AZG Daily #38, 13-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 18. Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՆԴ. ԱՐՄԵ՞Ն
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#018, 2017-05-12 > #019, 2017-05-19 > #020, 2017-05-26 > #021, 2017-06-02 > #022, 2017-06-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 26-05-2017



Տեղադրվել է` 2017-05-25 23:02:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 6699, Տպվել է` 474, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՔՉԱՄԸ ՀԱՄԱՌՈՐԵՆ ԸՆԴԴԵՄ ԺԽՏՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ

Հ. Ծ.

Կլարք համալսարանի (Մասաչուսեթս) դասախոսներից պրոֆ. Թաներ Աքչամը համառորեն շարունակում է իր արխիվային պրպտումները եւ շոշափելի ապացույցներ հայտնաբերում ընդդեմ Հայոց ցեղասպանության ժխտողականության: Նրա վերջին «ծխացող ատրճանակ» հորջորջված հայնտաբերումը մի հեռագիր է հուլիսի 4, 1915 թվակիր, որն ուղարկել է Բեհաէդդին Շաքիրը, Էրզրումի նահանգի հատուկ ծառայությունների (Թեշքիլաթ-ի-Մահսուսա) պետը: Նա հարցնում է, թե արդյոք այդ շրջանից տեղահանված հայերը ոչնչացվա՞ծ են, արդյոք անհանգստություն պատճառող անհատները վերացվա՞ծ են: «Խնդրում եմ անկեղծորեն զեկուցեք», գրում է նա իր ստորադասներին: Փաստաթուղթը, Աքչամի բնորոշմամբ, գրված է Օսմանյան վերտառությամբ պաշտոնական թղթի վրա, ինչը անհերքելի է դարձնում այն: Աքչամը հայտնաբերել է այս հեռագիրը հայ կաթոլիկ, գերապատիվ տեր Գրիգոր Կերկերյանի (այժմ հանգուցյալ) արխիվներում:

«Բոլորս գիտեինք դրա գոյության մասին: Շատ անգամ էր հիշատակված, նույնիսկ 1919-ի դատավարության մեղադրական վճռում էր մատնանշված, բայց ժխտողականության կողմնակիցները պնդում էին, որ դրանք կեղծ օրինակներ են: Այժմ բնօրինակը հայտնաբերված է», նշել է Աքչամը մայիսի 11-ին Ամերիկայի հայկական թանգարանում (ALMA, Ուոթերթաուն) կազմակերպված «Ծխացող ատրճանակի պատմությունը» վերնագրով դասախոսության ընթացքում:

Կերկերյանը ցեղասպանությունը վերապրածներից էր: Կորցրել էր հորը, եւ 6 քույրերին ու եղբայրներին: Հաստատվել էր Կահիրեում (Եգիպտոս), նախքան ԱՄՆ տեղափոխվելը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 26-05-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.