AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 31. ԾՆԿԻ ԲԵՐԵԼՙ ԸՆԿՃԵԼ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#015, 2017-04-21 > #016, 2017-04-28 > #017, 2017-05-05 > #018, 2017-05-12 > #019, 2017-05-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 05-05-2017



Տեղադրվել է` 2017-05-05 00:11:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 5989, Տպվել է` 486, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՌՈՒՍԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ՁՆՀԱԼԸ ՍԻՐԻԱՅԻ ՇՐՋԱՆՆԵՐՆ Է ՈՂՈՂԵԼՈՒՙ ԱՐՅՈՒՆՈ՞Վ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Գերմանական լրատվամիջոցներն ըմբռնելի զգայուն էին լուսաբանում մայիսի 3- ին Սոչիում Պուտին- Էրդողան հանդիպումը, մանավանդ որ այն հաջորդել էր Ռուսաստանի նախագահիՙ նախորդ օրը Մերկելի հետ 3, 5 ժամ տեւած առանձնազրույցին, որ մեր գերմանացի գործընկերների համոզմամբՙ լուրջ առաջընթաց չէր գրանցել: Ռուսաստանի եւ Թուրքիայի ղեկավարների հանդիպման ջերմության վերաբերյալ այլեւս չեզոք արհեստավարժությամբ չի խոսվումՙ հեռուստառեպորտաժներում հեգնանք կա, ձայնի տոնըմատնում է, թե չեն հավատում, որ «լավագույն ընկերները», «նոր փխրուն բարեկամությունը», ինչպես ընդգծել էին տպագիր մամուլի մեր գործընկերներն իրենց վերնագրերում, երկար է տեւելու: «Սառցեշրջանի վե՞րջը» վերնագրի հարցականը բացականչական կդառնա, առայժմ հնարավոր չէ կանխորոշել, բայց մայիսի 4-ին Աստանայում կայացած Ռուսաստան- Թուրքիա- Իրան հանդիպման ու պայմանավորվածությունների արդյունքը տեսանելի կդառնա առաջիկայում, հուսանքՙ գերտերությունների արյունալի նոր բախման դաշտի չի վերածվի պատերազմից հյուծված, ընդերքի հանածոների հարստությամբ դեռ հարուստ Սիրիան: Գերմանական լրահոսն երեկ հատուկ ուշադրություն էր հատկացրել Ղազախստանի մայրաքաղաքում կայացած հանդիպմանը, որ ենթադրելի է, գումարվել էր Սոչիում կայացած բանակցությունների հիմքի վրա:

Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի պատվիրակությունների ղեկավարները Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում համաձայնագիր (որոշ լրատվամիջոցների բառապաշարովՙ հուշագիր) են ստորագրել Սիրիայում հրադադար պահպանելու հարցումՙ 4 դեէսկալացիոն պաշտպանական գոտի ձեւավորելով: Սիրիական կողմի բանակցությունների ղեկավարը հայտնել է, որ Դամասկոսի կառավարությունը սատարում է նախաձեռնությանը, փոխարենը սիրիական ընդդիմության ներկայացուցիչներից մի քանիսն ի նշան բողոքի լքել են նիստերի դահլիճը, քանի որ դեմ եղել Իրանի մասնակցությանըՙ այդ երկրին մեղադրելով ռազմական գործողությունների կողմ հանդիսանալու մեջ:

Չորս շրջաններն ընդգրկում ենՍիրիայի հյուսիսն ու հարավը, ինչպես նաեւ երկրի կենտրոնական հատվածը: Գերմանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Ռուսաստանի նախագահ Պուտինը մայիսի 3- ին իր թուրք պաշտոնակից Էրդողանի հետ Սոչիում պայմանավորվել է Սիրիայի հարցում դեէսկալացիոն գոտիների վերաբերյալ ( նույն հարցի վերաբերյալ հեռախոսազրույց է ունեցել նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ), բայց խոստովանում են նաեւ, որ դրա իրական նշանակության մասին հավելյալ մանրամասներ հայտնի չեն: Պուտինն ասել էՙ այդ գոտիներում օդուժը չի մասնակցելու, առաջիկա 6 ամսում ռազմական ակտիվություն չի լինելու:Գերմանական հեռուստատեսությունը, հիմք ընդունելով թուրքական թերթերի հրապարակումները, նշում է, որ Ռուսաստանից վերադարձին Էրդողանը հույս է հայտնել, թե Սիրիայի նման գոտեւորումը սիրիական հակամարտությունը կիսով չափ լուծելի կդարձնի: Թուրքիայի նախագահը նշել է, թե այդ գոտու մեջ են մտնում Իդլիբը, Հալեպի մի հատվածը, Հոմսի շրջանում Ալ Ռաստանը, Դամասկոսի մի հատվածը եւ մի հատված էլ Դարաայի շրջանում:

Գերմանացի մեր գործընկերներն ընդգծում են, թե Ռուսաստանն ու Թուրքիան սիրիական քաղաքացիական պատերազմի հարցում տարբեր հետաքրքրություններ ունեն, բայց անցյալ տարվանից սերտորեն համագործակցում ենՙ հրադադարի պահպանման, հակամարտության լուծման հասնելու համար: Դեկտեմբերին բանակցել են Հալեպի արեւելյան շրջանների էվակուացիայի վերաբերյալ, նաեւՙ հրադադար ձեռք բերելու հարցում, որ շարունակում է փխրուն մնալ: Ռուսաստանն ու Թուրքիան Աստանայում համագործակցել են ընդդիմադիր խմբավորումների եւ կառավարող ուժերի միջեւ բանակցությունների ժամանակ: Իրանը Ռուսաստանի նման սատարում է Սիրիայի նախագահ Ասսադին: Պաշտպանական գոտիների բաժանելն ու այնտեղ հրադադար հաստատելը չափազանց դժվար է, քանի որ ո՛չ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անդամները, ո՛չ էլ իսլամական այլ խմբավորումների ներկայացուցիչներ բանակցություններում ընդգրկված չեն: Գերմանական աղբյուրները հիշեցնում են ապրիլի 17- ին տեղի ունեցած վայրագությունը, երբ Հալեպից էվակուացվող շիաները նվազագույնը 126 զոհ ունեցան:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 05-05-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.