AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 27. ԹՈ՞ՒՇ, ԹԵ՞ ԱՅՏ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#019, 2017-05-19 > #020, 2017-05-26 > #021, 2017-06-02 > #022, 2017-06-09 > #023, 2017-06-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 02-06-2017



ԵՐԿԻՐ

Տեղադրվել է` 2017-06-02 12:59:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 7704, Տպվել է` 477, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՇԽԱՐՀՆ Է ՓՈԽՎՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԲԱՑԻ

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա

Վլադիմիր Ժիրինովսկին վերջերս մի առիթով հայտարարեց, որ պետության ղեկավարները խիստ հազվադեպ են կամովին հրաժարվում բարձրագույն պաշտոնից: Եթե նույնիսկ զգում են իրենց անկատարությունն ու ապաշնորհությունը կառավարման ղեկի մոտ: Ժիրիկը չէր հավակնում ինքնատիպության, քանզի միտքը հայտնի է ի սկզբանե: Սակայն կարելի էր խոսակցության ենթատեքսից ենթադրել, թե նա ում նկատի ուներ: Բանն այն է, որ Ռուսաստանի նորագույն պատմության մեջ նկատվեց նման բացառություն: Խոսքը վերաբերում է Բորիս Ելցինին:

Իրոք Ելցինն իր կառավարման վերջին փուլում կամովինՙ բոլորի համար միանգամայն անակնկալորեն ժամկետից շուտ հրաժարվեց գահից: Ընդ որում, խոստովանում էր, որ ինքը հոգնել է պաշտոնից, երկիրն էլ հոգնել է իրենից (իհարկե նա չէր կարող ասել, որ այդ ժողովուրդը ատելով-ատում է իրեն): Հրաժեշտի իր խոսքում նա նույնիսկ հրապարակավ ներողություն խնդրեց ռուսաստանցիներից: Նախագահի պաշտոնը հանձնելով Պուտինինՙ նա մեղքի անկեղծ գիտակցությամբ իր հետնորդին պատվիրեց «պահպանել Ռուսաստանը»:

Ելցինի այս քայլից ամենից շատ ապշել էին նրա «զինակից» պաշտոնյաները: Սակայն ներկայացնենք սոսկ ռուս քաղաքական մեկնաբաններից մեկի կարծիքը. «Ես այդպես էլ չհասկացա, թե իչպես Ելցինըՙ այդ սարսափելի հրեշը, որը հանուն իր իշխանասիրության Ռուսաստանը վերածեց ավերակի, որն իշխանության համար պատրաստ էր սպանել ցանկացած մարդու, որը հանուն իշխանության գնդակոծեց խորհրդարանը, կամովին ժամկետից շուտ պաշտոնազրկեց ինքն իրեն»:

Ոչ մեկի կողմից ոչ մի հիշատակություն չկա, թե Ելցինը եղել է թմրամոլ կամ խաղամոլ, սակայն անթիվ-անհամար վկայություններ կան նրա խմիչքասիրության մասին: Ռուսաստանի կոմկուսի ղեկավար Գենադի Զյուգանովը, որը երկար տարիներ Ելցինի հետ ապրել է նույն շենքում, հավաստում է, որ նա եղել է «ամենախմողը» իր ճանաչած բարձրաստիճան չինովնիկների մեջ: Այս բացը եւս հսկայական բացասական հետեւանք է թողել նրա պետական գործունեության վրա:

Եկեք մի քանի շտրիխներով տանք այն ողբալի ժառանգության նկարագիրը, որը Ելցինը թողեց իր հետնորդինՙ Պուտինին: Առավել եւս, որ ամենայն հավանականությամբ որոշ բնութագրումներ «հոգեհարազատ» կլինեն հայաստանցիներին: Խորհրդային էկոնոմիկայից Ռուսաստանում գրեթե ոչինչ չէր մնացել, նոր ոչինչ չէր ստեղծվել: Վերակառուցման ու վերափոխումների պատճառած վնասը 14 անգամ գերազանցում էր Հայրենական մեծ պատերազմի տարիներին ԽՍՀՄ-ի կրած վնասը: Քաղաքական մեծ կշիռ ունեցող անսանձ օլիգարխների միջոցով երկիրը կառավարվում էր վաշինգտոնյան «մարզկոմի» կողմից, առանցքային նախարարները նշանակվում էին նրա հանձնարարականով: Ողջ կառավարչական ապարատը տնօրինում էին Ելցինի դրածոները, որոնց համար պետության շահերը վերջին տեղն էին գրավում: Խորհրդարանումՙ Պետդումայում պատգամավորների մեծ մասը կազմում էին քաղաքական ու տնտեսական կլանների կամակատարները, որոնք սոսկ կատարում էին իրենց պարագլուխների հրամանները, հաճախ ոչ քիչ փողերի դիմաց: Ուժային կառույցները քայքայված էին, նրանց վերնախավերըՙ այլասերված: Բանակն ու նավատորմը ջախջախված էին առանց պատերազմական գործողությունների: Պետանվտանգության կոմիտեն տրոհված էր մի քանի անգործունակ կառույցների, ներքին գործերի նախարարությունը կոռումպացված էր նախարարից մինչեւ շարքայինը եւ «համագործակցում էր» քրեական աշխարհի հետ: Խոր անկում էին ապրում առողջապահությունը, կրթությունը, գիտությունը: Բանդիտիզմը սահման չէր ճանաչում: Երկիրն իրապես կանգնած էր մասնատման ու վերջնական կործանման եզրին:

