AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 17. «ԱՐ» ԱՐՄԱՏԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#014, 2017-04-14 > #015, 2017-04-21 > #016, 2017-04-28 > #017, 2017-05-05 > #018, 2017-05-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 28-04-2017



ՔԱՂԱՔԱԿԱՆ

Տեղադրվել է` 2017-04-28 01:26:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 4601, Տպվել է` 478, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ. ԻՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՍՈՒՏ»

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Բաքվի գիտաժողովն ամրապնդում է ժխտողականության դիրքերըՙ «Մեկ ազգ, երկու պետություն» բանաձեւին արհեստական շունչ հաղորդելով

Բաքվում այս տարի յուրահատուկ ուշադրություն են հատկացրել հայերիս համար խորհրդանշական ապրիլի 24- ինՙ միջազգային գիտաժողով հրավիրելով: «Ազերթաջի» նույն օրը հրապարակված գերմաներեն լրատվությունն իհարկե չի իրազեկում, թե միջազգային անուն հանած գիտնականներից հատկապես ով է զեկուցմամբ հանդես եկել «Հայոց ցեղասպանություն. իրական պատմությո՞ւն, թե՞ պատմության սուտ» վերնագրյալ գիտաժողովին, բայց ներկայացնում են հայերիս հայտնի Մոլդովայի նախկին Մարդու իրավունքների պաշտպան Աուրելիա Գրիգորիուի կարծիքը: Նա ասում էՙ որպես իրավաբան, միջազգային հարցերի փորձագետ ուզում եմ ընդգծելՙ 1914-15-ին խոսք լինել չէր կարող ցեղասպանություն եզրաբառի վերաբերյալ: Այն կիրառություն է գտել երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Հայերն ապացույց չունեն ցեղասպանության վերաբերյալ, նրանց ներկայացրած զանգվածային գերեզմանները չեն գտնվել: Սկզբում 600 000 զոհի մասին էին խոսում, հետո այդ թիվը հասավ 4 միլիոնի: Հայերի անհիմն պնդումները ոչ պատմականորեն, ոչ էլ իրավականորեն կամ փաստացի չեն հաստատվել: Բայց կան անվիճելի փաստեր, վկաների ցուցմունքներ, նյութական, փաստական ապացույցներ, փորձագիտական, լրագրողական եզրակացություններ, որ վկայում են հայերիՙ ադրբեջանցի ժողովրդի դեմ իրականացրած ցեղասպանության մասին, ասել է Գրիգորիուն: Նա հիշեցրել է նաեւ, թե մինչ 60- ականները Հայոց ցեղասպանության մասին չէր խոսվում:

Տիկնոջՙ մեր դրացու ունկերին ախորժելի փաստարկները կարծես եզակի են մնացել, քանի որ ադրբեջանական պետական գործակալությունն ուրիշ «գիտնականից» մեջբերումներ չի հրամցնում, այդուհանդերձ բացառված չէ, որ ապագայում Ադրբեջանի իշխանությունները հիշելով Հեյդար Ալիեւի «մեկ ազգ, երկու պետություն» բանաձեւը, միջոցներ չխնայեն Հայոց ցեղասպանության ժխտողականությունը, գիտական շրջանակներում կեղծիքը հանրայնացնելու հարցում: Այդ մասին է վկայում նաեւ նույն աղբյուրիՙ հաջորդ օրը տարածած հաղորդագրությունը. Ապրիլի 25- ին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մասնակցել է Վիլնյուսի համալսարանում ադրբեջանական լսարանի հանդիսավոր բացմանը: Ինչպես հաղորդում է «Ազերթաջի» գերմաներեն լրատվությունը, 44 ադրբեջանցի ուսանող ունեցող, Արեւելյան Եվրոպայում հնագույնՙ 1578-ին հիմնված համալսարաններից մեկում բացված լսարանը կնպաստի, որ դասախոսներն ու ուսանողներն իրազեկ դառնան Ադրբեջանի պատմությանը, մշակույթին, գրականությանը, ներկա խնդիրներինՙ ֆինանսներ հատկացնելով գիտահետազոտական աշխատանքի համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 28-04-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.