AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 16. ԱԴԱՄԻ ԿՈՂԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#019, 2017-05-19 > #020, 2017-05-26 > #021, 2017-06-02 > #022, 2017-06-09 > #023, 2017-06-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 02-06-2017



Տեղադրվել է` 2017-06-02 12:59:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 8524, Տպվել է` 480, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲԱՐՁՐ ԳՆԱՃ ՉԻ ԱԿՆԿԱԼՎՈՒՄՙ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ԿԲ-ն դարձյալ անփոփոխ թողեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը

Քննարկելով առկա տնտեսական ցուցանիշները, մայիսի 16-ին ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը այս տարվա մեջ երկրորդ անգամ որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքըՙ սահմանելով այն 6 տոկոս: Մինչեւ այս տարվա փետրվար ամիսը, վերջին 1-2 տարվա ընթացքում, ԿԲ-ն պարբերաբար իջեցնում էր վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Մասնավորապես, սկսած 2015-ի օգոստոսից, երբ վերաֆինանսավորման տոկոսադրույքը 10,5 տոկոս էր, գլխավոր դրամատունը 12 անգամ եւ ընդհանուր առմամբՙ 4,5 տոկոսային կետով իջեցրել է այն: Անդրադառնանք թե ինչի՞ համար է ԿԲ-ն իջեցնում, բարձրացնում կամ անփոփոխ թողնում վերաֆինանսավորման տոկոսադրույքը:

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխման միջոցով ԿԲ-ն ազդում է մի կողմից գնաճի վրա, մյուս կողմիցՙ տնտեսական ակտիվության կամ աճի: Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվում է գնաճի զսպման նպատակով, քանի որ խստացվում են դրամավարկային պայմանները եւ դանդաղում է տնտեսական ակտիվությունը: Եթե գնաճը զսպելու խնդիր չի լինում, ինչպես դա տեղի էր ունենում անցած մեկ-երկու տարվա ընթացքում, երբ Հայաստանում գնանկում էր արձանագրվում, վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվում է: Դա նպաստում է դրամավարկային պայմանների բարելավմանը, հետեւաբար եւ տնտեսական աճի խթանմանը: Ի դեպ, որպեսզի սխալ տպավարություն չստեղծվի, նշենք, որ սա չի նշանակում, որ տնտեսական աճի կամ գնաճի փոփոխությունները բացառապես վերաֆինանսավորման տոկոսադրույքով են փոփոխվում: Այն միայն որոշակի ազդեցություն է գործում արդեն տեղի ունեցող տնտեսական գործընթացների վրա:

Այս անգամ վերաֆինասավորման տոկոսադրուքը անփոփոխ թողնելու պատճառը գնաճի ցուցանիշներն են: Ըստ ԿԲ հաղորդագրության, 2017 թ. ապրիլին արձանագրվել է 1 տոկոս գնաճՙ նախորդ տարվա նույն ամսվա 0,3 տոկոս գնանկման դիմաց, որը պայմանավորվել է գյուղմթերքների գների ավելի բարձր մակարդակով: Այս պարագայում 12-ամսյա գնաճը ապրիլի վերջի դրությամբ կազմել է 1,2 տոկոս: Այսինքն, գնանկումը դադարել է, ինչը թույլ է տվել ԿԲ խորհրդին գնահատել, որ կանխատեսվող հորիզոնում գնաճը կշարունակի վերականգնվելՙ կայունանալով նպատակային ցուցանիշի շուրջ: Նպատակային ցուցանիշը 4 տոկոս + - 1,5 տոկոս միջակայքն է:

Անդրադառնալով արտաքին հատվածից եկող ազդեցություններին, ԿԲ խորհուրդը մատնանշել է, որ համաշխարհային տնտեսության աճի հեռանկարները բարելավվում են, իսկ միջազգային ապրանքային շուկաներում պահպանվում են գնաճային զարգացումները: Այդուհանդերձ, ԿԲ խորհուրդն առաջիկա ամիսներին արտաքին հատվածից միայն չափավոր գնաճային ազդեցություններ է ակնկալում:

Ներքին տնտեսական կացության առնչությամբ արձանագրվել է, որ 2017 թ. առաջին եռամսյակի արդյունքներով դիտվել է տնտեսական ակտիվության բավականին բարձր աճ, որը հիմնականում պայմանավորվել է արդյունաբերության, մատուցված ծառայությունների եւ առեւտրի ոլորտներում գրանցված բարձր աճերով: Դրան զուգահեռ, կառավարության եւ ԿԲ խթանող դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականությունների ազդեցությամբ շարունակվել է վերականգնվել ներքին պահանջարկը:

Վերոնշյալ գործոններից ելնելով էլ, Կենտրոնական բանկը նպատակահարմար է գտել անփոփոխ թողնել դրամավարկային պայմանները, նշելով, որ գնաճային ռիսկերն այս պահին հիմնականում հավասարակշռված են:

Այսպիսով, գնաճի, տնտեսական աշխուժության եւ պահանջարկի աստիճանական վերականգնման պայմաններում Կենտրոնական բանկն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Այսինքն, ներկա պահին առկա է որոշակի հավասարակշիռ իրավիճակ, երբ գնաճի տեմպը դեռ ցածր է, բայց արդեն դուրս է եկել գնանկումից, մյուս կողմից էլՙ տնտեսական ակտիվության տեմպը որոշակիորեն բարձրացել էՙ 6,6 տոկոս եռամսյակի (5,7 տոկոս չորս ամիսների-Ա. Մ.) արդյունքներով: Հետեւաբար, հրատապ անհրաժեշտություն մի երեւույթի հաշվին մյուսը խթանելու կամ զսպելու, այս պահին չկա: Այսինքն, ԿԲ-ն այս պահին միջամտության եւ վերոնշյալ գործիքի կիրառման անհրաժեշտություն չի տեսնում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 02-06-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.