Եվ նույնիսկ այս պարագայում, Ժիրինովսկու ասածՙ Ելցինը կարող էր չհանձնել գահը կամ այն հանձնել իր նման կամ ավելի վատթար մեկի, թվում է անհավանական: Սակայն պարզվեց, որ, այնուամենայնիվ, այդ մարդը դեգրադացիայի չէր ենթարկվել այն աստիճան, որ չմտածեր երկրի ապագայի մասին, եւ այդ հողի վրաՙ ոչ իրեն, այլ Ռուսաստանին արժանի հետնորդի մասին: Հեռանկարի իմաստով նա չէր վստահում փորձառու վարչապետ Չերնոմիրդինին, փորձության ենթարկեց Պրիմակովին, Կիրիենկոյին, Ստեպաշինին, եւ նրանց մեջ չտեսավ իր ուզածին: Իր հուշերում Ելցինը գրում է, որ իր ենթակաների պարբերական զեկույցների մեջ իրեն ամենից շատ դուր են եկել անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Վլադիմիր Պուտինի հաշվետվություններըՙ ասպարեզի խնդիրների խոր իմացությամբ, մասշտաբայնությամբ, սթափ մոտեցումներով, բանականությամբ եւ այլն: Եվ ամենակարեւորըՙ ինքնավստահությամբ ու հավասարակշռվածությամբ: Հետախույզի կեցվածքով երբեք չի ընկրկել նույնիսկ շեֆի հատուկ «ստուգիչ ու սադրիչ» հարցերին պատասխանելիս: Ելցինի ուշադրությունն է գրավել նաեւ այն պարագան, որ Պուտինը ռացիոնալ է կառուցում իր հարաբերությունները չինովնիկների ու առհասարակ մարդկանց հետ: Այս անձի մեջ նա մեծ պոտենցիալ էր տեսնում:

Պուտինն իրոք արդարացրեց Ելցինի հույսերը: Նա դժվարին փորձությունների միջոցով իրապես կանգնեցրեց Ռուսաստանի քայքայման գործընթացը, վերականգնեց էկոնոմիկան, բանակը, գերտերության համբավը եւ գլխավորըՙ ի տարբերություն Ելցինիՙ շահեց իր քաղաքացիների հարգանքն ու նրանց մեջ վստահություն արթնացրեց երկրի ապագայի հանդեպ, ինչքան էլ որ ագրեսիվ դարձան Արեւմուտքի հակառուսական նկրտումները: Կես կատակ, իսկ գուցեեւ ավելի շատ լուրջՙ Ռուսաստանում այն տեսակետն է հաստատվել, որ Ելցինի միակ ծառայությունը ռուսաց պետությանը այն է, որ նա լայն ասպարեզ հանեց Վլադիմիր Պուտինին:

Տպավորություն է ստեղծվում, որ նորօրյա Հայաստանն էլ է կանգնած «ելցինյան» դեգերումների առջեւ: Թեեւ հայոց լրատվամիջոցները մշուշապատ են ներկայացնում անգամ նոր մարդուՙ Կարեն Կարապետյանի ապագան: Ո՞վ Հայաստանը դուրս կքաշի ներկա աղետալի իրավիճակից: Ինչպես դա իր երկրում արեց Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը:

Եվ վերջում ահա թե ինչի մասին: Հայաստանյան կերուխումասեր հեռուստաալիքներից որեւէ մեկը երբեւէ հրապարակե՞լ է լրջմիտ վերլուծական հաղորդաշար, հե՛նց հաղորդաշարՙ նվիրված երկիրը կործանող արտագաղթին, բացահայտելով դրա պատճառներն ու դրանց մեջ մեղավոր համակարգը:

Աշխարհն է փոխվում, Հայաստանից բացի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 02-06-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.