AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 100. 9, 10, 100 ԵՎ 300 ԹՎԵՐԻ ՄԱՍԻՆ [1]
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#018, 2017-05-12 > #019, 2017-05-19 > #020, 2017-05-26 > #021, 2017-06-02 > #022, 2017-06-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 26-05-2017



ՀԱՅԱՑՔ ԴՐՍԻՑ

Տեղադրվել է` 2017-05-25 23:02:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 6896, Տպվել է` 465, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՊԵՏՔ ԵՆ ՆՈՐ ՄԱՐԴԻԿ

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա

Առնվազն տարակուսանք է առաջացնում այն իրողությունը, որ հայաստանյան որոշ լրատվամիջոցներ պարբերաբար ընդարձակ «մերկացնող» հաղորդաշարեր ու նյութեր են հրապարակում մեր պատմության «դաժանագույն» խորհրդային շրջանի մասին: Ասես ներկան իր պայծառությամբ նրա հակապատկերն է: Ասես մեր «անկախ ու ազատ» հայրենիքը դարձել է գերինդուստրիալ, գերկրթյալ, գերբարեկեցիկ: Եվ անհասկանալի է մնում, թե սեփական «անկախ» ղեկավարությունից ինչո՞ւ են հայրենի հպատակները փախչում ինչպես ժանտախտից:

Ահա եւ, ռուսաստանյան մամուլում այսօրվա Հայաստանի վերաբերյալ տպագրվող նյութերում կամա թե ակամա հառնում է մի մոտիվՙ առաջիններից մեկն էիք ելել խորհրդային պետության դեմ, եւ ի՜նչ շահեցիք: Չի կարելի ասել, թե առկա է չարախնդության մոտիվը: Ոչ: Ինչ էլ որ լինի, մշտապես արձանագրվում է երկու պետությունների հարաբերությունների դաշնակցային բնույթը, ինչքան էլ որ Հայաստանում այդ գործոնի նկատմամբ տարակարծություններ գոյություն ունենան:

Հերթական ընդարձակ հոդվածն էր հրապարակել «Մոսկովսկի կոնսոմոլեց» թերթը, որին բնորոշ է իրոնիկ, երբեմն էլ պարզապես սարկաստիկ ոճը: Թերթի լրագրողը 9 օր հյուրընկալվել էր Հայաստանում ու թղթին հանձնել իր տպավորությունները, բազմաթիվ զրուցակիցների կարծիքները եւ այլն: Հավատացեք, ամեն մի ռուսահայ, էլ չենք ասում արտագաղթած նախկին հայաստանցիների մասին, տխուր ապրումների մեջ է ընկնում, կարդալով այդ կարգի հրապարակումները: Ինչի՜ է վերածվել երբեմնի զարգացած խորհրդային պետությունը:

Ո՞րն է ռուսաստանցի լրագրողի առաջին տպավորությունը. «Զվարթնոց-Երեւան ճանապարհին աչք են զառնում ցելոֆանե փաթեթները, ծխախոտի տուփերն ու դատարկ շշերը, որոնք թափված են ամեն քայլափոխի: Չափից դուրս շատ են հյուղակները, անավարտ շինություններն ու փլատակները, որոնք լույս աշխարհ են եկել ոչ թե հազարամյակներ առաջ, այլ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո»:

Երեւանում նրան զզվեցրել են տասնյակ մուրացկաններ, որոնք ոչ թե նստած են պարզած ձեռքով, այլ փող են պահանջում աներեսաբար: Եվ սա հանրապետությանը բնորոշ գծերից մեկն է, երբ փոքրածավալ երկրում հուսակտուր չքավորությունն ու անծայր հարստությունը բաժանված են փողոցով կամ պարսպով:

Թղթակիցը բերում է նաեւ պաշտոնական բազմաթիվ վիճակակագրական հուսահատեցնող տվյալներ աշխատավարձի, կենսաթոշակի եւ առհասարակ սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակի մասինՙ գործազրկությունը կազմում է 18 տոկոս, ինչը հակառեկորդ է հետխորհրդային տարածքում, բնակչության մոտ 30 տոկոսը հայտնվել է աղքատության եզրին, շատ-շատերը սովից չեն մեռնում բացառապես դրսից ուղարկված ռուբլիների ու դոլարների հաշվին եւ այլն: Հայաստանի բնակչության մեծ մասը, նշում է լրագրողը, ոչ թե ապրում է, այլ գոյատեւում, ընդսմին զարմանալիորեն իրեն համեմատում է ոչ թե ուզբեկների ու տաջիկների, այլ ֆրանսիացիների ու հոլանդացիների հետ:

