AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 96. ՈՐՈՇ ԳՈՒՆԱՏ ԱՆՀԱՏՆԵՐ ԷՏՈՑՆԵՐՈՎ ՀԱՏՈՒՄ ԵՆ ԾԱՌԵՐԸ, ԶԱՏՈՒՄ ՃՅՈՒՂԵՐԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#019, 2017-05-19 > #020, 2017-05-26 > #021, 2017-06-02 > #022, 2017-06-09 > #023, 2017-06-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 02-06-2017



Տեղադրվել է` 2017-06-02 12:59:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 8893, Տպվել է` 484, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ՎՏԱՆԳՆԵՐ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Նոր Ազգային ժողովի արտահերթ նիստը դարձավ այն երեւակիչը, որն առաջին հետեւությունների համար նյութ տալիս է, թեկուզ` պատգամավորական կորպուսի որակական գնահատման եւ մի շարք այլ առումներով: Դա, սակայն, կանենք այլ առիթներով, այս անգամ մի այլ զուգահեռ հանգիստ չտվեց մեզ` վերստին նորոգելով այն անարդարության զգացումը, որն առաջացնում է Հայաստանում արտոնյալ կարգով մի շարք շերտերին կենսաթոշակի անցնելու հնարավորություն տվող կարգի ժամկետը օրենսդրությամբ երկարաձգելու վերջին նոր առիթը:

Հիշեցնենք` կառավարության առաջարկով ԱԺ Վեցերորդ գումարման Ազգային ժողովը արտահերթ նիստով երկու ընթերցմամբ հավանություն տվեց «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքներ տալու մասին» օրենքում փոփոխություններին, որոնցով դատախազների, հատուկ քննչական կոմիտեի քննիչների եւ ծառայողների պաշտոն զբաղեցնող անձանց, քսան տարվա մասնագիտական ստաժի դեպքում, արտոնյալ կենսաթոշակ ստանալու իրավունքը եւս երեք տարով երկարաձգվում է` վերացնելով մինչեւ 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ այդ արտոնությունից օգտվելու սահմանափակումը: Թե ինչ է նստելու դա մեր բյուջեի վրա, քանի մարդ կարող էր միաժամանակ հիմա թոշակի գնալ ու ծանրացնել բյուջեի լարվածությունը, ու էդ երկարաձգմամբ բյուջեն փրկվեց` էդ լոլոները նորից չենք կարդա, մամուլը այս օրերին բավական գրեց:

Ասենք միայն, որ այդ կատեգորիայի մարդիկ ժամանակին ահռելի կենսաթոշակի արտոնություն ստացան, որպեսզի ապահովեն մեր արդար, կաշառազերծ նախաքննության ու դատաքննության իրավունքը, բայց եւ ցկյանս ստանան միջին վիճակագրական քաղաքացուց տասն-տասնհինգ անգամ բազմապատիկ կենսաթոշակ:

Այս որոշումն ընդունելուց հետո անցել է բավական ժամանակ, ամեն մեկը, ով առնչվել է համակարգին, ու անգամ անձամբ չի առնչվել, հնարավորություն ունի գնահատելու` արդարացվա՞ծ էր արդյոք այդպիսի որոշումը, դույզն-ինչ պակասե՞ց կաշառքի դերը արտոնյալ այդ խավի աշխատանքային պրակտիկայում, թե ոչ: Վստահ եմ, որ պատասխանը «ոչ» է:

Հիմա, ճիշտ է, օրենքը նոր չենք ընդունում, այլ միայն երկարաձգում ենք, բայց առիթից մեզ զրկել ու չխոսել նրա ողջ անադարության, ինչպես նաեւ Հայաստանի կենսաթոշակային քաղաքականության սնանկության մասին` չենք կարող:

Ես ընդամենն օրինակով ընդհանրացնեմ` ավելի վիզուալ լինելու համար:

Ես եւ վերջին պաշտոնով`Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ, շատ հարգարժան Աղվան Հովսեփյանը համալսարանում համարյա նույն տարիներին ենք սովորել: Իավաբան դառնալով` նա բարձրացավ պաշտոնեական աստիճաններով` տարբեր պաշտոններում ներկայացնելով պետությունն ու նրա ճշմարտությունը, այդ պաշտոններից պետության փոփոխությունների համար աշխատելով: Ես լրագրող էի եւ աշխատել եմ ամենատարբեր պարբերականներում ու հեռուստատեսությում` Աղվան Հովսեփյանի չափ ու միգուցե նրանից ավելի համոզված, որ իմ քննադատություններով, ձեռքս ցավի վրա դնելով նույնպես, իսկ միգուցե` շատ ավելի եմ նպաստում պետության կայացմանն ու երկիրը երկիր դարձնելուն: Բայց երբ թոշակի գնանք` Ա. Հովսեփյանը (տվյալ դեպքում ոչ թե նրա ու իմ անձերը նկատի ունեմ, այլ մեզ դիտարկում եմ որպես հավաքական կերպարներ)` ես պետք է ստանամ աղքատության խազին գտնվող կենսաթոշակ, Հովսեփյանը` համարյա ըստ պահանջի ապրելու: Չգիտեմ` ինչ այնպես չեմ արել իմ ոլորտում, որ արել է Աղվան Հովսեփյանն իր ոլորտում:

Եթե սա լիներ մի երկիր, որտեղ միջին ապրելակերպը տանելի է, ոչ մի խնդիր չէր լինի, սակայն մի երկրում, որտեղ ոչ ես, ոչ Աղվան Հովսեփյանը չենք կարողացել արդարացի, կաշառազերծ բարքեր ստեղծել, սա պարզապես անարդարության ցցուն օրինակ է: Այդ անարդարությունը հավասարապես վերաբերում է մեզ զուգահեռ նույն կրթությունը ստացած, հայրենիքին նվիրված աշխատելու զգացողությունը կրած մանկավարժներին, գիտնականներին, բոլոր այլ մասնագիտությունների մարդկանց:

