AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 51. ԲԱՌԱՄԱՅՐ ԿՏԱՎԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#019, 2017-05-19 > #020, 2017-05-26 > #021, 2017-06-02 > #022, 2017-06-09 > #023, 2017-06-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 02-06-2017



Տեղադրվել է` 2017-06-02 12:59:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 8597, Տպվել է` 480, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՈՐՔԱ՞Ն ԶԲՈՍԱՇՐՋԻԿ ԵՆՔ ԸՆԴՈՒՆԵԼ, ՈՐՔԱ՞Ն ԵՆ ԳՆԱՑԵԼ ՈՐՊԵՍ ԶԲՈՍԱՇՐՋԻԿ

Ա. Մ.

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան այցելած զբոսաշրջիկների եւ Հայաստանից որպես զբոսաշրջիկ արտերկիր մեկնածների թվերը: Համաձայն այդ հրապարակումների, 2017 հունվար-մարտին Հայաստան է ժամանել 298 533 զբոսաշրջիկ, կամ 2016-ի նույն ժամանակաշրջանի նկատմամբՙ 18,2 տոկոսով ավելի:

Այս անգամ վիճակագրական ծառայությունը առանձնացրել է հյուրանոցներում հանգրվանածներին եւ բարեկամի տանը կամ վարձով բնակարանում հանգրվածներին: Համաձայն այդ տվյալների, Հայաստան այցելածներից 41 696 մարդ հանգրվանել է հյուրանոցային տնտեսություններումՙ ինչը 36,2 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իսկ 256 837-ըՙ բնակվել են բարեկամի տանը կամ վարձով, ինչը 15,8 տոկոսով է ավելի նախորդ տարվա նույն ժամանակահատվածից: Այդուհանդերձ, Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության չափանիշներով բոլորն էլ համարվում են միջազգային զբոսաշրջիկ (անձը, որը հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական,կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս քան 24 ժամ եւ ոչ ավել քան անընդմեջ 1 տարի ժամանակով):

Ըստ հյուրանոցային տնտեսության օբյեկտներից ստացված հաշվետվությունների, նշված ժամանակահատվածում ՀՀ այցելած զբոսաշրջիկների 26,1 տոկոսը բաժին է ընկել ԱՊՀ երկրներին, 14,2 տոկոսը` ԵՄ երկրներին եւ 59,7 տոկոսը` այլ երկրների:

Ինչ վերաբերում է Հայաստանից արտերկիր մեկնող զբոսաշրջիկներին, ապա 2017-ի հունվար-մարտին նրանց թիվը կազմել է 266 324 մարդ կամ 2016-ի համապատասխան ժամանակաշրջանի համեմատՙ 17,1 տոկոսով ավելի: Հայաստանից զբոսաշրջության նպատակով մեկնողները գրեթե ամբողջությամբ դա արել են ինքնուրույն, եւ զբոսաշրջային գործակալությունների միջոցով արտերկիր մեկնել է ընդամենը 498 մարդ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 02-06-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.