AZG Daily #24, 23-06-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 34. ՄԱՅՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#017, 2017-05-05 > #018, 2017-05-12 > #019, 2017-05-19 > #020, 2017-05-26 > #021, 2017-06-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 19-05-2017



Տեղադրվել է` 2017-05-18 23:26:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 8654, Տպվել է` 476, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱԴՐԲԵՋԱՆՙ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆԿՈՒՄԸ ԽՈՐԱՑԵԼ Է, ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸՙ ՀԱՅՏՆՎԵԼ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՎԻՃԱԿՈՒՄ

Ա. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Տարվա առաջին չորս ամիսներինՙ 2017-ի հունվար-ապրիլին, Ադրբեջանի տնտեսական անկումը խորացել է, կազմելով 1,2 տոկոս: Այս մասին նախօրեին հայտնել է այդ երկրի վիճակագրության պետական կոմիտեն: Հիշեցնենք, որ տարվա առաջին երկու ամիսներին Ադրբեջանում գրացվել էր փոքր աճՙ հունվարինՙ 0,8 տոկոս, հունվար-փետրվարինՙ 0,4 տոկոս: Սակայն մարտին կտրուկ անկում գրանցվեց, որի հետեւանքով երեք ամիսների ցուցանիշով տնտեսական անկումը կազմեց 0,9 տոկոս: Եվ ահա, չորս ամիսների արդյունքում, անկումն արդեն 1,2 տոկոս է:

Բնականաբար, Ադրբեջանի տնտեսական անկման հիմնական պատճառը նավթի միջազգային ցածր գներն ու նավթարդյունահանման ծավալների նվազումն են: Այդ հանգամանքը շեշտել է նաեւ այդ երկրի վիճակագրական պետական կոմիտեն. «Նավթարդյունահանման եւ վերամշակող ճյուղում արտադրանքի թողարկման ծավալների նվազումը դարձել են Ադրբեջանի համախառն ներքին արդյունքի կրճատման վրա ազդող հիմնական գործոնները հաշվետու ժամանակաշրջանում»: Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) այդ չորս ամիսներին կազմել է 20 մլրդ 139 մլն մանաթՙ 1 դոլարը 1,7022 մանաթ փոխարժեքի պայմաններում: 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 2,075 մանաթ:

Հետաքրքրական է ոչ նավթային հատվածի ցուցանիշը. եթե երեք ամիսներին այստեղ արձանագրվել էր 2,2 տոկոս աճ, ապա չորս ամիսների ցուցանիշով աճը կազմել է 1,9 տոկոս: Այսինքն, այստեղ էլ արձանագրվել է աճի տեմպի նվազում:

Հիշեցնենք, որ անցյալ տարի Ադրբեջանի տնտեսական անկումը կազմել էր 3,8 տոկոս: Ներկայիս անկումը գրանցվում է անցյալ տարվա անկման ֆոնին, ինչը խոսում է դրա խորացման մասին: Սա այն դեպքում, երբ այս տարվա համար Ադրբեջանի կառավարությունը 1 տոկոս տնտեսական աճ է կանխատեսել:

Ադրբեջանի վատթարացող տնտեսական կացության մասին վկայող ակնառու օրինակներից մեկը այդ երկրի խոշորագույնՙ Ադրբեջանի միջազգային բանկի (ԱՄԲ) կողմից արտաքին պարտավորությունների կատարման անհնարինության եւ դրանց վերակազմավորման մասին տեղեկատվությունն էր: Այսինքն, այսՙ պետական մեծ բաժնեմաս ունեցող բանկն ի վիճակի չէ վճարել այն պարտքերը, որ նա վերցրել է միջազգային ներդրողներից, այդ թվում միջազգային ֆինանսական կազմակերպություններից: Նկատի ունենալով այս հանգամանքը, Ադրբեջանի կառավարությունը հայտարարել է, որ իր վրա է վերցնելու բանկի վերոնշյալ պարտքը, որը կազմում է 3,3 մլրդ դոլար, եւ խնդրել է արտաքին ներդրողներից վերակառուցել այդ պարտքըՙ աստիճանաբար այն մարելու համար: Սա ոչ միայն լուրջ ազդանշան է Ադրբեջանի ֆինանսական համակարգի ճգնաժամային վիճակի մասին, այլ նաեւ բացասական հետեւանքներ է ունենալու բանկային համակարգի համարՙ ոչ մի միջազգային բանկ չի ցանկանա գումարներ տրամադրել համանման վիճակում գտնվող ադրբեջանական բանկերին, իսկ վերջիններիս ավանդատուները կձգտեն հանել իրենց գումարները այդ բանկերից:

Մյուս հարցն այն է, թե ինչի՞ հաշվին են վճարվելու ԱՄԲ-ի արտաքին պարտքերը: Երկրի պետական բյուջեի մուտքերի նվազման պայմաններում բյուջեի հաշվին դա անել հնարավոր չէ: Ադրբեջանցի փորձագետները հավանական են համարում Ադրբեջանի նավթային ֆոնդի ռեզերվներից այն վճարելը: Ընդ որում նշվում է, որ նավթային ֆոնդում առկա է մոտ 33 մլրդ դոլար, իսկ ֆոնդն արդեն իսկ 1 մլրդ դոլար է փաստացի կորցրել ԱՄԲ-ի նման վիճակում հայտնվելու պատճառով, նախկինում էլ խոշոր գումարներ է ներդրել այդ բանկի սնանկացումը թույլ չտալու համար: Այսինքն, ֆոնդն ի վիճակի է մարել բանկի պարտքը, բայց եթե նման խնդրի առջեւ կանգնեն նաեւ մյուս բանկերը, ապա ֆոնդի ռեսուսրները կարող են եւ չբավականացնել: Ամեն դեպքում, Ադրբեջանի ֆինանսաբանկային համակարգին առաջիկայում ծանր օրեր են սպասվում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 19-05-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.