AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 107. ՄԵՐ ԳՈՒՅՆԵՐԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#019, 2017-05-19 > #020, 2017-05-26 > #021, 2017-06-02 > #022, 2017-06-09 > #023, 2017-06-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 02-06-2017



ՕՐԱԿԱՐԳ

Տեղադրվել է` 2017-06-02 12:59:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 11717, Տպվել է` 488, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎՐԱՍՏԱՆԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ, Ստեփանակերտ

Շուրջ մեկ ամիս առաջ haqqin.az-ը մի հոդվածով բարձրացրել էր Թբիլիսիում «հակաալիեւյան ընդհատակի» թեման: Արդեն այդ ժամանակ էր պարզ, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունները, ինչպես ասում են, աքցանի մեջ են վերցրել Ալիեւի քաղաքական հալածանքների հետեւանքով Ադրբեջանից տարագրված եւ Վրաստանում հաստատված մի խումբ ընդդիմադիր գործիչների, իսկ մամուլի «անկեղծ զայրույթն» այդ մարդկանց հանդեպ ընդամենը հապշտապ կարված վարագույր է` սքողելու իշխանությունների վրեժխնդրությունը:

Այդուհանդերձ, ադրբեջանական ընդդիմադիր շրջանակները մինչեւ վերջին պահ հույս էին փայփայում, որ զարգացման եվրոպական ուղի ընտրած եւ տարածաշրջանում ժողովրդավարության ու օրինականության միջնաբերդի համարում ունեցող Վրաստանը չի տրվի Ադրբեջանի իշխող վարչախմբի պահանջներին: Դա տեղի չունեցավ: Մայիսի 29-30-ին Ադրբեջանի հատուկ ծառայությունները Թբիլիսիում իրականացրել են մի խումբ ադրբեջանցի գործիչների բացահայտ առեւանգում, որից հետո այդ մարդիկ ձեռնաշղթաներով տեղափոխվել են Բաքու եւ կալանավորվել:

Խնդիրն այն չէ, որ Ալիեւը հետապնդում է քաղաքական հակառակորդներին եւ չեզոքացնում, երբեմն էլ ֆիզիկապես ոչնչացնում նրանց: Նման դեպքերն արդեն ոչ ոքի չեն զարմացնում: Վերջին ձերբակալությունների դեպքում ընդգծվում է այն, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունները գործել են Վրաստանի տարածքում, այդ երկրի մայրաքաղաքում: Դա Վրաստանի պարտությունն է Ադրբեջանի իշխող վարչախմբին:

Իրավիճակն այլ կլիներ, եթե Ադրբեջանը պաշտոնապես դիմած լիներ Վրաստանի պատկան մարմիններին` ներկայացնելով անհերքելի ապացույցներ, որ Թբիլիսիում իրոք ստեղծվել է Ադրբեջանում պետական հեղաշրջում ծրագրող ընդհատակյա խումբ, որի անդամները կեցության կարգավիճակ չունեն եւ ենթակա են Ադրբեջանի իրավազորությանը, ուստի պետք է արտաքսվեն Վրաստանից եւ հանձնվեն Ադրբեջանին: Այս դեպքում Վրաստանը դեմք փրկելու հնարավորություն կունենար:

Բայց Ալիեւը գործել է գրեթե թշնամաբար, եւ վրացական իշխանությունները ենթարկվել են նրա կամքին` արտոնելով, որ ադրբեջանական ուժային կառույցները մուտք գործեն Թբիլիսի եւ իրականացնեն իրենց համար անցանկալի անձանց առեւանգում, ձերբակալում եւ տեղափոխում Ադրբեջան: Վրաստանը փաստացի իր ինքնիշխանությունն ի սպաս է դրել Ալիեւի վարչախմբի հետ «եղբայրական» հարաբերություններին:

Մինչ այդ վրացական կողմի իրազեկմամբ վրաց-ադրբեջանական սահմանի «Կարմիր կամուրջ» անցակետում ձերբակալվել էր Ադրբեջանի Ժողովրդական ճակատ ընդդիմադիր կուսակցության նախագահի տեղակալ Գյոզալ Բայրամլին: Նրա ձեռնապայուսակում ադրբեջանցի մաքսավորները «հայտնաբերել են չհայտարարագրված 12 000 դոլար»: Բայրամլին կասկածվում է արեւմտյան աղբյուրներից ԱԺՃ «հակապետական գործունեությունը ֆինանասավորելու գործում կապավորի դեր կատարելու» մեջ:

Ստացվում է, որ ժողովրդավարական Վրաստանն ամեն ինչ անում է, որպեսզի Ադրբեջանում Ալիեւի վարչախումբը քաղաքական ընդդիմախոսներին բռնաճնշելու հարցում որեւէ դժվարության չհանդիպի: Ձեւական տեսանկյունից ամեն ինչ «բացատրություն ունի. Վրաստանը չի խառնվում այլ պետությունների ներքին գործերին», բայց փաստացի ստացվում է, որ Ադրբեջանը միջամտում է Վրաստանի ներքին գործերին:

Վրաստանը, ինչպես յուրաքանչյուր ժողովրդավարական երկիր, իրավասու է քաղաքական ապաստան տրամադրել իրենց հայրենիքում բռնությունների ենթարկվող անձանց: Թբիլիսիում հաստատված ադրբեջանցի լրագրողները եւ իրավապաշտպանները լավ օրից չէ, որ լքել են իրենց հայրենիքը: Նրանք խուսափել են հետապնդումներից, ֆիզիկական ոչնչացման իրական սպառնալիքներից: Այդ մարդիկ հավացած էին, որ Վրաստանը օրինական երկիր է, այնտեղ իրենց անվտանգությունը եւ ազատ կենսագործունեությունը երաշխավորված է: Հետեւանքներն աչքի առաջ են. օրը ցերեկով Թբիլիսիի կենտրոնում երեք ադրբեջանցի գործիչ առեւանգվել է Ալիեւի վարչախմբի սպասարկուների կողմից:

Ադրբեջանի հավակնոտությունը հասել է այն աստիճանի, որ չի ապահովվել գործի նույնիսկ ընթացակարգային կողմը` վրացական իրավապահները չեն մասնակցել այդ անձանց «վնասազերծմանը», Թբիլիսիի դատարանը նրանց Ադրբեջանին արտահանձնելու որոշում չի կայացրել: Ադրբեջանցի հատուկջոկատայինները գործել են այնպես, ինչպես եթե «հանցագործ» ձերբակալեին իրենց երկրի որեւէ հեռավոր գյուղում:

Երեւույթն, ամենայն հավանականությամբ, քննարկման առարկա կդառնա արեւմտյան կառույցներում: Վրաստանը ոչ միայն ժողովրդավարական երկրի, այլեւ հարավկովկասյան տարածաշրջանում հակամարտությունների կարգավորման ոչ կառավարական շփումների հարթակի համարում ունի: Թբիլիսին համարվում է Հարավային Կովկասում արեւմտյան արժեքների գեներացման կենտրոն, այնտեղ պարբերաբար հրավիրվում են միջազգային հեղինակավոր փորձագետներ, քաղաքագետներ եւ մեդիա-տեխնոլոգներ, անցկացվում խորհրդաժողովներ եւ այլն, այդ թվում նաեւ Հայաստանից:

Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից մայիսի 29-30-ին Թբիլիսիում իրականացրած գործողությունները սեւ բիծ են այդ քաղաքի եւ Վրաստանի իշխանությունների հեղինակության վրա: Վրացական իշխանությունները պետք է կշեռքի նժարներին դնեին Ալիեւի հետ «եղբայրությունը» եւ արեւմտյան աշխարհի ու հարեւան այլ երկրների արձագանքը: Այդ դեպքում նրանք պարտավորված կլինեին մերժել Ալիեւին կամ ծայրահեղ դեպքում կարող էին կայացնել նշված անձանց Վրաստանից արտաքսելու որոշում: Տեղի է ունեցել անցանկալին. Վրաստանը պարտվել է: Վրաստանը կորցրել է վայելած վստահությունը: Վրաստանի իշխանությունները գործել են ի վնաս սեփական երկրի եւ ժողովրդի, ի վնաս հարավկովկասյան տարածաշրջանում ժողովրդավարության եւ օրինականության: Հետեւանքները Վրաստանի համար ծանր են լինելու: Այդ բիծը մաքրելու համար պահանջվելու են ժամանակ եւ ահռելի ջանքեր...

Նկար 1. Ձերբակալված ընդդիմադիր լրագրող եւ ակտիվիստ Աֆղան Մուխթարլըն

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 02-06-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.