AZG Daily #38, 13-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 44. ԳՈՐՏԸ, ՄՐՋՅՈՒՆԸ ԵՎ ՕՁԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#019, 2017-05-19 > #020, 2017-05-26 > #021, 2017-06-02 > #022, 2017-06-09 > #023, 2017-06-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 02-06-2017



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2017-06-02 12:59:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 7728, Տպվել է` 482, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱ՞Ն, ԹԵ՞ ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Այն ժամանակ, երբ Հենրիխ Մխիթարյանին նախագահ Սերժ Սարգսյանը պարգեւատրում էր «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանովՙ Հայաստանը լավագույնս ներկայացնելու համար միջազգային ֆուտբոլում, հայտնի դարձավ, որ ռուսաստանաբնակ գործարար Արթուր Սողոմոնյանը գնել է Երեւանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը: Գնել է, ուշադրություն, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանից: Թե որքա՞ն է արժանացել անկախ Հայաստանի ամենատիտղոսակիր թիմի վաճառքի գործարքը, հայտնի չէ, հայտնի է միայն այն, որ Սողոմոնյանը չի բացառել, որ «Փյունիկ»-ն այլեւս «Փյունիկ» չկոչվի:

Այս պատմությունը, սակայն, թող ներեն ինձ «Փյունիկ»-ի երկրպագուները, այդ թիմի մասին չէ: Ուրեմն պարզվում է, դե այսինքն մենք մինչ այս չգիտեինք եւ հիմա իմացանք, որ «Փյունիկը» պատկանել է ՀՖՖ նախագահին: Պատկերացրեք, օրինակ «Մանչեսթեր Յունայթեդը» պատկանում է Անգլիայի ֆուտբոլային ֆեդերացիայի նախագահին, որն, ի դեպ, կազմակերպում է Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը, նշանակում մրցավարներ, եւ կամ «Բարսելոնա»-ն պատկանում է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին ու նա նշանակում է մրցավարՙ «Ռեալ» Մադրիդ-«Բարսելոնա» խաղի համար: Չգիտեմ դուք ինչպես, բայց ՖԻՖԱ-ում եւ ՈւԵՖԱ-ում նման բաներ չեն պատկերացնում, քանի որ միջազգային ֆուտբոլում նման բաներ չկան:

Ինքըՙ Ռուբեն Հայրապետյանը, ըստ որոշ տեղեկությունների, տեղափոխվում է Արցախ: Սա չի նշանակում, որ նա հրաժարվում է ՀՖՖ նախագահի պաշտոնից, սա նշանակում է, որ ՀՖՖ-ն ղեկավարվելու է Արցախից, ինչը, ըստ այս տեղեկությունը հաղորդողիՙ «ծանր ապտակ է Ալիեւ կրտսերի անհիմն անբիցիաներին», ավելին, ինչպես պնդում է ՀՖՖ նախագահի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին շատ իրազեկըՙ «Հայրապետյանի նման պահվածքը կարող է լավ օրինակ ծառայել եւ խորը հարգանքի է արժանի»: Նույն աղբյուրից տեղեկանում ենք, թե ինչ է արել կամ պատրաստվում անել Հայրապետյանը Արցախում: Պարզվում է Հայրապետյանն Արցախում մի քանի միլիոն դոլարի ներդրում է արդեն իսկ կատարել, որի արդյունքում, ուշադրություն, Հայրապետյանը Շուշիում կառուցել է շքեղ առանձնատունՙ իր համար եւ խոշոր ռեստորանային համալիր, որտեղ, ճիշտ է, աշխատելու են արցախցիները, բայց կրկինՙ իր համար:

Մի խոսքով, մինչ Մխիթարյանը պարգեւատրվում էր հայրենիքին մատուցած ծառայությունների համար, Հայրապետյանն այդ ծառայությունները մատուցում էր հայրենիքին, գուցեՙ պարգեւատրվելու հույսով:

Կատակը մի կողմՙ հայկական ֆուտբոլը անձնավորվել է: Լավագույն դեպքում այն Հենրիխ Մխիթարյանն է, վատագույն դեպքումՙ Ռուբեն Հայրապետյանը: Առաջՙ Երեւանի «Արարատ»-ն էր, այսօրՙ անգամ Հայաստանի հավաքականը չէ: Իսկ ֆուտբոլն անհատական զբաղմունք չէ: Իհարկե չի բացառվում, որ շատ երեխաներ, տեսնելով Հենոյին, նրա գոլերը, նրա մեծարումը, իրենք էլ ձգտեն ու դառնան եվրոպական մակարդակի ուժեղ ֆուտբոլիստներ եւ մենք վերջապես ունենանք ֆուտբոլի հավաքական ընկալում: Բայց սրան զուգահեռ, շատ հնարավոր է, որ շատ երեխաներ որոշեն շատ հարստանալ, գնալ Շուշի, այնտեղ շքեղ առանձնատուն կառուցել, կողքին էլՙ ռեստորանային համալիր ու այդկերպ զարգացնել հայկական ֆուտբոլը: Չէ՞, որ դա էլ, ինչպես ասում ենՙ ընդօրինակելի է եւ խորը հարգանքի արժան:

Հայ երեխաների այս ընտրությունից է կախված հայկական ֆուտբոլի ապագան: Ի դեպ, նկատե՞լ եք, որ հայկական ֆուտբոլի մասին միշտ խոսում ենք ապագայով... Չնայածՙ ինչո՞ւ միայն ֆուտբոլի ապագան եւ ինչո՞ւ միայն ֆուտբոլի մասին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 02-06-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.