Թվում է կոռեկտ չէ լրագրողի հետեւություններից մեկը, թեեւ դա էլ ոչ թէ նրա երեւակայության արդյունքն է, այլ նույնպես հենված է պաշտոնական տվյալների վրա: Անշուշտ Հայաստանում կան մարդիկ, որոնք չեն հաշտվում իրականության հետ, բայց որոնք ուժ չունեն այն փոխելու համար: Նման մարդկանց համար, օրինակ, Երեւանում հուսահատության մեկնակետ է դարձել Կիեւյան կամուրջը, որից ցած են նետվում կամ նման փորձ են անում տասնյակ մարդիկ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով, 2014 թվականին հանրապետությունում գրանցվել է 155 ինքնասպանություն, մեկ տարի հետոՙ 195, 2016-ինՙ 197: Հետեւում է համեմատությունը. պաշտոնական տվյալներով, 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ զոհվել կամ անհետ կորել է Արցախի 106 պաշտպան ու խաղաղ բնակիչ:

Զգալի ուշադրություն է նվիրվել նաեւ Հայաստանի ներքաղաքական իրադրությանը, ինչը բնութագրվել է որպես կայուն անկայունությունՙ սոցիալ-տնտեսական անմխիթար վիճակ, շրջափակում, շարունակական պատերազմներ, բարդ հարաբերություններ հարեւանների հետ, կոռուպցիա, հուսալքված հասարակություն, որն արդեն չի հավատում ոչնչի եւ ոչ մեկի, նույնիսկ պոպուլիստական հայտարարություններին: Հանրապետական կուսակցության հերթական հաղթանակը «հայկական ռադիոն» բնութագրել է որպես «մեկը բոլորի, բոլորը մեկի համար» սկզբունքի իրագործում: Պարզ է, ով է այդ մեկը: Հայ ընդդիմադիր էլեկտորատը խիստ պասիվ է, զանգվածները դժգոհ են իշխանություններից, սակայն նրանց ընդվզումներին ոչ ոք ուղղություն չի տալիս, չկան ընդդիմությանՙ նրանց կողմից ճանաչված լիդերներ:

Կրկին ասենք, որ մոսկովյան թերթը ի դեմս իր թղթակցի չի արտահայտել որեւէ հակահայկական տրամադրվածություն. ամեն ինչ հենված է փաստերի վրա: Իշխող վերնախավի որոշ ներկայացուցիչների հետ ունեցած ոչ պաշտոնական հանդիպումներից հետո հոդվածագիրը հանգել է այն մտքին, որ Հայաստանում, այնուամենայնիվ, կան քաղաքական գործիչներՙ պատրաստ առաջացնելու «փոփոխությունների քամի»: Հայաստանում կարելի է հաղթել կոռուպցիան, հավաստում է թղթակիցը, դրա համար առաջին հերթին պետք է պատասխանատվության ենթարկել բարձրագույն եւ միջին օղակի չինովնիկներին, հակառակ դեպքում անպատժելիությունը կբազմապատկի հանցագործությունները: «Եվ այդ գործընթացը սկսելու համար երկրի ղեկավարությունը պետք է դրսեւորի ուժեղ քաղաքական կամք, ինչն առկա է վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ»:

Լրագրողի կարծիքով, Հայաստանի փրկության ու վերածնման գործին պիտի լծվեն նոր մարդիկ: Մասնավորապես խոսելով խորհրդարան թափանցած միակՙ իբր հակաիշխանական քաղաքական ուժիՙ ԵԼՔ դաշինքի մասին, թղթակիցը հատուկ առանձնացնում է այն պարագան, որ նրանում ներգրավված են երիտասարդ քաղաքագետներ, որոնք կրթված են, ակտիվ եւ, ամենակարեւորըՙ արատավորված կենսագրություն չունեն: Չի բացառվում, որ անցումը խորհրդարանական հանրապետության կնպաստի քաղաքական մշակույթի զարգացմանը: Քաղաքացիական հասարակությունը պիտի ճնշում գործադրի իշխանության վրա, ինչպես դա տեղի է ունենում քաղաքակիրթ երկրներում: Հակառակ դեպքում դրական արդյունքները երկար սպասեցնել կտան:

Նաեւ այսպիսին ենք ներկայանում մենք ուրիշների աչքին: Ներկա ժամանակահատվածում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 26-05-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.