AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 84. ՄԻ ԿԱԹԻԼ ՄԵՂՐԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#018, 2017-05-12 > #019, 2017-05-19 > #020, 2017-05-26 > #021, 2017-06-02 > #022, 2017-06-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 26-05-2017



Տեղադրվել է` 2017-05-25 23:02:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 7862, Տպվել է` 479, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԱԿՕՍ-Ի» ԴԵՄ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ԳՈՐԾԸ ՎԵՐԱՆԱՅՎԵԼ Է

Հ. Ծ.

Ստամբուլի վճռաբեկ դատարանը բեկանել է անցյալ նոյեմբերին ազատ արձակված թուրքական ազգայնամոլական կուսակցության Ստամբուլի մասնաճյուղի նախագահ Բիլալ Գյոկչեյրուտի եւ Թուրան կազմակերպության նախագահ Էրկան Ուչարի վճիռը, համարելով, որ նրանց կատարածը «ատելություն եւ թշնամանք էր հրահրում»:

Հիշեցնենք, որ այս երկուսի դեմ «Ակօս» թերթի խմբագրությունը քրեական գործ էր հարուցել այն բանից հետո, երբ 2015-ի ապրիլի 24-ին խմբագրության դռանը սեւ ծաղկեպսակ էր հայտնաբերել եւ հայտարարություն, որտեղ ասվում էր. «Մի գիշեր մենք այցելելու ենք ձեզ անսպասելիորեն»: Դատական գործ էր հարուցվել եւ 2016-ի նոյեմբերի 18-ի նիստին «հանցագործության տարրերի չգոյության» հետեւանքով նրանց ազատ էր արձակել դատարանը, որից հետո «Ակօս-ի» խմբագրությունը դիմել էր վճռաբեկ դատարան: Վերջինս հղում կատարելով մարդու իրավունքների եվրոպական համաժողովին, նշել է, որ «ժամանակակից երկրների մեծամասնությունում արժանապատվության դեմ հնչած թշնամանք եւ ատելություն սերմանող արտահայտությունները այլեւս խոսքի ազատության դրսեւորումեր չեն համարվում, այլ պատժելի հանցագործություն»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 26-05-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.