Ընդհանրապես` իմաստն է անհասկանալի այն արտոնությունների, որոնք չեն գեներացրել շարժառիթը, հիմնավորումը: Կամ` միգուցե կապույտ արյուն ունեցողների խավին պետք էր արտոնություն տալ` տրվել է, ասեք, իմանանք:

Երբ ստեղծված լիներ կենսաթոշակային միջին տանելի մակարդակ` որոշ շերտերի, եթե պետությունը նրանց շատ էր ցանկանում խրախուսել, մի քսան տոկոս հավելյալ կենսաթոշակ թող վճարեր, որը նույնպես երաշխիք պետք է լիներ աշխատանքային կենսագրության առավել արդար սկզբունքերի կիրառման համար: Թե չէ ի՞նչ է դուրս գալիս` մի մասը մարդիկ են, մի մասը` կիսաստվածներ:

Ընդհանրապես, եթե մեր կենսաթոշակային համակարգը արդար չդառնա` արտոնություններ ունեցողների մետազտասներից ազատվելով ու վճարմաան մինիմումը մի փոքր տանելի շեմի բերելով` շատ տարբեր ու անսպասելի սոցիալական փոխակերպումներով կարող է խճողել մեր կյանքը, անգամ` երկրի համար բազմաթիվ պոտենցիալ վտանգներ հրահրել, որոնցից մեկն էլ հենց այս օրերին զուգահեռ ուրվագծվեց:

Ռուսաստանի Պետդումայի ազգությունների կոմիտեն հավանություն է տվել այն օրինագծին, որով հեշտացվում է ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը ռուսերեն խոսող այն մարդկանց համար, որոնք ծնվել են նախկին ԽՍՀՄ-ում: Երկու օրենքներում փոփոխություններ անելուց եւ այս օրինագծի ընդունումից հետո` այս կատեգորիայի մարդիկ այլեւս չեն հավաքի անհրաժեշտ զանազան փաստաթղթերը, որոնք ավելի վաղ դժվարացնում էին գործընթացը, անգամ հարկ չի լինելու սեփական երկրի քաղաքացիությունից հրաժարվելու փաստաթուղթ ներկայացնել: Այս մասին հայտնել է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը: Ենթադրվում է, որ օրինագծի ընդունումից հետո այդ կատեգորիայի մարդիկ կարող են հեշտացված կարգով նաեւ կեցության իրավունք ստանալ Ռուսաստանում, բնականաբար` այս բոլորից հետո նաեւ օգտվել բոլոր այն իրավունքներից, որոնցից օգտվում են ՌԴ քաղաքացիները, այդ թվում` բարձր կենսաթոշակ ձեւակերպել, երաշխավորված բուժօգնություն ստանալ եւ այլն: Այսպիսի օրինագծի ստեղծման հանձնարարականը Ռուսաստանի նախագահ Վլադիմր Պուտինինն է: Օրինագիծը դեռ պետք է շրջի Դումայի հանձնաժողովներով, ապա լիագումար նիստի օրակարգ մտնի: Սակայն նկատի առնելով նախաձեռնողի անձը` առավել մեծ է նրա ընդունման հավանականությունը, համենայնդեպս` «Կոմսոմոլսկայա պրավդայի» կարծիքով:

Նկատեցի՞ք վտանգը: Դուք ձեզ համար նստած եք պետության հարմարավետ, երաշխավորված կենսաթոշակներով պաշտոններում, համարյա քնած եք ձեր ապագայի զգլխիչ թմրությունից, իսկ մեր բարեկամ գերտերությունը քնած չէ, նա մտածում է, թե ինչպես իր համակիրների ու տրոյական ձիերի կայուն շերտեր ստեղծի հետխորհրդային երկրերում, որտեղ աղքատ բնակչությունը, որ տասն հազար դրամով ընտրության է գնում, հարյուրհազար դրամանոց թոշակով մատի ուզած շարժումին համապատասխան կթռչի, ուզած ցանկությունը կյանքի կկոչի, ուզած հանրաքվեին շունչ ու արյուն կտա, ու ով գիտե, մի օր էլ...

Թե՞ կարծում եք մեր նման երկրում կառավարելի կլինի ունեալ կես միլիոն պոտենցիալ տրոյական ձիերով այն երերուն հողը, որը հղի է ամեն տեսակ սադրանքներով, երբ անհասկանալի կլինի, թե որտեղից է վտանգը` այդպիսի որոշումը կյանքի կոչող երկրի` Թուրքիայի հետ դաշնակցելո՞ւց, Սիրիայի խնդիրներին մեզ խառնելո՞ւց, Եվրոպայի հետ կապված մեր երկրի պլանները խառնելո՞ւց, թե առհասարակ մյուս բազմաթիվ աշխարհաքաղաքական խնդիրների սրացումից: Անկախ ամեն կարգի դավադրական տեսություններից, ամեն երկրի պարագայում` սեփական շահը հետապնդելու պարզ, հոդաբաշխ քաղաքականության իրագործման ցանկությունն ուղղակի ի գործ դնելու բնական գործընթացով պայմանավորված:

Այս պարագայում ուղղակի կձեւափոխենք «Ով իր զինվորին չի կերակրում` պատրաստ պետք է լինի ուրիշի զինվորին կերակրել» ասույթն այսպես.«Ով իր թոշակառուին սոված է թողնում, մի օր կարող է տեսնել, որի իր քաղաքացիներն ամենեւին էլ իրենը չեն»:

Արթնացեք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 02-06-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.