AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 17. «ԱՐ» ԱՐՄԱՏԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#014, 2017-04-14 > #015, 2017-04-21 > #016, 2017-04-28 > #017, 2017-05-05 > #018, 2017-05-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 28-04-2017



Տեղադրվել է` 2017-04-28 01:26:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 4799, Տպվել է` 478, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԽՆՁՈՐՆ ԱՆԳԱՄ ԴՐԱԽՏՈՒՄ ԷՐ ԱՐԳԵԼՎԱԾ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Կարելի է մի քանի տասնյակ, եթե ոչ հարյուր հիմնավորում բերել խնձորի օգտակար հատկությունների մասին, հետեւաբար բոլոր նրանք, ովքեր խնձոր են աճեցնում, կամ խնձոր են բերում մեր երկիր, օգտակար գործ են անում: Բայց պարզվում էՙ ոչ բոլորը: Վերջերս, օրինակ, Հայաստանում հայտնվել էին յուրատեսակ խնձորներ: Այդ խնձորները յուրատեսակ էին ոչ թե համով, տեսքով, հոտով, գուցե անգամ խրթխրթալու առանձնահատկությամբ, այլեւ դրանց հասցեով: Մասնավորաբար, երբ մեկը, գուցե մի քանիսը ուշադիր նայել են այն խնձորների արկղերի վրա, կարդացել ենՙ Ադրբեջան անունը ու պարզել, որ փաստորեն Ադրբեջանից Հայաստան խնձոր է մտնում: Հնարավո՞ր է: Պարզվում էՙ այո: Բանն այն է, որ մեր երկրում, կոնկրետ Ադրբեջանից եւ Թուրքիայից բերված գյուղմթերքների առումով դեռեւս 2009-ի սեպտեմբերի 15-ին այդ ժամանակվա գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանը ընդունել էր N 220-Ա հրամանը, ըստ որիՙ «Ժամանակավորապես արգելվում է թուրքական եւ ադրբեջանական ծագում ունեցող կենդանական եւ բուսական հումքի եւ մթերքի ՀՀ-ի տարածք ներկրումը»: Հետո, սակայն, արդեն նախարար Սերգո Կարապետյանի օրոք այս որոշումը չեղյալ է հայտարարվել, ու հիմա, փաստորեն, կարելի է թուրքական եւ ադրբեջանական ծագում ունեցող կենդանական եւ բուսական հումք եւ մթերք ներկրել ՀՀ-ի տարածք: Կնշանակի կոնկրետ ադրբեջանական խնձորը, եթե իհարկե այն իր արկղերի պես ադրբեջանական է, նորմալ է որ Հայաստանում է, ամեն դեպքումՙ կարելի է բերել, ավելինՙ կարելի է խնձորից բացի նաեւ ոչխար բերել, ավանակ, ձի, նույնիսկՙ ցուլ:

Իհարկե շատ հետաքրքրական է, թե ինչու է գյուղատնտեսության նախկին նախարարը չեղյալ հայտարարել իր նախորդի որոշումը: Էլ ավելի հետաքրքրական է, թե ինչո՞ւ գյուղատնտեսության գործող նախարարը չեղյալ չի հայտարարում իր նախորդի որոշումը, բայց սրանք քննարկման այլ հարցեր են: Այսօր քննարկում ենքՙ խնձորը: Ինչպես գիտենք, այն արգելված էր անգամ դրախտում, ավելինՙ բոլոր հեքիաթներում, օրինակ «Սպիտակաձյունիկն ու յոթ թզուկները», խնձորը ներկայացվել է որպես թույնի կրիչ, հենց այս պտղով են թունավորել, հենց այս պտուղն է դրախտում եղել միակ արգելվածը: Հետեւաբար ամեն անգամ, երբ խնձոր ենք տեսնում ու ցանկանում են գնել, պետք է զգուշավորություն ցուցաբերել: Սա, ընդ որում, վերաբերում է ոչ միայն հայկական շուկայում մի քանի կիլոգրամ խնձոր գնող մարդկանց, այլ հատկապես Հայաստան խնձոր ներկրողներին (ի դեպ, Հայաստանում խնձորը քչությո՞ւն է անում): Եթե, օրինակ, տեսնում եք հյութալի խնձոր, ապա ուշադրություն դարձրեք արկղին, եթե գրված էՙ Դաղստան, կարելի է, Ադրբեջանՙ չի կարելի, եթե անգամ ադրբեջանական խնձորն ավելի համեղ է դաղստանյանից:

Ո՞վ է կոնկրետ բերել այդ խնձորը Հայաստան, ինձ գոնե չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է, թե ինչպե՞ս է բերել, ո՞ր ճանապարհով, հենց Ադրբեջանի՞ց, թե՞ Վրաստանով, Իրանով, գուցե անգամ Թուրքիայո՞վ: Եթե հենց Ադրբեջանից, ապա այստեղ խնձորը վերջին հերթին է հետաքրքրական, քանի որ առավել ուշագրավ է, թե հնարավոր չէ՞ այդ նույն մարդը այդ նույն ճանապարհով Ադրբեջանից բերի, ասենք յոթ ավանակ, վեց ոչխար (սեւ) եւ մի քանի տասնյակ անօդաչու թռչող սարք, մեկ էլՙ Իլհամ Ալիեւի ստորագրությունը: Մյուս բոլոր տեղերից, որքան էլ տարօրինակ հնչի, նորմալ է ադրբեջանական խնձոր բերելը Հայաստան, աննորմալը այդ խնձորը տեղում գնելն էՙ Հայաստան բերելու նպատակով: Մենք, իհարկե, մեղադրում ենք պատկան մարմիններին, թե ինչու Հայաստան մտնողի ամեն ուղեբեռը չեն զննում, փորձաքննության չեն ենթարկում, գուցե եւ ճիշտ ենք անում, ամեն դեպքում պատկան մարմիններին մեղադրելը ճիշտ է, որովհետեւ հեշտ է: Բայց ի՞նչ եւ ինչպե՞ս է մտածում այն մարդը, որն ամենայն հավանականությամբ հայ է, որը երրորդ երկրում գնում է ադրբեջանական խնձոր, որպեսզի բերի Հայաստան, մտածո՞ւմ է: Հավանաբար ոչ, մտածելու առանձնապես բան էլ կարծես թե չունի. պահանջարկը կա, նկատի ունեմ խնձորի, ճանապարհն էլ բաց է, նկատի ունեմ ադրբեջանականի: Եւ դա լավ է, քանի որ Ադրբեջանից Հայաստան կարելի է եւ պետք է շատ բան բերել, ես օրինակ կբերեի հող, դրանից ոչ ոք Հայաստանում չէր բողոքի: Բայց մարդիկ որոշել են բերել խնձոր, հավանաբար այդ մարդիկ դրախտում չեն եղել, մանավանդ որ Ադրբեջանը դրախտ չէ:

Եւ մի բան էլ, բժիշկներն ասում են, որ խնձորն ատամներին չորս անգամ ավելի վնաս է հասցնում, քան գազավորված ըմպելիքները: Ընդ որում, եթե այն արագ են ուտում, ապա կարող են վնասել մարսողական համակարգը: Ավելին, խնձորը պարունակում է մեծ քանակությամբ շաքար, ինչն էլ բերանի խոռոչում առաջացնում է թթվայնություն:

Դրախտում մի բան գիտեին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 28-04-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.