AZG Daily #24, 23-06-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 31. ԾՆԿԻ ԲԵՐԵԼՙ ԸՆԿՃԵԼ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#017, 2017-05-05 > #018, 2017-05-12 > #019, 2017-05-19 > #020, 2017-05-26 > #021, 2017-06-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 19-05-2017



Տեղադրվել է` 2017-05-18 23:26:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 2970, Տպվել է` 101, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԵՐ ՊԱՐՏՔՆ Է ԴԻՏԵԼ «ԽՈՍՏՈՒՄԸ» ՖԻԼՄԸ

Թարգմ.ՙ Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

Նյու Յորքում ապրող եւ ստեղծագործող գրող եւ խմբագիր Սայմոն Հարդի Բատլերը Մանհաթենում «Խոստումը» (The Promise) ֆիլմը դիտելուց հետո վերոնշյալ կոչով դիմել է հրեաներին, Ողջակիզման հիշատակման (Յոմ Հա Շոա) օրվա աթիվ:

Եթե սպանված մարմինների կույտերը, կանանց եւ երեխաների բռնի խցկումը վագոնների մեջ, տաժանակիր ստրկական աշխատանք կատարելը ինչ-որ բան ասում են ձեզ, ապա մենք, որպես հրեաներ, պետք է հիշենք մեկ այլ ցեղասպանության մասին, որ նախորդեց մեր ցեղասպանությանը: Դա օսմանյան թուրքերի սանձազերծած Հայերի ցեղասպանությունն էր, որ «Խոստումը», հզոր ֆիլմը ներկայացնում է մեզ: Դա հոլիվուդյան առաջին ֆիլմն է, որն անդրադառնում է այդ թեմային: Արտակարգ հուզիչ է: Կան անմոռանալի կադրեր, բռնություն, մարդասիրություն: Մի խոսքով այն ուժեղ, ազդեցիկ ֆիլմ է, որ իմ հրեա բոլոր եղբայրներն ու քույրերը պարտավոր են դիտել: Երբ մենք ասում ենք «այլեւս երբեք», մենք պետք է կարողանանք իմաստավորել այն: Իսկ դրա համար մենք պարտավոր ենք հասկանալ բոլոր ցեղասպանությունները, բոլոր ողջակիզումներըՙ Հայկականը հատկապես: Այն տեղի ունեցավ ընդամենը մի քանի տասնամյակ առաջ մեր ողբերգությունից եւ խլեց 1,5 միլիոն հայերի կյանքը: Նման չարագործությունը գոյություն չպետք է ունենա մեր աշխարհում: Մենք դա պետք է գործով ապացուցենք, ավելի խորը ուսումնասիրենք այնՙ դիտելով «Խոստումը» ֆիլմի նման ֆիլմեր, որպեսզի երբեք չմոռանանք այդ սոսկալի իրադարձությունը: Դա միայն արվեստի գործ չէ, այլ ուսուցողական մեխանիզմ, ինչպես «Շինդլերի ցուցակը»: Շատ նմանություններ կարող ենք նշել, որ գոյությւոն ունեն այդ երկու ֆիլմերի միջեւ. հրաշալի երաժշտություն, հրաշալի դերասանական կազմ, գերազանց կինեմատոգրաֆիա, մոնտաժում, համարձակ ռեժիսուրա եւ հստակ ուղերձ:

Հիշատակի այս օրը մենք պետք է ճանաչենք արդարության համար պայքարող այս ժողովրդին, եւ պետք է այդ անենք գիտակցաբար: Ես պահանջում եմ, որ յուրաքանչյուր հրեա տղամարդ եւ կին դիտի այս ֆիլմը: Զգուշացնում եմՙ այն կարող է անհանգստացնել ձեզ, մղել լաց լինելու, բայց հիշեք, որ այդ ֆիլմը դիտելը մեզ եւ մեզ շրջապատողներին ավելի լավ աշխարհ է երաշխավորում: Դա մեզ բոլորիս ավելի լավն է դարձնում: Դրանով ավելի լավ հիշողներ ենք դառնում մենք: Ճիշտ է, բոլոր հիշողությունները նույնը չեն, բայց բացառիկները, դրանց մեջ, երբեք չպետք է մոռացվեն: «Խոստումը» ֆիլմը դրան է միտված», նշել է նա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 19-05-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.