենք, որ անցյալ տարվաՙ 2016-ի պետական բյուջեի 1 տրլն 155 մլրդ դրամ եկամուտներից, ավելի քան 50 հազար շրջանառության հարկ վճարողները (գերակշիռ մասը տոնավաճառների առեւտրականներն են) վճարել են ընդամենը 15 մլրդ դրամը կամ ամբողջ եկամուտների մոտ 1,3 տոկոսը:

Այսպես թե այնպես, նկատի ունենալով բողոքողների քանակը, բոլոր քաղաքական ուժերը ձգտել են նրանց դուր գալՙ ի վնաս պետական բյուջեի, բիզնեսում հավասար մրցակցային դաշտի եւ մեր բոլորիսՙ սպառողների շահերի: Նույն կերպ վարվել է նաեւ իշխանությունըՙ տեղի տալով այդ բողոքներին, հետ կանգնելով ընդունած որոշումներիցՙ առաջիկա ընտրություններում ձայներ չկորցնելու մտավախությամբ:

Ակնհայտ է նաեւ, որ մեծածախ եւ մանրածախ առեւտրով զբաղվողները փոխադարձ պայմանավորվածությամբ են ապրանքներ մատակարարում եւ ստանում առանց փաստաթղթերի: Եթե տոնավաճառների առեւտրականները ավելի շրջանառություն ցույց տան եւ դա հիմնավորեն փաստաթղթերով, ապա մեծածախ առեւտրով զբաղվողները նույնպես ստիպված կլինեն նույնքան անգամ ավելի շրջանառություն ցույց տալ եւ հարկեր վճարել: Սա է հիմնական խնդիրը :

Ինչպե՞ս կլուծվի մշտական դարձած այս խնդիրը առեւտրի ոլորտի իրական շրջանառությունը պարզել ցանկացող հերթականՙ ներկա կառավարության կողմից: Այս անգամ առեւտրականները առաջարկել են 1,5 տոկոս շրջանառության հարկը վճարել սահմանին, ներմուծելիս: Սա նոր, բայց փոքր-ինչ անհասկանալի առաջարկ է: Համենայնդեպս, քանի դեռ չկան առաջարկի այլ մանրամասներ, հարց է առաջանում. նրանք ցանկանում են 1,5 տոկոս շրջանառության հարկ վճարել 20 տոկոս ավելացված արժեքի հարկի փոխարե՞ն, որ վճարում են բոլոր տնտեսվարողները ապրանք ներմուծելիս, անկախ նրանից, թե որ հարկման դաշտում են գործում: Այդ դեպքում նման հնարավորությունից կցանկանան օգտվել բոլոր ներմուծողներըՙ մեծ եւ փոքր, հետեւաբար ներմուծման շեմի հետ կապված հարց է առաջանալու:

Եթե սահմանին 1,5 տոկոս վճարելը պետք է փոխարինվի վաճառքի գնից գանձվող 1,5 տոկոսին, ապա դա պարզունակ խորամանկություն է: Վաճառվող ապրանքի գնի մեջ մտնում է տոնավաճառի կազմակերպիչին տրվող վճարը, այլ ծախսերը եւ հատկապես առեւտրական շահույթը, հետեւաբար այդ գումարի 1,5 տոկոսի ու ներմուծման պահին ապրանքի արժեքի 1,5 տոկոսի միջեւ հսկայական տարբերություն կա: Սա նշանակում է, որ ներմուծման պահին գանձվող 1,5 տոկոսի փոխարեն պետք է ավելի բարձր դրույքաչափ սահմանել: Հստակ է մեկ բան, որ ներմուծման խրախուսման անհրաժեշտություն չկա եւ ոչ մի երկրում չի արվում, հետեւաբար մեզ մոտ եւս ներմուծումը պետք է հարկվի առանց արտոնությունների:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 28-04-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.